Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Տեղ գյուղի բնակիչները կենցաղային կեղտաջրերի հեռացումը կազմակերպում են սեփական միջոցներով

by Ալինա Վարդանյան
Հուլիս 25, 2026
0

Սյունիքի մարզի Տեղ գյուղում կենտրոնացված կոյուղու համակարգ չկա։ Բնակիչները կենցաղային կեղտաջրերի հեռացումը կազմակերպում են սեփական միջոցներով՝ խողովակներն ուղղելով դեպի իրենց այգիներ, նախապես փորված հորեր կամ հարակից ձորեր։

Բաց տարածքներում կեղտաջրերի կուտակումը սանիտարական և բնապահպանական խնդիրներ կարող է առաջացնել։ Ամռան ամիսներին բարձր ջերմաստիճանի պայմաններում ուժեղանում են տհաճ հոտերը, իսկ կեղտաջրերի կուտակման վայրերում ավելանում  ճանճերն ու մոծակները։ Կեղտաջրերը նաև ներծծվում են հողի մեջ, իսկ տեղումների ժամանակ կարող են տարածվել դեպի հարակից տարածքներ և ջրահոսքեր։

Mediapoint․am-ի թիմը շրջայց է կատարել Տեղ գյուղում՝ տեղում արձանագրելու իրավիճակին և պարզելու բնակիչների ու համայնքային իշխանության ներկայացուցիչների դիրքորոշումները։

Խնդրի պատճառների և հնարավոր լուծումների մասին զրուցել ենք Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ։ Նրա խոսքով՝ հարցը համայնքի օրակարգում է եղել, և տարբեր տարիներ քննարկվել են կոյուղային համակարգի կառուցման հնարավորությունները։ Սակայն նման ենթակառուցվածքի ստեղծումը պահանջում է ֆինանսական մեծ միջոցներ, ինչպես նաև համակարգի հետագա շահագործումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպության ներգրավում։

Դավիթ Ղուլունցը նշել է, որ նման խնդիր առկա է նաև Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում։ Նրա ներկայացմամբ՝ 2021 թվականին հաստատված սուբվենցիոն ծրագրի շրջանակում, ոռոգման ներքին ցանցի կառուցմանը զուգահեռ, առաջարկվել էր Խնածախում իրականացնել նաև կոյուղային ցանցի կառուցման ծրագիր։

Նախատեսվում էր, որ ծրագիրը կհամաֆինանսավորվի պետական սուբվենցիայի և Գերմանիայի զարգացման բանկի՝ միջոցներով։ Ծրագիրը չի իրականացվել, քանի որ «Վեոլիա» ընկերությունը չի համաձայնել ստանձնել ստեղծվելիք համակարգի շահագործումն ու սպասարկումը։

Խնդրի ազդեցությունը հասկանալու համար զրուցել ենք նաև Տեղ գյուղի բնակիչների հետ։ Նրանք պատմել են, որ տարիների ընթացքում ստիպված են եղել կեղտաջրերի հեռացման տարբեր եղանակներ կիրառել։ Ոմանք խողովակները դուրս են բերել դեպի այգիներ, ոմանք փոսեր են փորել կեղտաջրերի կուտակման համար, իսկ որոշ բնակիչներ խողովակներն ուղղել են դեպի հարակից ձորերը։

Տեղ գյուղում կոյուղային համակարգի ստեղծման ժամկետներն առայժմ հստակ չեն։ Բնակիչները շարունակում են կեղտաջրերի հեռացումը կազմակերպել անհատական եղանակներով, մինչդեռ համայնքային իշխանությունը խնդրի հնարավոր լուծումը կապում է ֆինանսավորման և համակարգի հետագա շահագործման հարցերի կարգավորման հետ։

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.