Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հին Խնձորեսկում բարեկարգվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ

by mediapoint
Օգոստոս 5, 2026
0

Հին Խնձորեսկ պատմամշակութային արգելոցի տարածքում ավարտին են մոտեցել «Հողի արձագանքներ» ծրագրով նախատեսված աշխատանքները։ Ծրագրի շրջանակում բարեկարգվել և գծանշվել է 5.4 կմ երկարությամբ քայլարշավային արահետ, տեղադրվել են ուղղորդող ցուցանակներ, նստարաններ ու աղբամաններ։

Ծրագիրը մեկնարկել է 2025թվականին՝ «Փրկենք հայկական հուշարձանները» կազմակերպության նախաձեռնությամբ և Հ. Հովնանյան ընտանեկան ու Թուֆենկյան բարեգործական հիմնադրամների ֆինանսական աջակցությամբ։ Նպատակն է նպաստել Հին Խնձորեսկի պատմամշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը, ինչպես նաև տարածքն ավելի անվտանգ և հասանելի դարձնել այցելուների համար։

Իրականացված աշխատանքների ընթացքում մաքրվել են հուշարձաններն ու հարակից տարածքները։ Հին և Նոր Խնձորեսկը կապող դժվարանցանելի հատվածներում կառուցվել են քարե և փայտե աստիճաններ։ Արահետի երկայնքով տեղադրվել են հայերեն, անգլերեն և ռուսերեն ուղղորդող ու տեղեկատվական ցուցանակներ։ Բարելավվել են նաև այցելուների համար նախատեսված ենթակառուցվածքները։

Արահետի բարեկարգման աշխատանքներն իրականացվել են «Արահետներ հանուն փոփոխության» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ։

«Այս ծրագիրը կարևոր քայլ էր Սյունիքի ամենանշանակալի պատմամշակութային վայրերից մեկի պահպանման, վերարժևորման և հանրահռչակման ճանապարհին։ Վստահ ենք, որ իրականացված աշխատանքները կնպաստեն նաև համայնքում կայուն զբոսաշրջության զարգացմանը»,— նշել է ծրագրի համակարգող Գայանե Բուդաղյանը։

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի գործադիր տնօրեն Կորյուն Խաչատուրյանի խոսքով՝ պատմամշակութային ժառանգության պահպանմանը զուգահեռ անհրաժեշտ է ընդլայնել դրա հասանելիությունը։ Նա ընդգծել է, որ մշակութային և քայլարշավային ենթակառուցվածքների զարգացումը կարող է նպաստել մարզերի տնտեսական զարգացմանն ու կայուն զբոսաշրջությանը։

Թուֆենկյան բարեգործական հիմնադրամի տնօրեն Հուսիկ Սարգսյանն էլ նշել է, որ նոր արահետը հնարավորություն կտա այցելուներին ավելի անվտանգ պայմաններում բացահայտել Հին Խնձորեսկի պատմամշակութային ժառանգությունը։ Նրա գնահատմամբ, նախաձեռնությունը կարող է նպաստել նաև զբոսաշրջային հոսքերի ավելացմանն ու Սյունիքի տնտեսական ակտիվության խթանմանը։

Աշխատանքների ավարտից հետո բարեկարգված տարածքներն ու ստեղծված ենթակառուցվածքները հանձնվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությանը։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.