Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Հնարավորություններ
    • Հայտարարություններ
    • Թափուր աշխատատեղեր
    • Դասընթացներ
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Գորիս համայնքի 2021-2026թթ. ավագանին թվերի լեզվով

by Անահիտ Բաղդասարյան
Օգոստոս 13, 2026
0

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի 2026 թվականի օգոստոսի 3-ի թիվ 364Ա որոշմամբ՝ Գորիս համայնքում 2026 թվականի հոկտեմբերի 25-ին նշանակվել են ավագանու համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։ Այս ընտրությունները նշանավորվելու են կարևոր վարչատարածքային փոփոխությամբ. տեղի է ունենալու համայնքների վերախոշորացում, որի արդյունքում Գորիս, Տեղ և Տաթև համայնքները կմիավորվեն՝ դառնալով մեկ միասնական համայնք։

Մինչ կսկվի ընտրական գործընթացը ներկայացնում ենք վիճակագրական տվյալներ 2021-2026 թվականներին Գորիս համայնքի ավագանու անդամների՝ նիստերի մասնակցության մասին։

Գորիս համայնքի ավագանու 2021-2026 թվականների նստաշրջանը աչքի է ընկել ինչպես քաղաքական ակտիվությամբ, այնպես էլ կազմի պարբերական փոփոխություններով։ Թեև ավագանու սահմանված ընդհանուր կազմը 21 անդամ է, նստաշրջանի ընթացքում մանդատների փոփոխությունների և լիազորությունների դադարեցման հետևանքով աշխատանքներին ընդհանուր առմամբ մասնակցել է 28 ավագանու անդամ:

Գորիսի ավագանու 2021-2026թթ. հերթական և արտահերթ նիստերը

2021-2026 թվականների ընթացքում Գորիս համայնքի ավագանին գումարել է 80 նիստ, որից 48-ը՝ հերթական, 32-ը՝ արտահերթ:

Նիստերի բաշխվածությունն ըստ տարիների ունի հետևյալ պատկերը.

2021-2026թթ ավագանու նիստեր
Infogram

 

Ավագանու կազմը և լիազորությունների դադարեցումները

Գորիսի ավագանու սահմանված կազմը 21 անդամ է, որը ձևավորվել է 3 քաղաքական ուժերից։

Աշխատանքների ընթացքում մանդատների փոփոխության հետևանքով ավագանու գործունեությանը մասնակցել է ընդհանուր առմամբ 28 անդամ: Լիազորությունները դադարեցվել/կասեցվել են 7 անդամի մոտ.

  • «Առուշ Առուշանյան» դաշինք (6 անդամ). Երվանդ Մալունց (12.12.2021թ.), Իրինա Յոլյան (15.06.2022թ.), Հարություն Բակունց (21.07.2022թ.), Գարեն Օհանջանյան (25.02.2026թ.), Արտյոմ Աղաջանյան (16.06.2026թ.), Սոնա Մկրտչյան (02.09.2026թ.):
  • «Քաղաքացիական պայմանագիր» (1 անդամ). Վահրամ Սարգսյան (01.09.2026թ.):

Գործող 21 ավագանու անդամների ակտիվությունը

80 նիստերի ընթացքում քննարկված 963 հարցերի վերաբերյալ ավագանու գործող 21 անդամների քվեարկության պատկերը ցույց է տալիս հետաքրքիր օրինաչափություններ։

Նիստերից բացակայությունների ցուցանիշով առաջին հորիզոնականում է ՔՊ կուսակցության ներկայացուցիչ Վլադիմիր Աբունցը՝ 58 բացակայությամբ, իսկ «Առուշ Առուշանյան» դաշինքից՝ Մենուա Հովսեփյանն իր 52 բացակայությամբ։

Untitled
Infogram

 

«Կողմ» քվեարկությունների մասով ամենաբարձր ակտիվությունն արձանագրել է «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Արմենուհի Սոնյան՝ կողմ քվեարկելով 741 հարցի։

«Դեմ» քվեարկությունները ավագանու աշխատանքում եղել են ծայրահեղ հազվադեպ։ Ամենաշատ «դեմ» քվեարկած ավագանու անդամը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչ Մարգարիտա Առուստամյանն է, ով դեմ է արտահայտվել ընդամենը 5 հարցի։ Հատկանշական է, որ գործող 21 անդամներից 8-ը ընդհանրապես «դեմ» չեն քվեարկել որևէ նախագծի։ Նրանցից 7-ը ներկայացնում են «Առուշ Առուշանյան» դաշինքը (Առուշ Առուշանյան, Մենուա Հովսեփյան, Գուրգեն Հակոբյան, Արմենուհի Սոնյան, Կարմեն Ճաղարյան, Էդմոն Առաքելյան, Արթուր Հակոբյան), իսկ 1-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Լյովա Արզանյան)։

«Ձեռնպահ» քվեարկությունների ցուցանիշով առաջատար են ՔՊ խմբակցության անդամներ Հայկ Իվանյանը և Մարգարիտա Առուստամյանը՝ 19-ական ձեռնպահ քվեով։ Միևնույն ժամանակ, ավագանու 8 անդամ երբևէ ձեռնպահ չի քվեարկել։ Այս ցանկում են «Առուշ Առուշանյան» դաշինքի 7 ներկայացուցիչներ (Մենուա Հովսեփյան, Գուրգեն Հակոբյան, Արմենուհի Սոնյան, Լևոն Բաղդասարյան, Կարմեն Ճաղարյան, Էդմոն Առաքելյան, Արթուր Հակոբյան) և ՔՊ-ից Լյովա Արզանյանը։

Գորիս համայնքի ավագանու անդամների քվեարկության արդյունքները 2021–2026 թվականներին
Infogram

Առաջիկա հոկտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունները ոչ միայն կձևավորեն խոշորացված համայնքի նոր ավագանին, այլև կդառնան Սյունիքի մարզի այս տարածաշրջանում տեղական ինքնակառավարման նոր փուլի մեկնարկը։

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    28 բնակավայր՝ մեկ համայնքում. Գորիսի նոր առաջնահերթությունները

    Նոյեմբեր 12, 2026
    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Գորիսում ընդլայնվում են տարեցների համար նախատեսված սոցիալական ծառայությունները

    Նոյեմբեր 11, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ
    • Հայտարարություններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Հնարավորություններ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
      • Դասընթացներ
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.