Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Փոդքասթ

Պասիվ նպաստից՝ իրական հնարավորություն․ ինչպես են փոխվում Հայաստանի սոցիալական պաշտպանության համակարգն ու ծառայությունները

by Անահիտ Բաղդասարյան
Սեպտեմբեր 10, 2026
0

 «Ասե՞մ, թե՞ չասեմ» փոդքասթի հերթական թողարկման հյուրը ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավար Արմենուհի Հովակիմյանն է, ում հետ զրուցել ենք սոցիալական աջակցության նոր օրենսդրության, անապահովության գնահատման «հիբրիդային» մոդելի և մանկական աղքատության հաղթահարմանն ուղղված համապարփակ բարեփոխումների շուրջ։ 

Սոցիալական պաշտպանության ոլորտում առանցքային մարտահրավերը տարիներով ձևավորված պասիվ սպասումն է, երբ պետական աջակցությունը հանգում է միայն չնչին դրամական նպաստի, իսկ ընտանիքը շարունակում է մնալ խոցելիության նույն շրջափուլում։ Ինչպես կոտրել աղքատության այս շղթան, անցնել փաստահենք համակարգի և մարդուն տալ ոչ միայն ֆինանսական աջակցություն, այլև ոտքի կանգնելու իրական գործիքներ։

Տասնհինգամյա գործընկերություն սոցիալական պաշտպանության ոլորտում և բարեփոխումների 3 առանցքները

ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը սոցիալական պաշտպանության ոլորտում սկսվել է դեռևս 2010 թվականից՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների ներդրման գործընթացից, միջազգային փորձի ուսումնասիրությունից մինչև 2014-ի «Սոցիալական աջակցության մասին» օրենքի մշակումը, իսկ այժմ՝ արդեն նոր օրենսդրական փաթեթի ձևավորումը։

Արմենուհի Հովակիմյանի փոխանցմամբ՝ աջակցությունը կառուցված է 3 հիմնական մակարդակների վրա․

  • Քաղաքականության և իրավական դաշտի բարելավում․ Օրենսդրական փոփոխություններ, որոնք ընդգրկում են հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրումը, երեխայի պաշտպանության ոլորտի բարեփոխումներն ու սոցիալական աջակցության և նպաստների համակարգի վերանայումը։
  • Ծրագրերի ու ծառայությունների մշակում․ Երեխաներին և ընտանիքներին թիրախավորող ծառայությունների ստեղծում, դրանց ծախսահաշվարկում (պետության հետագա ֆինանսական ներդրումը գնահատելու նպատակով) և փորձարկում համայնքային մակարդակում։
  • Կարողությունների զարգացում և թվայնացում․ Թե՛ համայնքային, թե՛ Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների մասնագիտական վերապատրաստում և թվային տվյալահենք համակարգերի ներդրում՝ բացառապես փաստահենք որոշումներ կայացնելու համար։

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի նպատակն է փոխլրացնել ազգային և տեղական փորձագիտական կարողությունները:Մենք օգնում ենք պետությանը մշակել և պիլոտավորել ծրագրերը, որպեսզի հետագայում պետությունն ինքնուրույն կարողանա դրանք պահպանել ու շարունակել պետական կամ համայնքային բյուջեներով»,- ընդգծում է Արմենուհի Հովակիմյանը։

Աղքատության գնահատման նոր «հիբրիդային» մոդելը

Այս պահին Հայասստանում ընթանում են երկու զուգահեռ, բայց փոխլրացնող հիմնարար բարեփոխումներ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքն ու Ընտանիքի անապահովության գնահատման համակարգի փոփոխությունը։

90-ականներից գործող համակարգը հիմնված էր սուբյեկտիվ գործոնների վրա և չէր խրախուսում զբաղվածությունը, իսկ միջինում 26 հազար դրամ կազմող նպաստը, թեև մեղմում էր ծայրահեղ վիճակը, ընտանիքին չէր հանում աղքատությունից։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Համաշխարհային բանկի կողմից Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում ուսումնասիրվել է ավելի քան 19 երկրի փորձ և ընտրվել միջոցների ստուգման հիբրիդային մոդելը։

«Զարգացած երկրներում ստուգվում են միայն ֆորմալ եկամուտները։ Քանի որ Հայաստանում դեռևս առկա է ոչ ֆորմալ տնտեսություն, գործարկվում է հիբրիդային մոդելը։ Այն դիտարկում է թե՛ տեսանելի եկամուտները, թե՛ որոշակի ակտիվները, ինչպես նաև ընտանիքի կազմն ու խնամքի բաղադրիչները։ Հիմնական նպատակն է՝ հասնել ճշգրիտ թիրախավորման, բայց նաև խրախուսել աշխատունակ անդամների ակտիվացումն ու զբաղվածությունը»,- պարզաբանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։

Թղթաբանությունից դեպի ընտանիքի հետ աշխատանք

Աղքատության գնահատման նոր համակարգը մինչև հուլիսի 1-ը փորձարկվել է Կոտայքի և Սյունիքի մարզերում, հավաքագրվել են առաջացած խնդիրներն ու կատարվել շտկումներ։ Դրան զուգահեռ՝ իրականացվել են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների ու համայնքային սոցիալական աշխատողների համապարփակ վերապատրաստումներ։

Փոփոխության արդյունքում վերացվել է ավելորդ փաստաթղթաշրջանառությունը, և այժմ սոցիալական աշխատողներն իրենց ժամանակն ավելի շատ ուղղում են անմիջապես ընտանիքների հետ աշխատանքին։

Հաջորդ տարվանից համակարգում ներդրվելու են նաև նոր բաղադրիչներ՝ ծնողավարման և կենցաղավարման հմտությունների զարգացումը։ Բացի այդ, մշակվում են Սոցիալական աջակցության մասին օրենքից բխող ավելի քան 50 ենթաօրենսդրական ակտեր, որոնք կսահմանեն բնաիրային, սոցիալ-հոգեբանական, կենսապահովման և այլ նոր ծառայություններ, ինչպես նաև որոշ ծառայությունների չափորոշիչներն ու ծառայություն մատուցողներրի հավաստագրումը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներգրավվածության հիմնական նպատակը

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Սոցիալական քաղաքականության բաժնի ղեկավարն ընդգծում է, որ այս բոլոր բարեփոխումների կիզակետում երեխան է․ «Աղքատությունը, հատկապես ծայրահեղ աղքատությունը, ծանր ազդեցություն է թողնում երեխաների ապագայի վրա։ Երբ ընտանիքը չի կարողանում հոգալ կրթական ծախսերը, հագուստ գնել կամ երեխան ստիպված է գիշերը քնել գետնին՝ մահճակալ չունենալու պատճառով, այդ շղթան կոտրելն անհնար է դառնում առանց համալիր միջամտության։ Միայն դրամական նպաստը բավարար չէ․ անհրաժեշտ է դրամական աջակցություն նաև որակյալ ծառայությունների և սոցիալական աշխատանքի ամբողջական փաթեթ։ Միայն այդ դեպքում կհասնենք մանկական աղքատության կրճատմանն ու ընտանիքների իրական հզորացմանը»,-ամփոփում է Արմենուհի Հովակիմյանը։

——————

Այս շարքը պատրաստվում է «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դիմակայուն և միասնական նախաձեռնություններ ընդդեմ ապատեղեկատվության» ծրագրի ներքո։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «ԳորիսԼԱԲ» համայնքային զարգացման կենտրոն ՀԿ-ն և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Մի՛ ծխիր

    Մի՛ ծխիր

    Սեպտեմբեր 16, 2026
    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.