Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը

by Սուսաննա Շահնազարյան
Սեպտեմբեր 8, 2026
0

Goris

 

Տեղի ունեցավ Գորիս համայնքի ավագանու տասնմեկերորդ նստաշրջանի առաջին նիստը։ Օրակարգում ընդգրկված հարցերի մի մասը վերաբերում էր համայնքային հողատարածքների և անշարժ գույքի օտարմանը։ Մասնավորապես, քննարկվեցին՝

  • Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 2/3 հասցեում գտնվող՝ բնակավայրերի կատեգորիայի, բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,2982 հա հողատարածքն աճուրդային կարգով օտարելու,
  • Բարձրավան բնակավայրի 2-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող՝ բնակելի կառուցապատման նշանակությամբ 0,074 հա հողատարածքը որպես համայնքային սեփականություն ճանաչելու,
  • Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 27/2 հասցեում գտնվող 0,00805 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարելու,
  • Գորիս քաղաքի Օրբելյանների փողոցի թիվ 20/4 հասցեում գտնվող 56,9 քմ մակերեսով բնակելի տունն անհատույց օտարելու, իսկ դրա սպասարկման համար առանձնացված՝ բնակելի կառուցապատման նշանակությամբ 0,00739 հա հողամասն ուղղակի վաճառքով օտարելու հարցերը։

Օրակարգի լրացուցիչ հարցով քննարկվեց համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 20մլն դրամ համայնքի բյուջեի ֆոնդային մաս ուղղելու հարցը՝ 2026 թվականի կապիտալ ծրագրերի իրականացման նպատակով։

Ավագանին քննարկեց նաև ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով 2027 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու հարցը։

Առաջարկվող ծրագրերն են՝

  1. Գորիս համայնքի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության հիմնանորոգումը։
  2. Քարահունջ բնակավայրի՝ դեպի նորակառույց դպրոց տանող կենտրոնական փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումը։
  3. Հարթաշեն բնակավայրի՝ դեպի նորակառույց դպրոց տանող թիվ 1 փողոցի բարեկարգումն ու ասֆալտապատումը։
  4. Խնձորեսկ բնակավայրի՝ դեպի նորակառույց դպրոց տանող թիվ 38 փողոցի ասֆալտապատումը։

Սուբվենցիոն ծրագրերի նախնական ցանկում ներառված էր նաև Գորիս քաղաքի Գալստյան փողոցի թիվ 60/1 հասցեում գտնվող կիսակառույց բազմաբնակարան շենքի կառուցման ծրագիրը։ Սակայն համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի առաջարկությամբ այն փոխարինվեց Գետափնյա թաղամասի բազմաբնակարան շենքերում մանսարդային հարկեր կառուցելու ծրագրով։

Գորիսում նմանատիպ ծրագիր արդեն իրականացվում է։ Գորիսի համայնքապետարանի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համագործակցությամբ Գետափնյա թաղամասում կյանքի է կոչվում բնակարանաշինության և բազմաբնակարան շենքերի արդիականացման նորարարական ծրագիր։

ՀՀ կառավարության որոշմամբ վերախոշորացվում են Սյունիքի մարզի Գորիս, Տեղ և Տաթև համայնքները։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների արդյունքում կձևավորվեն նոր՝ բազմաբնակավայր Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները։

Տեղ և Տաթև համայնքների ավագանիները դեռևս չեն քննարկել ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով 2027 թվականի ծրագրային հայտեր ներկայացնելու հարցը։ Սակայն դա չի նշանակում, որ այդ բնակավայրերին վերաբերող ծրագրեր չեն կարող նախատեսվել վարչատարածքային փոփոխություններից հետո։

Նոր՝ միավորված համայնքի զարգացման առաջնահերթություններն ու սուբվենցիոն ծրագրերի ցանկը կարող են վերանայվել և համալրվել արդեն նորընտիր ավագանու կողմից՝ հաշվի առնելով միավորվող բոլոր բնակավայրերի խնդիրներն ու կարիքները։

Համամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, ըստ սահմանված ժամանակացույցի, կմեկնարկի սեպտեմբերի 30-ին։ Նոր ընտրություններում թեկնածու առաջադրվելու դեպքում գործող ավագանու անդամները կշարունակեն իրականացնել իրենց լիազորությունները և մասնակցել նիստերին մինչև նորընտիր ավագանու առաջին նիստը։

Միաժամանակ, քարոզչության ժամանակահատվածում նրանք պարտավոր են հստակ տարանջատել պաշտոնեական գործունեությունն ու նախընտրական քարոզչությունը՝ բացառելով ավագանու նիստերի, պաշտոնեական լիազորությունների և համայնքային ռեսուրսների օգտագործումը քարոզչական նպատակներով։

 

 

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare
  • Recent News

    Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց  2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը

    Նոր Գորիս համայնքի ձևավորման շեմին․ ավագանին հաստատեց 2027 թվականի սուբվենցիոն ծրագրերի ցանկը

    Սեպտեմբեր 8, 2026
    Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

    Սյունիքի թեման քաղաքական օրակարգում․ ի՞նչ են ցույց տալիս «ԳորիսԼԱԲ»-ի հետազոտության արդյունքները

    Սեպտեմբեր 4, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.