Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Նոյեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  
« ՀոկտեմբերԴեկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք Գորիս

«Մոկնանց հայաթ». մոռացված պատմություններ

by Ալինա Վարդանյան
Նոյեմբեր 2, 2026
0

Գորիսի հնագույն ու հայտնի թաղամասերից մեկը՝ «Մոկնանց հայաթը», առանձնանում է ոչ միայն իր կոլորիտային ճարտարապետությամբ ու պատմամշակութային միջավայրով, այլև անվան շուրջ հյուսված հետաքրքիր պատմություններով։ Որտեղի՞ց է առաջացել թաղամասի անվանումը, ի՞նչ կապ ունի այն Խնձորեսկի Մոկնանց տոհմի հետ։

Այս հարցերի պատասխանները գտնելու համար  մեր ստեղծագործական թիմը գնաց  թաղամասի անվան  հետքերով՝ զրուցելով տեղի բնակիչների հետ, ուսումնասիրելով նրանց հիշողություններն ու փորձելով բացահայտել սերնդեսերունդ փոխանցված պատմությունների իրական հիմքը։

Թաղամասի բնակիչների հետ զրույցները ցույց տվեցին, որ անվան ծագման մասին տեղեկությունները սակավ են։ Շատերը հիշում էին միայն մի պատմություն. տարիներ առաջ Խնձորեսկից Գորիս է տեղափոխվել Մոկնանց Ավանեսովը, բնակություն հաստատել այստեղ, և թաղամասը հետագայում կոչվել է նրա տոհմի անունով։

Սակայն ո՞վ էր Մոկնանց Ավանեսովը, ինչո՞ւ էր Խնձորեսկից տեղափոխվել Գորիս, և որքանո՞վ էր այս պատմությունը համապատասխանում իրականությանը։

Այս հարցերի պատասխանները որոնելու ճանապարհը մեզ տարավ Խնձորեսկ։ Տարեց բնակիչների հետ զրույցներից պարզեցինք, որ Ավանեսովն աշխատել է փոստում, ապա տեղափոխվել Գորիս և բնակություն հաստատել այն հատվածում, որն այսօր հայտնի է որպես «Մոկնանց հայաթ»։

Մեր թիմին հաջողվեց Հին Խնձորեսկում գտնել նաև այն վայրը, որտեղ, ըստ բնակիչների պատմածի, գտնվել է Ավանեսովի հայրական տունը։ Այսօր այն ամբողջությամբ ավերված է, իսկ ընտանիքի պատմությունը հաստատող այլ տեղեկություններ գտնելը հեշտ չէր։

«Մոկնանց հայաթը» ժամանակին Գորիսի ամենահայտնի ու աշխույժ թաղամասերից էր։ Այստեղ ապրել են դասախոսներ, կուսակցական ղեկավարներ, բժիշկներ և քաղաքի հասարակական կյանքում հայտնի այլ մարդիկ։ Երբեմնի մարդաշատ թաղամասում, սակայն, այսօր կյանքը գրեթե մարել է։ Դատարկված տների ու լռության մեջ դժվար է պատկերացնել այն աշխույժ առօրյան, որի մասին դեռ պատմում են հին բնակիչները։

Մեր որոնումները, այնուամենայնիվ, արդյունք տվեցին։ Բազմաթիվ հարցազրույցներից ու հետքերից հետո կարողացանք գտնել Մոկնանց Ավանեսովի դստերը։

Նրա հետ զրույցը հնարավորություն տվեց վերականգնելու հոր կենսագրության մինչ այդ անհայտ դրվագները, պարզելու Խնձորեսկից Գորիս տեղափոխվելու պատմությունը և, ամենակարևորը, լսելու այն հարցի պատասխանը, որից սկսվել էր մեր ամբողջ հետաքննությունը։

Ի վերջո, ի՞նչ կապ ունի Մոկնանց տոհմը Գորիսի այս թաղամասի հետ, և ինչպե՞ս է ծնվել «Մոկնանց հայաթ» անվանումը։

 

 

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    «Մոկնանց հայաթ». մոռացված պատմություններ

    «Մոկնանց հայաթ». մոռացված պատմություններ

    Նոյեմբեր 2, 2026
    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Համայնքների վերախոշորացում․ ի՞նչ են ուզում ընտրողները, ի՞նչ են առաջարկում թեկնածուները

    Հոկտեմբեր 20, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.