Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեկ տարվա ընթացքում Սիսիանի հանրային պաշտպանի մասնակցությամբ քննվել է դատական 6 գործ

by Աննա Սահակյան
Օգոստոս 16, 2021
0

28547530_1595419223846668_962982720_oՀայաստանի Հանրապետությունում Հանրային պաշտպանի գրասենյակը հիմնադրվել է 2006թ.-ին՝ սոցիալապես անապահով խավերին օրենքով նախատեսված կարգով ու դեպքերում անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու համար։

ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի հանրային պաշտպան Լուսինե Սահակյանը տարածքային գրասենյակում աշխատում է 2016թ-ից, 0.25 դրույքով և սպասարկում է Սիսիան և Գորայք համայնքների բնակչությանը /32417բնակիչ/:Ըստ Լուսինեի, Կապանի և Գորիսի տարածաշրջանների համեմատ, Սիսիանում հանրային պաշտպանի ներգրավվածությամբ դատական գործերի թիվը մեծ չէ, ինքը ծանրաբեռնված չէ, և քառորդ դրույքաչափը բավարար է: Նրա կարծիքով հանրային պաշտպանի, այսպես կոչված, ցածր պահանջարկը պայմանավորված է այն հանգամանքով, որ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիանի նստավայրում քրեական գործեր չեն քննվում. հանրային պաշտպանը հիմնականում մասնակցում է նախաքննությանը, դատական նիստերին մասնակցում են Գորիսի կամ Կապանի հանրային պաշտպանները: Որոշ դեպքերում, վերջիններիս ծանրաբեռնվածության պատճառով, ինչպես Լուսինեն է նշում, ինքը մասնակցում է նաև նիստերին:

Վերջին մեկ տարվա ընթացքում հանրային պաշտպանի մասնակցությամբ քննվել է վեց գործ, կան նաև այնպիսիք, որոնց քննությունը դեռևս ընթացքի մեջ են:

Քաղաքացիները հիմնականում դիմում են ամուսնալուծության, ալիմենտի, հայրության ճանաչման խնդիրներով: Իրավաբանական աջակցությունից բացի, հանրային պաշտպանը երբեմն նաև խորհուրդներ է տալիս, օրինակ, ամուսնալուծության համար դատարան դիմած զույգերին, հորդորելով շտապ որոշումներ չկայացնել, ինչը, Լուսինեի խոսքով հաճախ դրական ավարտ է ունենում:

Հարցին, թե բնակիչները վստահում են հանրային պաշտպանին, և արդյոք մարդիկ կասկածում են, որ անվճար աջակցությունը կարող է պակաս արդյունավետ լինել, հանրային պաշտպանը պատասխանում է, որ հիմա մարդկանց իրազեկվածության աստիճանը բարձրացել է, և քաղաքացիներից շատերը համոզված են, որ որևէ տարբերություն չկա իրավունքների պաշտպանության առումով, ինքն է վճարում, թե՝ պետությունը:

Untitled«Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրն իրականացվում է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ՀՀ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների հզորացմանը» ծրագրի (“STRONG CSOs” ծրագիր) փոքր դրամաշնորհային նախագծի շրջանակներում «Գորիսի Մամուլի Ակումբ» և «Իրավունքների Տեղեկատվական Կենտրոն» հասարակական կազմակերպությունների կոնսորցիումի կողմից։

Սույն հոդվածի բովանդակության համար պատասխանատվություն է կրում միայն «Ես իրավունք ունեմ պաշտպան ունենալու» ծրագիրը, և այն որևէ ձևով չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

 

Աննա Սահակյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.