Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Uncategorized

«Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում» հետազոտության զեկույցի ներկայացումը Գորիսում

by mediapoint
Ապրիլ 12, 2019
0

Հանրության լայն շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվեց  «Բժշկասոցիալական փորձաքննությունը Սյունիքի մարզում» հետազոտության զեկույցը, որը պատրաստվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆինանսական աջակցությամբ,  «Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ի կողմից ՝ «Մարդիկ կարիք ունեն սոցիալական աջակցության» նախաձեռնության շրջանակներում։

Ըստ խնդրի թեմայի շուրջ մարզում իրականացված հարցումների, հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների, փաստաթղթային ուսումնասիրության, մեդիա նյութերի  արդյունքների, Սյունիքում բժշկասոցիալական փորձաքննության դիմողների տեղեկատվության մակարդակն ակնհայտ ցածր է, քաղաքացիները տեղյակ չեն ոլորտի իրավական կարգավորումներին, հաշմանդամության կարգ ստանալու համար դիմելու կամ բողոքարկելու ընթացակարգին, առավել հաճախ դիմումատուն չի ստանում պատշաճ և մատչելի (ոչ բժշկական տերմիններով) տեղեկատվություն իր առողջական վիճակի և խնդիրների, հիվանդությունների և դրան համապատասխան հաշմանդամության կարգի մերժման կամ կարգի փոփոխման պատճառաբանությունների մասին։ Դիմողների գրեթե մեծամասնությունը տեղյակ չէ այն մասին, որ կարող է փորձաքննությանը ներկայանալ սոցիալական աշխատողի, բուժող բժշկի կամ հասարակական կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ։

Բժշկափորձագիտական հետազոտությունների անցկացման վայրերը հիմնականում անհարմար են և ոչ մատչելի, նախատեսված սենյակներն ապահովված չեն համապատասխան գույքով ու սարքավորումներով։ ԲՍՓ-ի օրերն ու ժամերը կարգավորված չեն, դիմումատուներին փորձաքննության են հրավիրում ոչ հստակ ժամերի, որի պատճառով հերթեր են գոյանում:

Քաղաքացիներին հաշմանդամության կարգ տրամադրում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը, սակայն հանձնաժողովի անդամները միայն բժիշկներ են. սոցիալական ոլորտի մասնագետները ևս պետք է  ներգրավված լինեն փորձաքննության ընթացքում։

Հետազոտության արդյունքում բացահայտված այս և այլ խնդիրների լուծման համար մշակվել է առաջարկություններ, որոնց շարքը համալրվեց քննարկման մասնակիցների կողմից:

Լրամշակումից հետո զեկույցը հասանելի կլինի բոլոր հետաքրքրվածների համար:

 







 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.