Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Մայիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
« ԱպրիլՀունիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Եհովայի վկաները գովազդի կարիք չունեն»

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0
Անահիտ Բաղդասարյան
Ռիման (անունն իր պահանջով փոխված է, քանի որ վերջինս գտնում է, իր ձևակերպմամբ, որ իրենք գովազդի անհրաժեշտություն ու կարիք չունեն) արդեն տասը տարի է “Եհովայի վկաներ” քրիստոնեական կրոնական կազմակերպության անդամ է:
-Երկար տարիներ աթեիստ եմ եղել, հիմա կարծում եմ`աննպատակ ապրել եմ: Երբեմն միայն գնացել եմ եկեղեցի, մոմ վառել` չիմանալով՝ որ կրոնն է ճշմարիտ: 62 տարեկան հասակում, երբ գնացի Մոսկվա, ազատ ժամանակ ավելի շատ ունեի ու սկսեցի ամենայն լրջությամբ ուսումնասիրել Աստվածաշունչը:
Վերջապես ես էլ, երկար փնտրտուքներից հետո, գտա ճշմարիտ կրոնը,համոզված եմ` գոնե ինձ համար,-պատմում է նա:

Ռիմայի աղջկա` Մարինեի խոսքով, սկզբում շատ ծանր էր տանում մոր ընդունած որոշումը, շրջապատում անգամ խուսափում էր նմանօրինակ թեմաններով զրույցների մեջ ներգրավվել, բայց ժամանակի ընթացքում համակերպվեց այդ մտքի հետ: Նույնիսկ ինքը, Եհովայի վկա չլինելով, մի քանի անգամ մասնակցել է Երևանում կայացած ժողովներին. «Ախր, որ ճիշտն ասեմ` ավելորդ ոչինչ չեմ նկատել. երգում են, աղոթում ու ուրիշ ոչինչ` կարծում եմ»:

Բայց, ի հակառակ Մարինեի, Ռիմայի մյուս աղջիկը ոչինչ լսել չի ուզում Եհովայի վկաների մասին. միանշանակ մերժում է նրանց հետ կապված ամեն ինչ:

Այն հարցին, թե, արդյոք մարդիկ, հասարակությունն իր նկատմամբ խտրական վերաբերմունք ունե ՞ ն, տիկին Ռիման պատասխանեց. «35 տարի Գորիս քաղաքում աշխատել եմ որպես խոհարար, վերջին տարիներին էլ, իբրև ՀՀ-ի անապահով քաղաքացի, օգտվել եմ բարեգործական ճաշարանից ու երբևէ չեմ զգացել, որ ինձ այլ կերպ վերաբերեն: Իհարկե, առանձին ակնարկներ լինում են, բայց դրան էլ նորմալ եմ վերաբերում. ի վերջո ամեն մարդ իր ընտրությունն ունի ու իր մարդկային տեսակը, իր գաղափարը»:

Ինչպես բոլոր Եհովայի վկաները, տիկին Ռիման էլ չի ծխում, ալկոհոլ չի օգտագործում ու նշում է միայն Հիսուս Քրիստոսի մահը` մյուս բոլոր օրերը/մեզ համար տոնական/ համարելով հեթանոսական ծագում ունեցող տոներ:

Տիկին Ռիմայի փաստմեց, որ Գորիսում թվով մոտ երկու տասնյակ Եհովայի վկաներ կան, որ կենտրոն չունեն, բայց շաբաթական 2 անգամ հավաքվում են անդամներից մեկի տանը, որի ընթացքում սովորում ու փառաբանում են Հիսուս Քրիստոսին և մեկ օր էլ քարոզչություն են իրականացնում:

Նա պատմեց նաև քարոզչության ընթացքում հանդիպած խոչընդոտների մասին. «Հակառակություններ ու վեճեր լինում են ու դա էլ բնական եմ համարում: Եթե Աստծո որդուն պախարակեցին, անարգեցին, խարազանեցին, մեզ հետ էլ, բոլորովին էլ զարմանալի չէ, որ նույն կերպ վարվեն: Քանի որ մենք Աստծո խոսքը քարոզողներն ենք, ուրեմն`մենք Աստծուց ենք վախենում, ոչ թե` մարդկանցից` սովորական մահկանացուներից»:

Տիկին Ռիմայի դուստր Մարինեն էլ հավելեց, որ քրոջ որդին տատիկի հետ հաճախում է հավաքների ու անգիր գիտի Աստվածաշնչի ամեն մի տողը: Ու թե ինչու երեխային չեն թողնում իր հեքիաթների ու մուլտֆիլմերի հետ, թե, արդյոք, նպատակահարմար է երեխային կրոնական հավաքների տանելը, տիկին Ռիման պատասխանեց, որ իր երեխայի համար ինքն է պատասխանատու ու, ի արդարացումն իր արածի, Աստվածաշնչից… որոշ մեջբերումներ անեց…

Տիկին Ռիման ակնկալում է, որ մի օր Հիսուսը կմեղմի բոլոր տառապանքները, բոլորը կիմանան իսկական ճշմարտությունը և հավիտենական կյանք կունենան:

Չմոռանամ ասել նաև, որ մեր զրույցի վերջում տիկին Ռիմայից մի քանի գրքեր նվեր ստացա…

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի
    Գորիս

    Գորիսի երկրագիտական թանգարանը ռեսուրսների ներգրավման կարիք ունի

    Մայիս 18, 2026
    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում
    Uncategorized

    Քաջարան. տնտեսական հզորության և էկոլոգիական անվտանգության մեջտեղում

    Մայիս 15, 2026
    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ
    Հոդվածներ

    Հայաստանի գրողների միության Սյունիքի մասնաճյուղը՝ ստեղծագործողների գրօջախ

    Մայիս 11, 2026
    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ
    Հոդվածներ

    Ռազմաճակատի նամակները սիրո և տոկունության կենդանի վկայություններ

    Մայիս 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.