Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Որ հողն անմշակ չմնա

by mediapoint
Ապրիլ 9, 2020
0

Մարիամ տատՄարիամ Մաթևոսյան
«Էս Սևակն ո՞ւր գնաց, նոր էստեղ էր, ամեն օր էսօր-էգուց ա անում, բայց չկա: Ասա փորդ ծակում ա՞, էրկու մետր հող ա էլի, վարի, գնա»,-գյուղամիջում ինքն իր հետ կռիվ տալով՝ խոսում է Մարիամ տատը:

Սևակն առանց հարևանուհու խնդրանքը կատարելու՝ ընտանիքը «կերակրող» տրակտորով արդեն գնացել էր դաշտ: «Ոչ մի օգնական չունեմ, մենակ եմ ապրում, առողջություն չունեմ, որ բահով հողը փորեմ, քսան հազար դրամ եմ տալիս Սևակին, գալիս տրակտորով վարում ա»:90-ամյա Մարիամ տատը յոթ զավակ ունի, բայց այսօր Տաթեւում մենակ է ապրում: «Որդիներս Ռուսաստանում են, Ֆրանսիայում, Քաջարանում, Կապանում:
Ձմռանը տեղափոխվում եմ որդիներիս մոտ, բայց երկար չեմ կարողանում մնալ, քանի որ հայրենի հողն ու ջուրը կանչում են: Տղաներս էլ են սիրում գյուղը, բայց աշխատանք չունենալու պատճառով հեռացել են գյուղից»: -Հիմա է, որ շուտ եմ հոգնում, երբ ջահել էի, միանգամից մի քանի գործ էի անում: Կոլխոզի ժամանակ և’ ծխախոտ եմ մշակել, և’ լավ այգի ունեի: Քսան տարի էլ կթվորուհի եմ եղել, բայց դե երեսուն տարվա աշխատանքային ստաժս ջուրն ընկավ: Մեջքիս մարդ չկար, հազիվ քառասուն հազար դրամ թոշակ եմ ստանում»,- ասում է նա:

Հիմա արդեն գարուն է, Մարիամ տատը վերադարձել է ու մյուսների նման սկսել է իր տնտեսությունը մշակել եւ անհանգստանում է, որ գործերն իր ուզածի նման չեն ստացվում, զրույցի ընթացքում աչքերն ահընդհատ հեռուն ձգելով՝ կրկնում էր. «Տեսնես Սևակն ո՞ւր գնաց, հողս մնաց»:

«Մենակ կին եմ, շատ բան չեմ վարում, մի քանի լաք կանաչի, մի քանի թաղ էլ` կարտոֆիլ»: Տղաների հորդորին չի լսում, որ քիչ վարի, ասում է , որ տղաներին է ուղարկում, բացի այդ, սիրտը ցավում է, երբ հողն անմշակ է մնում:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.