Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ցվետանա Պասկալևա. «Եղեք Ցվետանայի մոտ, ու մահը ձեզ չի մոտենա»

by mediapoint
Օգոստոս 19, 2020
0

Մարիամ Մաթևոսյան
Երեկ բուլղարացի հայտնի լրագրող, ռեժիսոր, Կինովավերագրողների միջազգային ասոցիացիայի անդամ Ցվետանա Պասկալևան իր որդու՝ 9-ամյա Դավիթի հետ, Գորիս քաղաքին նվիրեց իր ամբողջ օրը:

Մեկնարկը քաղաքապետարանից էր, որից հետո այցելեցին Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հիշատակին նվիրված հուշահամալիր, Ակսել Բակունցի տուն-թանգարան: Ցվետանան երկա եղավ նաև պատանիների ֆուտբոլի առաջնության բացման արարողությանը:

Վերջնակետը Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետ. դրամատիկական թատրոնի դահլիճում էր, որտեղ ռեժիսորը հանդիսատեսին ներկայացրեց Արցախի ազատագրության համար մղված հերոսամարտերի մասին պատմող իր երեք վավերագրական ֆիլմեր:
Հանդիպմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, Գորիսի քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը և այլ պաշտոնատար անձիք:
Քաղաքապետ Նելսոն Ոսկանյանը հանդես եկավ բացման խոսքով, որից հետո բեմ բարձրացավ, ինչպես ինքը նշեց` “Ազգությամբ բուլղարուհի, էությամբ լավ մարդ” Ցվետանա Պասկալևան ու ողջունեց ներկաներին:

“ Ես միշտ էլ անցել եմ Գորիսով, բայց երկար ժամանակով քաղաք չեմ մտել: Միշտ ցանկացել եմ այսպիսի հանդիպում ունենալ գորիսեցիների հետ, ու դա պատահական չէ, քանի որ դուք՝ սյունեցիներդ, միշտ էլ Արցախի հետ եք եղել: Ես ուզում եմ ձեր միջոցով շնորհակալություն հայտնել ձեր հայրերին”: Հետո հանդիսատեսին պատմեց արցախյան շարժման ժամանակ իր հետ ու իր ներկայությամբ տեղի ունեցած դեպքերից, հանուն Ղարաբաղի ու հանուն պատմական ճշմարտության հաղթանակի իր անձնուրաց պայքարից:

Բացելով հիշողության պատուհանը՝ հանդիսատեսին նույնպես մտովի մասնակիցը դարձրեց ղարաբաղյան պատերազմական դեպքերի: Պատմեց, հիշեց այնպիսի անցքեր, որ ակամա հիացմունք առաջացրեց իր…անձի, իր մարդկային ազնվագույն ու քաջարի տեսակի հանդեպ:

Ցվետանան պատմեց, որ ինքը միշտ զգում էր, հավատում էր, ու Աստծո աջն իր գլխավերևում է…Եվ հիշեց, որ մարտի դաշտում զինվորները կես-կատակ, կես-լուրջ ասում էին` եղեք Ցվետանայի մոտ, ու մահը ձեզ չի մոտենա…

“Այդ տարիներին հիվանդանոցները լիքն էին վիրավորներով: Ես` իմ ողջ տեխնիկական…տնտեսությամբ, ապրում էի ներքնահակային մի հիվանդասենյակում, որտեղ 6 մահճակալ կար, 5-ին անընդհատ վիրավորներ էին հայտնվում, մեկը իմն էր: Ես ունեմ արյան հազվադեպ խումբ` 4-րդ բացասական: Երբ բուժքույրերը մոտենում ու Ցվետանա էին ասում, ես հասկանում էի, որ արյուն պիտի տամ ու դա անում էի առանց մի ակնթարթ տարակուսելու: Ինձ շատ են հարցնում` դու հայի արյո՞ւն ունես, ես կատակով պատասխանում եմ. «Իմ արյունը կենսաբանորեն հայի չի, բայց շատ հայերի արյան մեջ…բուլղարացու արյուն կա արդեն”:

Ցուցադրվեց “Ղարաբաղի վերքերը” ֆիլմաշարից 3 ֆիլմ` “Իմ թանկագին ողջեր և մեռածներ”, “Ղարաբաղի վերքերը”, “Իրենց հողի զինվորները”:

Կփորձեմ ամեն մի ֆիլմից, ինձ առավել ցնցած մի քանի դրվագ ու միտք հիշել:

“Իմ թանկագին ողջեր և մեռածներ” ֆիլմից ոչինչ կչարողացա գրառել՝ տեսարանները չափից դուրս սահմռկեցուցիչ էին…

“Ղարաբաղի վերքերը”- “Պատերազմը բոլոր մարդկանց զինվոր էր դարձրել”: “Ղարաբաղի զինվորներն իրենց արիությամբ ամբողջ աշխարհում հարգանք էին վայելում, բայց շատ ծանր էր այդ արիության գինը”:

«Մայր հողի զինվորները» -«Նրանք պատերազմի զավակներն էին` Ջիվան, Վարդան, Կոլյա, Դավիթ, Սամվել Բաբայան, Վիտալիկ, Սարիբեկ, Սուրիկ, Աշոտ Բեկոր/ այս մականունը ստացել է ամբողջ մարմնին բեկորների հետքեր ունենալու համար/, Նուրիկ Դանելյան, Ավո և այլոք»:

“Լացում են արդյո՞ք զինվորները:-Լացում են, այո, բայց զարմանալիորեն առանց արցունքի: Լացո՞ւմ են, արդյոք, հրամանատարները:-Լացում են, այո, երբ կորցնում են իրենց զիվորին”ՙ:

Ֆիլմերի ցուցադրությունից հետո Ցվետանա Պասկալևան հրաժեշտ տվեց գորիսյան հանդիսատեսին այս խոսքերով. “Իմ սիրտը միշտ ձեր հետ է: Ես դժվարությամբ անցա իմ ճանապարհը, բայց իմ առաքելությունը պատվով կատարեցի”:

Վերջում Գորիսի քաղաքապետ Ն.Ոսկանյանը Ցվետանային գորիսյան ժայռապատկերներով մի կտավ ու ծաղիկներ նվիրեց՝ նրան գորիսեցի անվանելով:

Ցվետանան գորիսյան հանդիպումների շարքի, ջերմ ընդունելության համար շնորհակալություն հայտնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատյանին, իր խոսքով` իր շատ գնահատելի մարտական ընկերոջը…

Հանդիսատեսը սիրեց Ցվետանա Պասկալևային… Լռությունն ու ծափերի տեղատարափով, մեկ մարդու նման ոտիք կանգնելըով՝ ամեն ինչ ասված էր…

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.