Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Քննարկվեց համայնքային քաղաքականության կարևոր փաստաթուղթը՝ բյուջեն

by mediapoint
Մարտ 30, 2020
0

Տեղի ունեցավ Գորիս համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի հանրային քննարկում, որի ընթացքում համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը  ներկայացրեց  տեղական բյուջեի մշակման այն շեշտադրումները, որոնք հաշվի են առնվել համայնքի եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը մշակելիս։ Համայնքի ղեկավարի խոսքով, ինչպես նախորդ տարի, 2020թ-ի համար ևս կարևորվել է  համայնքի զարգացումը,  քաղաքացիների համար  բարենպաստ բիզնես միջավայրի ձևավորման համար հնարավորությունների ստեղծումը։  Ի պատասխան այս հարցադրման, համայնքի ղեկավարը նշեց, որ թե՛ ընթացիկ, և՛ թե եկող տարվա համար համայնքային ենթակայության որևէ հիմնարկում աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում:

Անդրադառնալով համայնքի ֆոնդային բյուջեի կանխատեսումներին` պարզաբանվեց, որ այն հանրային քննարկման կդրվի ավելի ուշ, երբ կհաստատվի պաշտոնական դրամաշնորհը` պետական բյուջեից և այլ աղբյուրներից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային (սուբվենցիաների) տեսքով և  վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե կատարվող հատկացումները։

Քննարկվեց նաև Գորիսի մամուլի ակումբի https://mediapoint.am/goris-hamaynkhi/ առաջարկը,  ըստ որի կազմակերպությունը, կարևորում է մասնակցային ժողովրդավարության դերը` տեղական իշխանությունների գործունեության արդյունավետության բարձրացման հարցում և առաջարկում համայնքի բյուջեի 0,1տոկոսի չափով մասնահանում կատարել  և այն ուղղել մրցութային հիմունքներով համայնքային նախաձեռնությունների ֆինանսավորմանը։

Համայնքային իշխանության ղեկավարը գոհունակություն հայտնեց այն մասին, որ քաղաքացիական հասարակությունը ներգրավված է համայնքային կյանքում, սակայն ըստ նրա, այս փուլում բյուջեի նախագծով նման փոփոխությունը  կարող է ազդել պլանավորված աշխատանքների արդյունավետ իրականացման վրա։ Նա նաև հավելեց, որ տարվա ընթացքում կարող են քննարկել այլ ձևաչափերով համայնքային նախաձեռնություններին աջակցելու հնարավորություններ:

 

Նյութը պատրաստվել  է  Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցությւնը տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակում: 

mediapoint
mediapoint
Share53TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.