Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Գորիս համայնքի ավագանին հաստատեց 2020թվականի բյուջեի նախագիծը

by mediapoint
Դեկտեմբեր 27, 2019
0

Սուսաննա Շահնազարյան

Եկող տարում պլանավորվում է, որ Գորիս համայնքում կապիտալ շինարարության ծավալները կգերազանցեն մեկ միլիարդ դրամը. այս մասին նշեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը՝ երեկ կայացած ավագանու նիստում, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր համայնքի գալիք տարվա բյուջեի նախագծի վավերացմանը։ Նրա խոսքով, ինչպես և ընթացիկ տարում, շեշտադրումը կատարվել է այն հաշվով, որ ներգրավելով այլ ներդրումներ ևս, 2020 թվականին համայնքում առավել լայնածավալ աշխատանքներ կիրականացվեն, որոնք ուղղված կլինեն մարդկանց բարեկեցության բարձրացմանը։ Այս առումով նա կարևոր համարեց «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու արդյունքում համայնքային ենթակայության աշխատողների միջինը մոտ 17 հազարական դրամով աշխատավարձրի բարձրացումը, նշելով նաև, որ հետագա բարձարցումը՝ տեղական միջոցներով, հնարավոր կլինի սեփական եկամուտների բարձրացման միջոցով https://mediapoint.am/goris-hamaynkh – ։

2019 թվականի դեկտեմբերի 26-ի տվյալներով համայնքի եկամուտների հավաքագրումը կատարվել է 110 տոկոսով, ինչը գերազանցում է նախորդ տարիների արդյունքները։

Խոսելով աշխատավարձերի բարձրացման, ինչպես նաև այդ միջոցով աշխատողների մոտիվացիայի մասին` համայնքային իշխանության ղեկավարը շեշտեց, որ կարևորում է աշխատողների խրախուսման ավանդույթը և այդ  հիմնավորմամբ համայնքային իշխանության աշխատակազմին, ներառյալ նաև վարչական ներկայացուցիչների աշխատակիցներին, 13–րդ աշխատավարձ կվճարվի՝ հավելելով, որ խոսքը, սակայն իրեն չի վերաբերում։

Համայնքի ավագանու որոշմամբ հաստատվեցին նաև համայնքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը;  Ընթացիկ տարվա համեմատ, միջինը 50 դրամով ավելացել է աղբահանության համար սահմանված վարձավճարի չափը, ինչը, ըստ նախագծի հեղինակների, պայամանավորված է աղբահանության, սանմաքրման իրականացման ծավալների և գրաֆիկի խտացման հետ։

Ավագանու՝ 2019 թվականի վերջին նիստում մոտ 3 միլիոն դրամ հողի վարձավճարի արտոնություն տրվեց «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ին՝ Գորիս քաղաքի Գորիս գյուղ փողոցում ալեհավաք տեղադրելու համար։

Ավագանու՝ ութ կողմ և երկու ձեռնպահ ձայնով /Նարեկ Օրդյան, Ոսկան Ոսկանյան/ Գորիս քաղաքի 6-րդ թաղամասում գտնվող «Հանրապետական Անասնաբուժասանիտարական և բուժասանիտարական լաբորատոր կենտրոն» ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային կառույցի՝ համայնքային սեփականություն հանդիսացող, նշանակության հողատարածքն անհրաժեշտ ընթացակարգերով նվիտարվության կարգով օտարվեց այն փաստացի օգտագործողին։

Ավագանու նիստում ներկայացվող լրացուցիչ հարցերից մեկը վերաբերում էր համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի հաստատմանը։ Ըստ նախագծի. էական փոփոխություններ, բացի նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ պայմանավորված որոշ պաշտոնների դրույքաչափերից, 10հազար-ական դրամով ավելացել են բաժինների պետերի աշխատավարձերը; Ինչպես և նախորդ տարի, համայնքապետարանի աշխատակազմում նախատեսվում է նաև մամուլի քարտուղարի հաստիք, որն, ըստ էության, շարունակվում է թափուր մնալ։

 

 

mediapoint
mediapoint
Share30TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.