Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Հաստատվեց Տեղ համայնքի 2020 թվականի Տարեկան աշխատանքային պլանը և բյուջեն

by mediapoint
Մարտ 25, 2020
0

Աննա Սահակյան

Տեղի համայնքապետարանի նիստերի դահլիճում դեկտեմբերի 27-ին տեղի ունեցավ 2019թվականի վերջին ավագանու նիստը: Նիստին ներկա էին ավագանու ինը անդամներից ութը, բնակավայրերի ներկայացուցիչներ և «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցներ:

Նիստի օրակարգային հարցերը ութն էին։ Բուռն քննարկվեց օրակարգային երկրորդ հարցը, որը վերաբերում էր «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից 2020 թվականին մատուցվող ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելուն: ՀՈԱԿ-ի ֆինանսիստը ներկայացրեց  գանձվող վճարների դրույքաչափերը,  որը դժգոհության արժանացավ ավագանիների կողմից, քանի որ չէին ցանկանում դրույքաչափերը բարձրացնել։ Մոտ մեկուկես ժամ տևած քննարկումից հետո ավագանու անդամ Սիլվա Գալստյանի առաջարկով դրույքաչափերը թողեցին այնպես, ինչպես հաստատել էին 2019թ-ին:

Հաստատվեցին նաև համայնքի Տարեկան աշխատանքային պլանը, համայնքի 2020թ. բյուջեն, որով վերջնականապես ամրագրվեց Գորիսի մամուլի ակումբի կողմից ներկայացված առաջարկը՝ մասնակցային բյուջետավորման վերաբերյալ: 2020թ.-ին տեղական բյուջեից 500000 դրամը կուղղվի մրցութային հիմունքներով համայնքային նախաձեռնությունների ֆինանսավորմանը։

Հաջորդ հարցերը վերաբերում էին հողերի նշանակության ժամանակավոր սխեմայում փոփոխությանը, 2019 թվականի վարչական մասի պահուստային ֆոնդից «Տեղ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ին գումար հատկացնելու և ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն:

Օրակարգային հարցերից դուրս քննարկվեցին բնակավայրերում աղբահանության կազմակերպման, դրա դիմաց գումարների հավաքագրման հարցերը: Երեք տարի շարունակ քննարկվող ամենակարևոր Խնածախի ջրի խնդիրը վերջապես կլուծվի 2020 թվականին, որը կիրականացվի համայնքի խնայողությունների և այլ ներդրումների հաշվին:

mediapoint
mediapoint
Share36TweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.