Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Հեռահար ուսուցման կազմակերպումը հատկապես դժվար է առաջին դասարանցիների համար

by mediapoint
Մայիս 18, 2020
0

Սյունիք ԻնֆոՏունը հանդիպում էր կազմակերպել Սյունիքի մարզի ուսուցիչների և Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ՏՏ մասնագետ Նվարդ Սարգսյանի մասնակցությամբ:  Հանդիպման հյուրերն էին նաև Տաթևի միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը, Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի փոխտնօրեն Անահիտ Մինասյանը և Գորիսի պետական քոլեջի փոխտնօրեն Սերգեյ Ավանեսյանը:

Հանդիպման սկզբում մասնակից ուսուցիչները ներկայացրեցին, թե ինչպես են կազմակերպում հեռավար ուսուցումը, ինչ գործիքներ են կիրառում դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու համար:  Անահիտ Մինասյանի խոսքով իրենց դպրոցը դժվարություններ ունեցել է հեռավար ուսուցման կազմակերպման առաջին շաբաթների ընթացքում,  իսկ հետո, երբ բոլորը սկսեցին ուսուցումը իրականացնել zoom հարթակի միջոցով, խնդիրները աստիճանաբար լուծում ստացան: Առավել դյուրին դարձավ առցանց հարթակով աշխատել, երբ սկսեցին աշխատել նախապես հաստատված դասացուցակով: Հեռավար ուսուցման խնդիրներից ամենամեծը կապված է նրա հետ, որ ոչ բոլոր դպրոցականներն ունեն համակարգիչներ, բայց դպրոցը հետևողական եղավ նրանց հայտնաբերելու գործում և որոշակի լուծում գտնվեց։

Հեռավար ուսուցմանը աշակերտների մասնակցությունը խնդիր առաջացրեց այն ժամանակ, երբ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ աշակերտների կիսամյակները կամփոփվեն մինչև մարտի 13-ը դպրոցում առկա մատյաններում  նշանակված գնահատակնների: Դրանից հետ աշակերտները դժվարությամբ էին միանում դասերին, սակայն առանձին ծնողների հետ հեռախոսազրույցներից  հետո աշակերտները շարունակեցին մասնակցել օնլայն  դասերին:

Քոլեջի փոխտնօրենի խոսքով իրենք մտավախություն ունեին, որ չի ստացվի հեռավար ուսուցումը, սակայն ընթացքում խնդիրները հիմնականում լուծվեցին։ Քոլեջի պարագայում հեռավար ուսուցման կազմակերպումը բարդ է հատկապես այն դասաժամերի  դեպքում, երբ ուսուցումը պետք է կազմակերպվեր արհեստանոցներում:  Կարևոր խնդիր է նաև աշակերտների հետ մասնագիտական կողմնորոշման հանդիպումների կազմակերպումը, որոնք, սովորաբար, անցկացվում են ուսումնական տարվա  փետրվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում։ Այդ գործընթացը կարևոր է քոլեջը նոր ուսանողներով համալրելու առումով։ Որպես այլընտրանք, առավել մեծ ուշադրություն են դարձրել օնլայն ռեսուրսների օգտագործմանը և քոլեջի պաշտոնական կայքի միջոցով շարունակում են տարածել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Այլ է իրավիճակը գյուղական բնակավայրերի դպրոցներում: Տաթև միջնակարգ դպրոցի տնօրեն Նորվարդ Մովսիսյանը նշում է, որ գյուղերում առավել հաճախ հանդիպող խնդիրները կապի ապահովումն է և դրա տեխնիկական սպասարկումը։

Որպես տնօրեն, հեռավար ուսուցման օրերին ինքը շարունակել է կատարել: Տնօրենն իր մտահոգությունն է հայտնում վերջերս տարածվող այն խոսակցությունների մասին, ըստ որոնց, հեռավար ուսուցանումը շարունակվելու է նաև սեպտեմբերին: Նրա համար առանձնապես անհանգստացնող է առաջին դասարանցիների հարցը, արդյո՞ք բոլոր ծնողները կկարողանան կամ ժամանակ կունենան աշխատել իրենց երեխաների հետ։

Հանդիպման վերջում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի ՏՏ մասնագետ Նվարդ Սարգսյանը ներկայացրեց, թե ինչպես են իրենք իրականացնում հեռավար ուսուցումը: Նա շեշտեց, որ ուսուցման այդ մեթոդը իրենց կրթահամալիրի համար նորույթ չէ, և տարիներ շարունակ իրենց կրթօջախում նաև օնլայն ուսուցում է կազմակերպվում։

Հանդիպման ընթացքում ներկայացվեց այն գործիքները, որոնց միջոցով կրթահամալիրը իրականացնում է ուսուցումը: Հիմնականում օգտագործում են Microsoft Teams-ը: Քննարկումից հետո Ն. Սարգսյանը ծանոթացրեց google forms գործիքին, որի օգնությամբ հեռավար ուսուցման ընթացքում ուսուցիչները կկարողանան կազմել օնլայն գրավոր աշխատանքներ:

 

mediapoint
mediapoint
Share19TweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.