
Սյունիք ԻնֆոՏան նախաձեռնությամբ տեղի ունեցավ առցանց հանդիպում Սյունիքի մարզպետարանի գլխավոր քարտուղար Էդգար Մարտիրոսյանի հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել կորոնավիրուսով պայմանանվորված իրավիճակը Սյունիքի մարզում։ Հանդիպման սկզբում գլխավոր քարտուղարը համառոտ ներկայացրեց, թե Հանրապետությունում արտակարգ դրության պայմաններում ինչպես է կազմակերպվում մարզպետարանի աշխատանքը։
Կորոնավիրուսով հիվանդների բուժման համար մարզում առանձնացվել է Կապանի բժշկական կենտրոնի նախկին վնասվածքաբանական մասնաշենքը, որը գրեթե 10 տարի չէր շահագործվել, և ընդամենը երեք օրվա ընթացքում վերանորոգվել է, տեղադրվել ջրամատակարարման, ջրահեռացման, ջեռուցման համակարգեր։ Ըստ Էդգար Մարտիրոսյանի, պայմանները իդեալական չեն, բայց իրավիճակով պայմանավորված, ավելին անելու համար ժամանակ ուղղակի չկար։
Բացի Կապանի բժշկական կենտրոնից, համապատասխան հանդերձանքներով, նյութերով ապահովված են նաև Գորիսի, Սիսիանի նաև Մեղրու բժշկական կենտրոնները, որտեղ չնայած կորոնավիրոսով վարակվածներ չեն բուժվում, սական անհրաժեշտության դեպքում համապատասխան քայլեր են ձեռնարկում կասկածյալներից նմուշառում վերցնելու, Կապան տեղափոխելու համար։ Էդգար Մարտիրոսյանի խոսքով մարզի բոլոր կենտրոններն ապահովված են թոքերի արհեստական շնչառության սարքավորումներով։
Մարզպետարանի քարտուղարը նշեց նաև, որ համավարակի օրերին հիմնական աշխատանքը, այսինքն թեստավորումը կատարվում է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Սյունիքի մարզային մասնաճյուղում։ Մայիսի 27-ի դրությամբ մարզում թեստավորվել է 1100-ից ավել քաղաքացի։ Ի դեպ, Կապանում թեստավորվում են նաև Վայոց ձորում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներին։
Այժմ Կապանի բժշկական կենտրոնումբուժում է ստանում 12 քաղաքացի, ևս 10-ն էլ՝ մարզից դուրս։
Մարզպետարանի քարտուղարին հղված հարցերից մեկը վերաբերում էր արտակարգ դրության պայմաններում մարզում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման հարցին։ Նրա խոսքով հիմնական խնդիրը կապված է խոշոր և մանր եղջերավոր անասունների սեզոնային տեղափոխության հետ և անհրաժեշտ է խստագույնս կանխել հովիվների տեղափոխության ընթացքում վարակի փոխանցումը։ Էդգար Մարտիրոսյանի կարծիքով համավարակի պայմաններում, ակնկալելով, որ տնտեսությունը հնարավոր ճգնաժամի առաջ է կանգնած, ավելի ու ավելի մեծ հողատարածքներ են այժմ օգտագործվում․ անհամեմատ նվազել է չմշակվող հողակտորների թիվը։ Նրա տեղեկությամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ապահովված են պարարտանյութերի, վառելիքի անհրաժեշտ չափաքանակով, ավելին, ըստ քարտուղարի, այս տարի վառելիքի գները ցածր են, քան նախորդ տարիներին։
Պատասխանելով մարզի կրթօջախներում համավարակի օրերին հեռավար կրթության կազմակերպման ընթացքում հանդիպած խոչընդոտների հաղթահարմանն ուղղված հարցին` Էդգար Մարտիրոսյանը նշեց, որ անցած երկու ամիսներին տարբեր կազմակերպությունների կողմից համակարգչային որոշակի տեխնիկա են ստացել և բաշխել հիմնականում այն դպրոցներին, ովքեր ունեն մեկ ընտանիքից երեք և ավելի աշակերտ, իսկ երկու և ավելի դպրոցական երեխաներ ունեցող ընտանիքներին՝ հեռախոսներ։ Այնուամենայնիվ, ըստ քարտուղարի, մարզում մոտ 50 աշակերտ դուրս է մնացել ուսուցման գործընթացից՝ տարբեր պատճառներով՝ ոչ միայն տեխնիկական սարքերիբացակայության։ Հանդիպման մասնակիցները նշեցին մի քանի փաստ, այն մասին, որ գյուղական դպրոցներում կան անգամ ուսուցիչներ, ովքեր տեխնիկական միջոցներ չունեն օնլայն դասամատյան լրացնելու կամ հեռավար դասեր անցկացնելու համար և օգտվում են աշակերտների սարքավորումներից։
Հանդիպման ընթացքում առավել երկար քննարկվեց համավարակի օրերին մարզում սոցիալական լարվածության մեղմացմանն ուղղված մարզպետարանի նախաձեռնությունների մասին։ Էդգար Մարտիրոսյանը տրամադրվող սոցիալական օգնությունները բաժանում է երկու խմբի։ Առաջինի դեպքում օգնություն տրամադրողն ինքն է որոշում ում կամ ինչ սոցիալական խմբերի կարող է տրվել օգնությունը։ Երկրորդ դեպքում դրանք բաժանվում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանտրամադրած՝ ըստ կատեգորիաների առանձնացված բազաների։ Այդ հարցում մարզպետարանը համագործակցում է նաև համայնքների սոցաշխատողների հետ։ Բանախոսը չի բացառում, որ ցուցակներում կարող են լինել անճշտություններ,քանի որ արտակարգ պայմաններում դրանց լիարժեք ճշգրիտ պատկերն ունենալը ևս խնդիր է․սոցաշխատողներն ապահովված չեն պահպանիչ արտահագուսոտվ, բայց կարիք ունեն այցելել խոցելի խմբերի ընտանիքներին, որպեսզի քարտեզագրեն։ Մինչև այժմ մարզում, նրա տեղեկությամբ Սյունիքում 4000 ընտանիք տարբեր կազմակերպություններից օգնություն է ստացել։
Բացի այդ մարզպետարանի միջոցներով և պարետի որոշմամբ, առաջիկայում, ինքնամեկուսացած այն անձիք, ովքեր ունեն կարիք ևսկստանան օգնություն։ Կտրամադրվեն անձի համար մեկ ամսվա կտրվածքով հաշվարկված սնունդհիգիենայի պարագաններ։
Համվարակի կանխարգելման գործում Էդգար Մարտիրոսյանը կարևորում է քաղաքացիների պատասխանատվությունը սահմափակման կանոնները պահպանելու, պարետի որոշումները կատարելու գործում։ Նա նշեց, որ մարզպետարանի կողմից երկու անգամ ձևավորվել են շրջիկխմբեր, առաջինը սոցիալական օգնությունները պահեստավորելու և բաժանելու համար։ Երկրորդը՝ վերահսկողություն իրականացնող խմբեր։ Բոլոր համայնքներում կան ձևավորված շրջիկ խմբեր։ Մի շարք համայքներում որոշ կազմակերպությունների աշխատանքի ժամանակակով կասեցումը կատարվել է հիմնվելով շրջիկ խմբերի կողմից արձանագրված թերություններիվրա։ Շրջիկ խումբը չի կարող արձանագրություն կազմել, քանի որ վարչական վարույթ իրականացնող մարմին չէ, և ընդամենը փաստերն է արձանագրում և ներկայացնումհամապատասխան կառույցներին։
Բացի այդ, մարզպետի որոշումով մարզում շտաբ է ձևավորվել, որտեղ ընդգրկված են բոլոր համայնքների ղեկավարները։
Մարզպետարանի քարտուղարը, պատասխանելով քննարկման մասնակիցների հարցերին, նշեց, որ մայիսի 18-ից, բացի Գորիս և Կապան քաղաքներից, մարզի այլ բնակավայրերում նախակրթարանները չեն բացվել՝ Մեղրիում, Քաջարանում և Սիսիանում կորոնավիրուսի վարակի գրանցման, իսկ գյուղական համայնքներում՝ պահանջարկի պակասի պատճառով։ Գործող մանկապարտեզներում, սակայն, երեխաների հաճախելիքությունը մեծ չէ, Կապանում այն օրական հասնում է 130-ի, իսկ Գորիսում՝ 20։