Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

📢📢📢‼Կառավարության աջակցության 7֊րդ ծրագիր

by mediapoint
Հունիս 4, 2020
0

–📢📢📢‼1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրի շահառու կարող է դառնալ այն հղի կինը, որը 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չի աշխատում և ում ամուսինը 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք` ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՉԷ և չի հանդիսանում անհատ ձեռնարկատեր (ԱՁ) կամ, ունենալու դեպքում, 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ գործունեությունը կասեցվել է:
Աջակցություն կարող են ստանալ այն հղի կանայք, ովքեր միայնակ են և 2020 թ.-ի մարտի 30-ի դրությամբ չեն աշխատում:
Ընդ որում՝ այս որոշման իրականացման կարգի իմաստով քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա աշխատող կամ ծառայություն մատուցող անձը չի համարվում վարձու աշխատող:
2. Ո՞վ չի կարող օգտվել այս աջակցությունից:
Եթե քաղաքացին աջակցություն է ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 4-րդ, 6-րդ կամ 8-րդ ծրագրերով, ապա ՉԻ ԿԱՐՈՂ աջակցություն ստանալ այս ծրագրի շրջանակում:
Շահառու չի համարվում նաև այն կինը, ում հղիության 34-րդ շաբաթը լրացել է մինչև 2020 թ.-ի մարտի 30-ը ներառյալ:
3. Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:
Աջակցությունը տրամադրվելու է 100.000 դրամի չափով: Գումարը չի հարկվելու:
4. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:
Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այսինքն՝ մեկ անգամ:
5. Ինչպե՞ս և ո՞ւմ դիմել՝ աջակցություն ստանալու համար:
Աջակցություն ստանալու համար ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՉԿԱ: Վճարումն իրականացվելու է ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրամադրված ցուցակների հիման վրա, որոնք ստացվելու են բժշկական հաստատություններում հաշվառված առնվազն 12 շաբաթական, սակայն ոչ ավել, քան 34 շաբաթական հղի կանանց տվյալներից:
6. Ինչպե՞ս եմ ստանալու ինձ տրամադրվող գումարը:
Ստուգելու համար՝ արդյոք հանդիսանո՞ւմ եք աջակցության այս ծրագրի շահառու, մուտք գործեք online.ssa.am կայք, ընտրեք Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներ պատուհանը, այնուհետև՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 7-րդ միջոցառում պատուհանը, այնուհետև՝ սեղմեք Ծրագրի շահառուներ կոճակը: Լրացրեք Ձեր անունը, ազգանունը, ՀԾՀ (սոցքարտ) կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանքի համարը:
Եթե շահառու եք, ապա որոնման արդյունքում կնշվի այն բանկի անունը, որին փոխանցվել է Ձեր գումարը: Անձը հաստատող փաստաթղթով կարող եք մոտենալ նշված բանկի յուրաքանչյուր մասնաճյուղ՝ գումարը ստանալու համար:
Գումարը չի կարող արգելանքի տակ դրվել, բռնագանձվել կամ հաշվանցվել:
✅📍ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

7-րդ միջոցառման հետ այլ հարցեր ունենալու դեպքում, ձեզ կօգնի Սյունիք ԻնֆոՏան կամավոր Փնջիկ Բաբայանը

➡️➡️➡️ shorturl.at/iJNR2

mediapoint
mediapoint
Share77TweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.