Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

2019թ. Կապանի բյուջեն աճուրդների արդյունքում համալրվել է մոտ 20մլն դրամով

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 5, 2021
0

 

Լուսանկարը՝ Never Zelya-ի ֆեյսբուկյան էջից

Սյունիքի մարզի Կապան համայնքի 2019թ․ ավագանու 127 որոշումներից 6-ը վերաբերում էր համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի աճուրդով, իսկ 9-ը՝ գույքի հրապարակային սակարկություններով օտարմանը։

Ըստ Կապանի համայնքապետարանի կողմից www.mediapoint.am–ին տրամադրված  2019թ. տեղի ունեցած աճուրդների ամփոփ արձանագրությունների, աճուրդի է  հանվել 11 հողակտոր կամ շուրջ 2,800 քմ մակերեսով տարածք։

Եթե այլ համայնքներում աճուրդի յուրաքանչյուր լոտի մասնակցում էր 2-ական մասնակից, ինչն ամրագրված է աճուրդների անցկացման կանոնակարգով,  ապա Կապանում պատկերն այլ է․ 11 աճուրդից միայն երկուսի դեպքում է2-ական մասնակից գրանցվել, մյուս դեպքերում՝ 3 կամ 4։ Լոտի մասնակիցներից յուրաքանչյուրը մեկ քայլ է կատարել ներկայացված հողակտորի մեկնարկային գնի 5%  չափով։

Աճուրդի դրված հողամասերը

Նույն եղանակով հրապարակային սակարկությունով օտարվել է, օրինակ, Կապան համայնքի Անտառաշատ բնակավայրում գտնվող 118.5 քառ.մմակերեսովանասնաշենքը 0.01453 հասպասարկմանհողամասով։ Աճուրդի հանված գույքի մեկնարկային գինը 441 հազար էր ևսակարկության արդյունքում օտարվել է 507 hազար 150 դրամով։ Այսինքն, լոտի մասնակցած 3 մասնակիցներից  յուրաքանչյուրի կողմից մեկ քայլ է արվել մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 22 հազար 50 դրամով։

Աճուրդի դրված գույքը

 

Աճուրդով օտարված հողակտորները հիմնականում գտնվում են քաղաքի տարածքում։ Արտադրական, բնակելի, հասարակական, խառը կառուցապատման նպատակով օտարումների արդյունքում համայնքային բյուջե է մուտքագրվել 19 մլն 88 հազար 250  դրամ։ Համեմատության համար նշենք, որ Գորիսում նույն ժամանակահատվածում 51 հողակտորների օտարման արդյունքում տեղական բյուջեն համալրվել է 30 միլիոն115 հազար դրամով։

 

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.