Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսում կայացած հերթական աճուրդում երեք լոտի համար հայտ չէր ներկայացվել

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 5, 2021
0

Գորիս համայնքում տեղի ունեցած հերթական աճուրդին ներկայացված 14 հողատարածքներից յոթը գտնվում է Գորիս քաղաքի Կարապետյան փողոցում։ Հասարակական շինություն կառուցելու նպատակով աճուրդով օտարվող 800-ական քառ.մ վեց հողակտորից յուրաքանչյուրի մեկնարկային գին սահմանված էր  մեկ միլիոն 200 հազար դրամ։

Այդ հողերից չորսն օտարվեցին մեկնարկայինից ընդամենը 10% ավելի գնով․ լոտի երկու մասնակիցներից յուրաքանչյուրը կատարեց ընդամենը մեկ քայլ՝ 60 հազար դրամի չափով՝ ընդհանուր հաշվով օտարվող հողակտորի գինը կազմեց 1 միլիոն 132 հազար դրամ։ Մյուս երկու հողերից մեկն օտարվել է  1 միլիոն 360 հազար, իսկ մյուսը՝ 1 միլիոն 380 հազար դրամով։ Վերջին լոտին աճուրդի հայտ էր ներկայացրել 3 մասնակից։ Կարապետյան փողոցից  օտարվել է ևս մեկ հողակտոր 1200քառ․մ մակերոսով՝ 2 մլն 40 հազար դրամով։

Աճուրդի դրված 14 լոտից  երկուսը գտնվում էր գյուղական բնակավայրերում Հարթաշեն գյուղում արտադրական շինություն կառուցելու նպատակով 5630 քառ․մ-ի և Վերիշենի բնակելի տուն կառուցելու  նպատակով 972 քառ․մ  հողատարածքների համար հայտ չէր ներկայացվել։ Հայտ չէր ներկայացվել նաև Գորիս քաղաքի Արզումանյան փողոցի հասարակական կառուցապատման հողերից աճուրդի հանված 2000քառ․մ հողատարածքի համար։

Հասարակական շինություններ կառուցելու համար աճուրդով օտարված հողատարածքներում նախնական տեղեկություններով կկառուցվեն հյուրանոցային տնտեսություններ, բազմաբնակարան շենքեր և սպասարկման ոլորտը զարգացնելու այլ շինություններ։

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը, ով աճուրդային հանձնաժողովի նախագահն է, www.mediapoint.am –ին ասաց, որ համայնքային իշխանությունն ակնկալում է, որ հողի նոր սեփականատերերը նորակառույցների միջոցով կնպաստեն քաղաքի տարբեր թաղամասերի համաչափ զարգացմանը։   «Փողոցներ ունենք, որոնք պետք է բարեկարգվեն։ Իսկ դա հնարավոր է իրականացնել շինարարությանը զարկ տալով։ Հիմա մեր առջև խնդիր է դրված ակտիվացնել Կարապետյան փողոցը, որի համար աճուրդի են դրվել հողատարածքները»։

 

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.