ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվող ՀԳՌԿՄ II Ծրագրի Արժեշղթաների Զարգացման Բաղադրիչի մրցույթ
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) կողմից իրականացվում է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագիրը, որի բաղադրիչներից է «Արժեշղթաների զարգացումը» (ԱՇԶ): Արժեշղթաների զարգացմանն ուղղված ենթածրագրերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում: Ենթածրագրերի ընտրությունը կատարվում է մրցույթային կարգով՝ համաձայն գործող ընթացակարգի:
ԱՇԶ Բաղադրիչի գերակա նպատակը.
կաթի, մսի (ձուկ, թռչուն), մրգի, բանջարեղենի, մեղրի և բարձրարժեք հատապտղի, թեյերի (այդ թվում՝ բուսական) վերամշակման, ինչպես նաև կերարտադրության և սառնարանային տնտեսությունների ոլորտներում շուկայահանվող (իրացվող) արտադրանքի ծավալային աճն է:
ԱՇԶ Բաղադրիչի նպատակները.
- Բացահայտել ընտրված արժեշղթաների զարգացման խոչընդոտները:
- Բարելավել գյուղատնտեսական առաջնային արտադրողների և սննդի վերամշակողների կողմից ներքին շուկայի պահանջարկը բավարարելու և միջազգային շուկայում ընձեռված հնարավորություններն օգտագործելու ունակությունները:
ԱՇԶ Բաղադրիչը նպատակային ֆինանսական օժանդակությունը տրամադրում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան և պատշաճ ձևով գրանցված ու գյուղատնտեսության ոլորտում տնտեսվարող բոլոր սուբյեկտներին՝ անհատ ձեռներեցներին, արտադրական և սպառողական կոոպերատիվներին, գյուղատնտեսական և սննդի վերամշակման ձեռնարկություններին, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են նշված արժեշղթաների գործողության մեջ:
Իրավասու հայտատուներ.
ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում իրականացվող մրցույթին կարող են մասնակցել.
- Հայաստանում գյուղատնտեսության և սննդի վերամշակման ոլորտներում գործող իրավական պատշաճ գրանցում ունեցող բոլոր տիպերի կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, այդ թվում՝ տարբեր տիպի կոոպերատիվներ, ՍՊԸ-ներ, ասոցիացիաներ և միություններ և այլ կազմակերպություններ՝ բացառությամբ հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների:
Իրավասու հայտատուներից (վերամշակող ձեռնարկություններ և այլն) առաջնահերթություն կստանան այն հայտատուները, որոնք ենթածրագրերի իրականացման ընթացքում լայնածավալ համագործակցություն (պայմանագրային հիմունքներով) կնախատեսեն մեծ քանակությամբ ֆերմերային տնտեսությունների հետ:
Նպատակային ֆինանսավորման ուղղությունները.
ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում Շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորման գումարները կարող են օգտագործվել ստորև նշված ծախսերի լրիվ կամ մասնակի ֆինանսավորման նպատակով.
- Նոր սարքավորումների (վերամշակման սարքավորումների, ինչպես նաև տրակտորների) ձեռքբերում, այդ թվում՝ արտադրության և վերամշակման սարքավորումներ, հետբերքահավաքային մշակման և վերամշակման, պահեստավորման և պահպանման, լաբորատոր (ներառյալ՝ շարժական և հատուկ մասնագիտացած տեխնիկա և սարքավորումներ), փաթեթավորման և տեսակավորման, որակի վերահսկողության, բոլոր տիպերի սարքավորումների և տեխնիկական հոսքագծերի՝ կապված արտադրանքի որակի բարելավման և ծավալների ավելացման հետ,
- Առկա (հին) սարքավորումների տեխնոլոգիական վերազինման սարքավորումներ,
- «ՍԱԿՀ» Սննդի անվտանգության կառավարման համակարգի իրականացում՝ ներառյալ իրականացման ընթացակարգերի բոլոր փուլերը (ուսուցումներ, հետևյալ համակարգերի ներդրում՝ HACCP, ISO, Global Gap GAP, օրգանական արտադրություն, պատշաճ գործելակերպի բոլոր տեսակները, հարակից այլ տեխնիկական աջակցություն և այլն),
- Տեղական և միջազգային հավաստագրերի ձեռքբերում և միջազգային կազմակերպությունների կողմից հավաստագրում,
- Շուկայավարման և բրենդինգի ծառայությունների ձեռքբերում (ներառյալ՝ առևտրային նշանի և արտադրանքի արտաքին տեսքի (նաև փաթեթավորման) մշակումը և այլն),
- Բոլոր տեսակի բարձրարժեք մրգերի և հատապտուղների նոր սորտերի տնկիների ձեռքբերում,
- Տեխնիկական աջակցության և մասնագիտական տեխնիկական և շուկայավարման (հատկապես արտահանման խթանման վերաբերյալ) խորհրդատվության ձեռքբերում,
- Շարժական սառեցման սարքեր, սառեցնող պահեստների, սառնարանային բեռնարկղերի և բեռնափոխադրման սառեցնող հարմարանքներ։
Վերոնշյալ ակտիվների ձեռքբերումը կարելի է ֆինանսավորել ինչպես ԱՇԶ Բաղադրիչի նպատակային ֆինանսավորման, այնպես էլ շահառուների համաֆինանսավորման հաշվին:
ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում շահառուներին հատկացվող նպատակային ֆինանսավորումը չի կարող օգտագործվել հատկապես ստորև նշված ծախսերի ֆինանսավորման նպատակով.
- Նախքան Դրամաշնորհային համաձայնագրի կնքումը կատարված որևէ ձեռքբերում,
- Բնապահպանական առումով վտանգավոր և շրջակա միջավայրի վրա անվերականգնելի բացասական ազդեցություն ունեցող ակտիվների ձեռքբերումը,
- Բացասական սոցիալական ազդեցություն ունեցող կամ տարաբնակեցման ռիսկեր պարունակող ակտիվների ձեռքբերում,
Ինչպես նաև՝
- Շինությունների և հողատարածքների ժամանակավոր կամ մշտական ձեռքբերումը, վարձակալության ծախսերը,
- Ցանկացած տիպի և ծավալի շինարարական աշխատանքների իրականացման ծախսերը: Եթե անհրաժեշտ է իրականացնել վերանորոգման որոշակի աշխատանքներ (որոնք, օրինակ, կարող են պահանջվել սննդի անվտանգության համակարգերի ներդրման ժամանակ), ապա դրանք պետք է ֆինանսավորվեն շահառուների կողմից կատարվող ենթածրագրի համաֆինանսավորման միջոցներով,
- Հումքի և այլ շրջանառու միջոցների ձեռքբերումը,
- Աշխատանքի վարձատրության և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տիպի),
- Շահառուի գործառնական ծախսերը, որոնք հակասում են ԱՇԶ Բաղադրիչի դրույթներին,
- Սարքավորումների վերանորոգման ծախսերը,
- Աշխատավարձը և փոխհատուցման ծախսերը (ցանկացած տեսակի)՝ ներառյալ ՍԱ-ի խորհրդատուն:
Վերջին ցանկի կետերից (1-7) յուրաքանչյուրի մասով շահառուի սեփական ֆինանսական ռեսուրսներից կատարած ծախսերը համարվում են Շահառուների համաֆինանսավորում և հաշվում են նրա կողմից ենթածրագրի բյուջեում ներդրման ենթակա 50%-ի համալրում:
Ներկայացվող պահանջներ
Հայտատուի կողմից ներկայացվող Հայտ-Դիմումները և Բիզնես-Հայտերը պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
- Առաջարկվող ենթածրագրի տևողությունը պետք է լինի առավելագույնը՝ 12 (տասներկու) ամիս,
- Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորման գումարը պետք է լինի նվազագույնը 8,000 ԱՄՆ դոլար, իսկ առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար,
- ԱՇԶ Բաղադրիչի շրջանակներում նախատեսվում է իրականացնել ենթածրագրերի համաֆինանսավորում՝ տվյալ ենթածրագրի իրականացման բյուջեի նվազագույնը 50%-ի չափով,
- Շահառուների կողմից ենթածրագրերը պետք է համաֆինանսավորվեն ֆինանսական միջոցներով։
Համաֆինանսավորում է համարվում շահառուի կողմից իրականացվող բացառապես ֆինանսական ներդրումը: Ոչ ֆինանսական ակտիվների (հող, անշարժ և շարժական գույք, սարքավորումներ, աշխատանք և այլն) ներդրումը ԱՇԶ Բաղադրիչի կողմից չի համարվում համաֆինանսավորում:
- Հայտատուն չի կարող մեկ անգամից ավել ստանալ ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում:
- Ենթածրագրերի նպատակային ֆինանսավորում չի հատկացվում այն հայտատուներին, որոնք անհաջողության են մատնել կամ նախկինում ձախողել են ՀԳՌԿՄ 2-ի ներքո իրականացվող որևէ ենթածրագիր:
Լրացուցիչ պահանջներ.
- Սննդի անվտանգության (ՍԱ) խորհրդատուի հետ համաձայնագիր կնքելու համար շահառուից չի պահանջվում հայտարարել մրցույթ: ՍԱ խորհրդատուն շահառուի կողմից կարող է ընտրվել ՀԲ-ի կողմից հաստատված և համաձայնեցված ցանկից:
Հայտ-Դիմումների ընդունում
Շահագրգիռ հավակնորդները (դիմորդները) Հայտ-Դիմումները և պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարություն՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստով մինչև 2020թ. օգոստոսի 26-ը, ժամը 18։00-ն:
Հայտ-Դիմումները պատրաստում և ներկայացնում են հավակնորդ մասնակիցներն՝ իրենց ղեկավարի ստորագրությամբ: Վերջնաժամկետից հետո ներկայացված Հայտ-Դիմումները ենթակա չեն ընդունման ԱՇԶՔ կողմից: Էլեկտրոնային փոստով ներկայացված հայտերը կհամարվեն ընդունված միայն պատասխան հաստատումը ստանալուց հետո:
Ծանուցում
Ինչպես ընտրված, այնպես էլ մերժված հայտատուները կտեղեկացվեն գրավոր: Մերժված հայտատուներին կվերադարձվեն իրենց կողմից ներկայացված փաստաթղթերի բնօրինակը:
ԱՇԶ Բաղադրիչի գործունեության և հայտերի պատրաստման կանոնակարգերին մանրամասն ծանոթացնելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության ծրագրերի իրականացման վարչության (ԳԾԻՎ) ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարության աշխատակազմը պոտենցիալ հավակնորդների համար կկազմակերպի աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 20-ին, ժամը 12։00-ին (Հասցե` 0010, ՀՀ ք. Երևան, Մ. Մկրտչյան փող. 5, ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն), իսկ այն մասնակիցները ովքեր չեն կարողանա մասնակցել այդ հանդիպմանը, նրանց համար կկազմակերպվի ZOOM (առցանց) աշխատաժողով 2020 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 12։00-ին։ ZOOM (առցանց) աշխատաժողովին մասնակցելու համար խնդրում ենք նախապես հաստատել Ձեր մասնակցությունը ստորև նշված էլեկտրոնային հասցեով՝ մինչև օգոստոսի 20-ը։
Հայաստանում նոր կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված՝ յուրաքանչյուր կազմակերպությունից աշխատաժողովին կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ։
Փաստաղթղերի ներկայացման վերաբերյալ տեղեկություններ.
Հայտ-Դիմումների պաշտոնական ձևանմուշների լրացման հետ կապված այլ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ ՀԳՌԿՄ II Ծրագրի ԱՇԶ քարտուղարությունից:
Էլեկտրոնային փոստ – vghukasyan@agridf.am; dbaziyan@agridf.am, [email protected]
Հեռախոս – 091-01-35-15, 093-43-34-04, 093-00-28-24։