Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

«Formula Goris». դարձիր համաշխարհային շուկայում առաջատարը՝ շարունակելով ապրել քո բնակավայրում

by Անահիտ Բաղդասարյան
Նոյեմբեր 5, 2021
0

Անահիտ Բաղդասրյան

Մոտիվացիա, հնարավորություններ, զարգացման միտումներ,  համաշխարհային մասշտաբով առաջատարը լինելու ձգտում, համայնքային զարգացում և նմանատիպ այլ սահմանումներով էր ողողված Գորիսում կազմակերպված «Formula Goris» երկօրյա թվային կոնֆերանսը։

TCF Armenia ընկերությունների խումբը որոշել է այս տարի իր ծնունդը նշել հենց Գորիսում, որը պատերազմի հետևանքով ամենաշատ տուժած քաղաքներից է։ Ծնունդ նշելու ձևաչափը գիտելիքով կիսվելն էր Սյունիքի և Արցախի բնակչության հետ․նրանց փոխանցելու մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների արդի գիտելիքներ ու գործիքակազմ և, որ, ամենակարևորն է, ցույց տալու նրանց այն հնարավորությունները, որոնցով կարող են ստեղծվել համաշխարհային ընկերություններ՝ առանց լքելու իրենց քաղաքներն ու գյուղերը։

«Եթե որպես փոխօգնություն, ավանդույթ դառնա այլ ընկերությունների կողմից տարեդարձերը մայրաքաղաքից դուրս նշել, հնարավոր է հսկայական առաջընթաց ապահովել ամբողջ Հայաստանում»,- նշեց TCF Armenia ընկերության համահիմնադիր Մարիամ Համբարձումյանը։

Մենուա Հովսեփյան

Պատերազմից հետո սա առաջին լայնամասշտաբ դրական մոտիվներով միջոցառումն էր Գորիսում, ինչը շեշտեց Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։ «Մեզ համար շատ կարևոր է, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչները գտնեն միջոցներ  ու հնարավորություններ իրենց նպատակներն իրականացնելու, վաղվա օրվա հանդեպ հավատանքն ավելի ճիշտ ծառայեցնելու համար։  Ու թող գտնվի այն ֆորմուլան, որով մեր երկիրը իր երիտասարդների շնորհիվ այս հզոր բնագավառում ունենա բազում հաջողություններ։ Մենք պիտի առաջ գնանք,մենք ժամանակ չունենք»,- ողջույնի խոսքում ասաց փոխհամայնքապետը։

Կոնֆերանսի ընթացքում մշտապես անդրադառնում էին պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից առաջացած խնդիրերի լուծման լավագույն տարբերակները գտնելու, երկրի տնտեսական կայությունն ապահովելու խնդիրը՝ շեշտադրելով յուրաքանչյուրի կարևոր այդ գործում։

Գևորգ Պետրոսյան

«Պատերազմն այսօր էլ ընթանում է մի քանի ճակատով, ու եթե այս պահին այն դադարել է ռազմի դաշտում, ապա դիվանագիտական և տնտեսական պատերազմը դեռևս շարունակվում է։ Այսօրվա թվային վիրտուալ, անսահմանափակ հնարավորություններով լի աշխարհը յուրաքանչյուրին հնարավորություն է տալիս վաճառել իր «պրոդուկտն» ու ծառայություններն աշխարհի բնակչությանը։ Ու որպեսզի էս մրցակցության դաշտում մենք հաղթող դուրս գանք, մեր մտածողության մասշտաբը այլ պետք է լինի»,- ասաց TCF-ի համահիմնադիր, կառավարման խորհրդի անդամ Գևորգ Պետրոսյանը, ով 10 տարեկանից սկսել է գումար աշխատել, 15-16 տարեկանում՝ ձեռնարկատիրությամբ զբաղվել, Հայաստանում առաջին թվային դրամապանակ ստեղծած ընկերության համահիմնադիրն է և բազմաթիվ ընկերությունների և նախաձեռնությունների հեղինակ։

Գևորգը  խոսեց գլոբալ հնարավորությունների, ՀՀ զարգացման համար դրանց օգնագործման մասին։ «Մենք պիտի գիտակցենք, որ մեզնից յուրաքանչյուրն անկախ տարիքից, անկախ ոլորտից, զինվորներ ենք, ու մեզնից յուրաքանչյուրը կռիվ ունի տալու տնտեսական պատերազմում։ Եթե մի օր թուլանանք, չանենք այն, ինչ պիտի անենք,  կտեսնենք, որ այլևս չկա ակտիվը, հաճախորդը, փողը, որը քո երկրի համար կրիտիկական նշանակություն ուներ։ Մեր յուրաքանչյուրից մոտիվացիան պիտի լինի հզոր ազգային պետության կառուցումը և որ ամենքիս սեղմած մի կոճակից, ամեն արված քայլից, կատարած աշխատանքից  է  կախված մեր երկրի ապագան»,-ավելացրեց նա։

Այս ամենի մասին ոչ թե ուղղակի, ընդհանուր խոսվեց, այլ կոնֆերանսին ներկա հաջողակ գործարարների կիսվեցին իրենց փորձով, խոսեցին հաջողություններից, ձախողումներից և դրանցից ելք գտնելու իրենց փորձից։

Նարեկ Վարդանյան

Աշխարհում թոփ քրաունդֆանդիգի փորձագետ, TCF համահիմնադիր, տնօրեն  Նարեկ Վարդանյանը ներկայացրեց բիզնեսներ և համաշխարհային ընկերություններ կառուցելու գործում ինտերնետի հնարավորությունների մասին։ «Մենք կարող ենք մնալ ու աշխատել մեր բնակավայրում, մեր հայրենիքում և լինել աշխարհում ավելի առաջատար դիրքերում, քան, օրինակ, Նյու Յորքի բնակիչները։ Նման օրինակներն արդեն իրականություն են, այլ ոչ ֆանտաստիկայի ժանրից»,- Նարեկն օրինակներով մասնակիցներին հաստատեց իր խոսքերը ։

Կոնֆերանսի ընթացքում եղան, անցկացվեցին թրեյնինգներ՝ ինտերնետային մարքեթինգի, տեխնոլոգիական «պրոդուկտների ստեղծման և առաջխաղացման, ապրելով քո բնակավայրում՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող կազմակերպություններում ֆրիլանսինգով զբաղվելու և մի շարք այլ թեմաների մասին։
Եղան նաև պանելային քննարկումներ, որտեղ հաջողակ գործարարները խոսեցին, թե ինչպես է անհատի ինքնազարգացումը և աշխատասիրությունը փոխակերպում միջավայրը։

Repat Reach ալիքի հեղինակ,  Tumanyan Online դպրոցի հիմնադիր Հայկ Հովակիմյանի խոսքով՝    «Ճգնաժամը ստեղծում է նոր հնարավորություններ․ եվ եթե գիտակցում ենք, որ մենք ճգնաժամի մեջ ենք, նոր նպատակներ ենք դնում մեր առջև։ Ու էդ իրավիճակում ստիպված ես մտածել, միջոցներ գտնել։ Մեր բախտը բերել է, որ մենք հենց 21-րդ դարում ենք ապրում․մեզ տրված են ցանկացած հնարավորություններ մեր երազանքներն իրականացնելու համար»։

Կոնֆերանսի երկրորդ օրն անցկացվեց «Կորիզ» զարգացման գաղափարների մրցույթը, որի նպատակն էր աջակցել Սյունիքի մարզի զարգացմանն ուղղված նորարարական գաղափարների իրականացմանը։ Ներկայացված 27 գաղափարներից ընտրվեց մրցույթի ձևաչափին առավել համապատասխան 7 նախագիծ։ Ծրագրերը ներկայացվեցին ժյուրիին, որի արդյունքում 3 գաղափար մրցանակի արժանացան։  Կար նաև մեկ հատուկ մրցանակ։ Ներկա ընկերություններն էլ հաղթող թիմերին պատրաստակամություն հայտնեցին աջակցել բրենդավորման և մարքետինգային հարցերում։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում
    Իրազեկում

    Սյունիքի թեմայի քաղաքական մանիպուլյացիան և ժողովրդավարական ռիսկերը. քննարկում Կապանում

    Ապրիլ 29, 2026
    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը
    Համայնք

    Հորից որդի՝ մինչև հնոցի վերջին կայծը

    Ապրիլ 28, 2026
    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում
    Կապան

    Անվտանգություն, կրթություն և ժողովրդավարություն. հանրային քննարկում Դավիթ Բեկում

    Ապրիլ 27, 2026
    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս
    Գորիս

    Գորիսի հյուրանոցային ոլորտը մարտահրավերների ֆոնին՝ նոր հնարավորություններ և վերականգնման հույս

    Ապրիլ 25, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.