Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Հաջողության պատմություն

by Աննա Սահակյան
Հուլիս 22, 2021
0

Տեղ համայնքի 2020 թվականի  բյուջետային լսումների ժամանակ Սյունիք ԻնֆոՏան առաջարկով համայնքային իշխանության ներկայացուցիչներին, ավագանու անդամներին, համայնքի երիտասարդներին ներկայացվել էր մասնակցային բյուջեի հնարավոր կիրառելի մեկ օրինակ, որով առաջարկվում էր համայնքի առաջիկա տարվա բյուջեից որոշակի գումար նախատեսել համայնքային նախաձեռնությունների, առաջարկությունների՝ մրցութային կարգով հատկացման համար:

Առաջարկությունը հաստատվեց ավագանու նիստում, և Տեղ համայնքի 2020 թվականի տեղական բյուջեից 0.26 տոկոսը՝ 500հազար դրամն ուղղվեց մրցութային հիմունքներով համայնքային նախաձեռնությունների ֆինանսավորմանը:

2020թվականի ընթացքում՝ պայմանավորված COVID-19-ով և սեպտեմբերյան պատերազմով, Տեղի համայքապետրանը մրցույթ չէր հայտարարել, սակայն կարևորելով բնակիչների մասնակցայնության այս ձևը, 2021թվականի տեղական բյուջեից մասնահանվեց 0.37 տոկոս՝ 850հազար դրամ:

2021թվականի մարտի 23-ին Տեղի համայնքապետարանը հայտարարեց ենթադրամաշնորհի մրցույթ, որի նպատակն էր խթանել քաղաքացիների ներգրավվածությունը համայնքի զարգացման մեջ՝ կիրառելով մասնակցային բյուջետավորման սկզբունքները: Ենթադրամաշնորհի համար կարող էին դիմել ինչպես  քաղաքացիական հասարակության կառույցները, քաղաքացիական խմբերը, համայնքային ակտիվ խմբերը, այնպես էլ՝ համայնքի բնակիչների կողմից ձևավորված ոչ ֆորմալ խմբերը:

https://mediapoint.am/wp-content/uploads/2021/06/video-1616089500.mp4

Սյունիք ԻնֆոՏունն այդ ընթացքում Տեղ համայնքի տարբեր բնակավայրերում ձևավորված երիտասարդական խմբերի համար կազմակերպեց դասընթացներ՝ նպատակ ունենալով երիտասարդներին ծանոթացնել Տեղական ինքնակառավարմանը, մասնակցության ձևերին և թե ինչպես կարող են գրել ծրագրային առաջարկներ:

Դասընթացներից հետո մասնակիցները՝ ըստ բնակավայրերի, բաժանվեցին խմբերի և ներկայացրեցին ծրագրային առաջարկներ։:

Արդյունքում համայնքի չորս բնակավայրերի երիտասարդներ ներկայացրեցին ծրագրային  առաջարկներ, որոնք քննարկվեցին համայնքապետարանում կազմված հանձնաժողովի կողմից և հավանության արժանացան:

 

  1. Տեղ բնակավայրի երիտասարդների ծրագրային առաջարկը վերաբերում է համայնքում երեխաների համար զբաղվածության կենտրոն բացելուն: Կենտրոնի համար ցանականում են ձեռք բերել գրապահարններ, սեղաններ, աթոռներ: Կենտրոնն առաջնահերթ կսպասարկի համայնքի առողջական խնդիրներ ունեցող երեխաներին և Արցախից տեղահանվածներին:
  2. Կոռնիձորի երիտասարդների ներկայացրած ծրագրային առաջարկով նախատեսվում է բնակավայրում ստեղծել խաղահրապարակ՝ երեխաների ժամանցը կազմակերպելու համար: Խաղահրապարակը կունենա սղարաններ, նստարաններ, կկազմակերպվի տարածքի մաքրում և ծառատունկ, ինչպես նաև կցանկապատվի:
  3. Վաղատուրի երիտասարդները ցանկանում են իրենց բնակավայրում տեղադրել աղբամաններ:
  4. Քարաշենի ծրագրային առաջարկը վերաբերում է գյուղում՝ հուշաքար կանգնեցնելուն: Սեպտեմբերյան պատերազմի պատճառով գյուղից ունեն երկու զոհ և ցանկանում են գյուղում կառուցեն հուշաքար՝ նվիրված երկու երիտասարդների հիշատակին:Այն նաև գյուղի երիտասարդների համար տարբեր միջոցառումներ կազմակերպելու վայր կդառնա։

 

 

Այս նախաձեռնությունը իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը» ծրագրի շրջանակներում։

 Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ) և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ:

 

Աննա Սահակյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.