Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի ավագանին ի գիտություն ընդունեց բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվությունը

by Ալինա Վարդանյան
Հուլիս 22, 2021
0

Գորիս համայնքի ավագանու՝ հուլիսի 6-ին կայացած արտահերթ նիստում քննարկման էր ներկայացված 11 հարց։ Օրակարգի` 12-րդ լրացուցիչ հարցով ավագանին ի գիտություն ընդունեց համայնքի ընթացիկ տարվա բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման հաշվետվությունը։ Համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների  հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի ներկայացմամբ, 2021թվականի առաջին կիսամյակում հողի հարկի հավաքագրման տարեկան պլանը կատարվել է 10, իսկ վարձակալությանը՝  19 տոկոսով։ Այս ցուցանիշը, ըստ բաժնի պետի, հիմնականում պայմանավորված է Արցախյան երկրորդ պատերազմից հետո որոշ հողատարածքների վարչական սահմանների փոփոխությամբ:

Ավագանին համաձայնություն  տվեց «Գորիս քաղաքի Հայրենական պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանին կից տարածքում ՀՀ և Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ զինվորական ծառայության ընթացքում զոհված զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների, հասարակության ու պետության հանդեպ նշանակալի ծառայություններ մատուցած այլ անձանց հուղարկավորությունը կազմակերպելու համար պանթեոն կառուցելու նպատակով 2000քմ մակերեսով հողամաս առանձնացնելու» մասին հարցին:

Ավագանու մյուս հարցերը վերաբերում էին հողերի նշանակության փոփոխությանը, աճուրդային եղանակով օտարմանը։

Ավագանին միաձայն հավանություն տվեց Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամին՝ 10 տարի ժամկետով Վերիշեն գյուղի արվեստի կենտրոնի շենքի առաջին հարկից 127.0քմ տարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման հարցին. կազմակերպությունը նախատեսում է այդ տարածքում արվեստների կենտրոն հիմնադրել։

Սեփ. լրատվություն

 

 

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.