Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Արկածային ճամբար սահմանի ծերին

by Հեղինե Մինասյան
Օգոստոս 15, 2021
0

«Շահնազար արկածային ճամբար»-ը Գորիսից 15 կմ է հեռու։ Սեփականատերը՝ Ռուզաննան, պատմում է, որ այդ վայրի հետ կապված ավանդույթ կա․Ճամբար տանող ճանապարհի ընթացքում պետք է երազանք պահել, տեղ հասնելով՝ կողքի ալոճի ծառից երեք պտուղ ուտել, որպեսզի երազանքը կատարվի:

Ճամբարը հիմնադրվել է 2020 թվականին ԵՄ-ն զբոսաշրջության զարգացման համար. արկածային տուրիզմի զարգացում պատմական Սյունիքում ծրագրի շրջանակներում և մաս է նույն ծրագրի շրջանակներում ձևավորված լեգենդների արահետում:

Դրամաշնորհի միջոցներով ձեռք են բերել շինարարական նյութեր, նաև սեփական ներդրումներ են կատարել:

Ընտանիքի հայրը՝ Շահնազար պապը, այգեգործությամբ է զբաղվել, և այդ մրգատու այգին է դարձել բիզնեսի հիմքը։  Այն միայն վրաններով գիշերակացի ծառայություն չէ, պարբերաբար արշավներ են կազմակերպվում դեպի Հարթաշեն բնակավայրի  պատմամշակութային վայրեր:

Այցելուները հնարավորություն ունեն տաղավարներ վարձակալել, ձիով կամ հեծանիվով շրջել գյուղի տեսարժան վայրերով, զբաղվել ձկնորսությամբ, թռչնադիտարկումներ կատարել, խարույկ վառել…

«Համավարակի և պատերազմի պատճառով  շինարարությունն ընդհատվեց, քանի որ  մարտական գործողություններին էինք մասնակցում»,-ասում է բիզնեսի բաժնետեր Հովիկ Գրիգորյանը:

Ճամբարում այժմ հոսանքի բացակայության խնդիր ունեն. ներկայումս օգտագործում են ջրատաքացման արևային համակարգ: Հովիկ Գրիգորյանը  նշում է, որ աշխատանքներ  են իրականացնում հետագայում հոսանք ունենալու համար:

«Շահնազար արկածային ճամբար»-ի միակ խոչընդոտն այն է, որ  4-5 կմ այն կողմում հահառակորդի սահմանն է,  այդ պատճառով որոշները խուսափում են այցելել  ճամբար:

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.