Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Սեպտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930  
« ՕգոստոսՀոկտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Ծրագրեր Ընթացիկ

Մեկնարկել է Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում ծրագիրը՝ ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը

by Ալինա Վարդանյան
Հուլիս 21, 2021
0

 

Հուլիսի 9-10-ը Գորիսի մամուլի ակումբում կայացավ երեք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ աշխատանքային հանդիպում, որի ընթացքում տրվեց «Սյունիքում ՏԻՄ ռազմավարության բարելավում` ուղղված ճգնաժամերի կառավարմանն ու հանրային պաշտպանությանը» ծրագրի մեկնարկը՝ կարճ անվանումը «ՊրոՓաբլիկ»։

Ծրագրի նպատակն է՝ նպաստել Սյունիքի մարզում բնակչության ապահով և անվտանգ կյանքի համար կենսական նշանակություն ունեցող խնդիրների բացահայտմանն ու համայնքային զարգացման ռազմավարության մշակման գործում տեղական իշխանությունների ներգրավմանը:

Ծրագիրն իրականացվում է «Լրագրողներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպության (ԼՀԱ), Գորիսի մամուլի ակումբի (ԳՄԱ) և «Ծիածան» Առաջնորդների Կրթական Կենտրոն ՀԿ-ի կողմից ձևավորված կոնսորցիումի կողմից՝  «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» (ԴԱՏԱ) ծրագրի շրջանակներում` Եվրասիա համագործակցություն հիմնադրամի և ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օժանդակությամբ։

Հանդիպման ընթացքում կոնսորցիումի անդամ կազմակերպությունները կնքեցին համագործակցության հուշագիր։ Մշակվեց և հաստատվեց գործընկերների արտաքին և ներքին հաղորդակցության ընթացակարգը, քննարկվեցին ծրագրային գործողություններն ու կատարվեց առաջին եռամսյակի գործողությունների պլանավորում։

Ծրագրի տևողությունը մեկ տարի է, որի ընթացքում ուսումնասիրվելու են կառավարման համակարգում մարդու անվտանգության ինստիտուցիոնալ բաղադրիչները, Սյունիքի բնակչության կարիքներն ու ակնկալիքները՝ գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, անվտանգության և այլ ոլորտներում։ Ստացված արդյունքները ներկայացվելու են Սյունիքի ՏԻՄ-երի, պետական և հասարակական շահագրգիռ այլ կառույցների ուշադրությանը՝ համատեղ ուժերով համայնքային քաղաքականություն մշակելու նպատակով։

Հավելյալ տեղեկություններ կարող եք ստանալ ProPublicProject ֆեսյբուքյան խմբից կամ դիմել՝ գրելով propublicproject@gmail.com էլեկտրոնային հասցեին կամ զանգահարելով 096-20-45-67 հեռախոսահամարին։

 

 

***

Սույն միջոցառումը իրականացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ինն ու ծրագրի գործընկերներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Ալինա Վարդանյան
ShareTweetShare
  • Recent News

    Միայնության դուռը բացողները  կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Միայնության դուռը բացողները կամ ինչպես է Գորիսում գործում տարեցների տնային խնամքի ծառայությունը

    Սեպտեմբեր 10, 2026
    Առաջիկա ՏԻՄ ընտրություններում Գորիսի ավագանին կունենա 27 անդամ

    ՏԻՄ համամասնական ընտրություններ Սյունիքի մարզի Գորիս և Մեղրի համայնքներում

    Սեպտեմբեր 9, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.