Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Դպրոցական դասագրքերի վճարումը շարունակում է խնդիր մնալ

by Քրիստինե Հայրապետյան
Սեպտեմբեր 9, 2021
0

2021-22թթ․ուսումնական տարվա սեպտեմբերին Սյունիքի մարզի դպրոցներում առաջին դասարան է հաճախել մոտ 1576 երեխա՝ նախորդ տարվա 1594-ի փոխարեն։

Ուսումնական տարին պարապմունքներն այլ դպրոցում են շարունակում անցկացնել Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի աշակերտները, քանի որ դպրոցի շենքը 2019թ․ հուլիսի 26-ից հիմնանորոգվում է՝ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում։ Նախատեսվում էր, որ շինարարական աշխատանքների տևողությունը պետք է կազմեր 24 ամիս,   սակայն կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով պայմանավորված՝ 9 ամսով հետաձգվել էին  աշխատանքները։  Տեխնիկական հսկողություն իրականացնող «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ–ի  տեխնիկական հսկիչ  Գագիկ Գրիգորյանը նշում է, որ դպրոցի երեք ուսումնական մասնաշենքերի շինարարական աշխատանքները կավարտվեն այս տարվա դեկտեմբերին, իսկ մարզադահլիճի հիմնանորոգման աշխատանքները՝ ավելի ուշ։

Դպրոցներում շարունակում է խնդիր մնալ դպրոցական դասագրքերի վարձավճարների գանձումը։ Գորիսի Ս․ Խանզադյանի անվան դպրոցի տնօրեն Աշոտ Գևորգյանը նշում է, որ դասագրքերի  վարձավճարների հավաքագրումը նախատեսված է մինչև նոյեմբեր․ դպրոցում ունեն սոցիալապես   անապահով ընտանիքներից աշակերտներ, ովքեր վճարունակ չեն, և դպրոցի սեփական միջոցներով փորձում են խնդիրը լուծել։ Դպրոցում սովորում է 40 արցախցի երեխա, որոնց մեջ կան ևս անապահով ընտանիքներից երեխաներ։

37-ամյա Նաիրայի ընտանիքը Արցախից է Գորիս տեղափոխվել։  Նրա չորս երեխաները սովորում են Ս․Խանզադյանի անվան դպրոցում․ նաև առաջին դասարանցի ունեն ընտանիքում։ Նաիրան ասում է, որ շատ բան չի կարողացել ձեռք բերել  դպրոց հաճախող երեխաների համար․

«Պայուսակ եմ գնել՝ ինը հազար դրամ էր, էժան չկար, գրենական պիտույքներ, շոր, կոշիկ ու էդպես հարյուր հազար գումար ծախսվեց, սակայն դա էլ բավարար չէր դպրոց մեկնող  մյուս երեխաներիս՝  անհրաժեշտ պարագաներ գնելու համար։  Միակ օգնությունը, որ ստացել ենք Կարմիր խաչի կողմից՝ դպրոցական երկու պայուսակ էր»։ Արցախցիներին տրվող 68 հազար դրամն էլ ժամանակին չեն ստացել։ Ակ․ Բակունցի անվան ավագ դպրոցի տնօրեն Լուսինե Մանուչարյանի խոսքով` իրենց դպրոցում ևս սոցիալապես անապահով երեխաներին դասագրքերն  անվճար են տրվում, բայց որոշ բարձր դասարանցիների դասագրքերի գումարները դժվարությամբ են հավաքում։

Ինպես և նախորդ տարի, այս ուսումնական տարում ևս նպաստառու ընտանիքների առաջին դասարանցի յուրաքանչյուր երեխայի համար պետական բյուջեից 25 հազարական դրամ է նախատեսվում։   Գորիսի Սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ Նունե Ղուկասյանը նշում է, որ արդեն մոտ 40 դիմում է ներկայացվել, դիմումները կշարունակեն ընդունել մինչև հոկտեմբեր։ Այնուհետև կսկսվի վճարման գործընթացը։

 

Սույն հոդվածը հրապարակվել է ԵՄ ֆինանսական աջակցությամբ: Հոդվածը արտացոլում է հեղինակի կարծիքը և պարտադիր չէ, որ արտացոլի ԵՄ տեսակետը։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.