Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ուժեղ համայնքը՝ զարգացող պետության հեռանկար

by mediapoint
Հոկտեմբեր 29, 2021
0

Հոկտեմբերի 17-ին Տեղ, Տաթև համայնքներում կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել  վերջերս գրանցված «Ապրելու երկիր» կուսակցությունը; Երկու համայնքում  ավագանիների կազմում ընդգրկվել է է 41 թեկնածու։

«Միայն ուժեղ համայնքն է կարողանալու ապահովել կայուն ու զարգացող պետության հեռանկար: Այս տեսլականով է մեր կուսակցությունը մասնակցում ՏԻՄ ընտրություններին՝ պատրաստ տեղերում ստանձնելու կառավարման պատասխանատվությունը», -հայտարարել է կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

Տաթևի ընտրությունների ցուցակը գլխավորում է Մարատ Գերասիմյանը, Տեղ համայնքում՝ Արգամ  Հովսեփյանը: Երկու թեկնածուներն էլ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանքի փորձառություն ունեն։

Կուսակցությունն իր նախընտրական ծրագրում երկու համայնքներում առանձնացրել է յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսվող աշխատանքային ուղղություններ։ «Չնայած համայնքները տարբեր են,  բայց ունեն նմանատիպ խնդիրներ՝ լուծման համանման եղանակներով:

Մենք կարևորում ենք ոչ միայն տարբեր համայնքներում թիմային մասնակցությունը, այլև համագործակցաբար այդ խնդիրների լուծումը»,-նշել է կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ապրելու երկիր» կուսակցությունը կարևորում է այնպիսի մեխանիզմների մշակումը, որով համայնքներն ի զորու կլինեն բարձրացնել իրենց ֆինանսական ինքնուրույնությունն ու ներգրավել համայնքի զարգացմանն ուղղված ներդրումներ:

Հաշվի առնելով, որ Տեղն այլևս սահմանամերձ համայնք է, կուսակցությունը հայտարարել է, որ  «Պատրաստ ենք լինելու այնպիսի միջոցներ ձեռնարկել, որոնք վստահություն կտան տվյալ բնակավայրի բնակիչներին համայնքի հնարավորության սահմաններում պաշտպանվածության աստիճան ունենալ: Անվտանգության ապահովման հարցը պետական կառավարման հարց է, բայց մինևնույն ժամանակ տեղում կազմակերպական բազմաթիվ հարցեր կան, որոնք համայնքը կարող է ստանձնել ու պետք է ստանձնի»։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.