ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2021թ օգոստոսի 26-ին որոշում է ընդունել ԱԺ ժողովի համամասնական ընտրակարգով անցկացվող ավագանիների ընտրություններին մասնակցող կուսակցության, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունների գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը։
Հոկտեմբերի 17-ին Գորիս համայնքում կանյանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցությունները, կուսակցությունների ցուցակում ընդգրկված առաջին երեք թեկնածուներն այդ ձևաչափով իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացրել են տարածքային ընտրական հանձնաժողով։
Հայտարարագրերին կարող եք ծանոթանալ ստորև։
«Առուշ Առուշանյան» դաշինք
«Առուշ Առուշանյան» դաշինքի նախընտրական ծրագիրը գլխավորող Առուշ Առուշանյանը Գորիս համայնքի ղեկավարն է։ Որպես անշարժ գույք, Գորիս քաղաքում հայտարարագրել 4 անշարժ գույք (հողամաս, արտադրական նշանակության շինություն) ընդամենը 0,3616հա։ Հայտարարագրվել է՝ շարժական գույք՝ 1930թ․արտադրության ZIL ավտոմեքենա, եկամուտ՝ «ԳՈՐ ՄԵՏԱԼ» ՍՊԸ-ից՝ 10,887.000 դրամ, Գորիս համայնքի ղեկավարի աշխատավարձ՝ 2,927,093 դրամ։
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են՝ 215 միլիոն ՀՀ դրամ, 260,000 ԱՄՆ դոլլար, 110,000 Եվրո:
Մենուա Հովսեփյանը Գորիսի փոխհամայնքապետն է՝ դաշինքի ընտրացուցակի 2-րդ համարը։ Նա հայտարարագրել է գնման իրավունքով անշարժ գույք՝ բնակարան Երևան քաղաքում՝ 0,0110հա, շարժական գույք՝ 2013 թ աարտադրության Վազ 2121 ավտոմեքենա, 2004թ արտադրության Մերսեդես Բենց ML 350։ Որպես եկամուտ հայտարարագրվել է Գորիսի համայնքապետարանից ստացված աշխատավարձը՝ 2միլիոն 063,516 դրամ և տրանսպորտային միջոցի վաճառքից՝ մեկ միլիոն դրամ։
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցները կազմել են 4,592,739 մլն դրամ։
Իրինա Յոլյանը «Առուշ Առուշանյան» դաշինքի ընտրացուցակի 3-րդ համարն է։ Նրա կողմից հայտարարագրվել է միանձնյա սեփականություն հանդիսացող 78քմ բնակարան՝ Գորիսում։ Որպես եկամուտ հայտարարագրվել է 2մլն 756,004 հազար դրամ աշխատավարձ Գորիսի համայնքապետարանից, ինչպես նաև 6 միլիոն 400 հազար դրամ՝ GIZ-ից։
Տվյալներ չկան հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցների մասին:
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Կարեն Լազարյանը «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենն է։ Որպես անշարժ գույք, հայտարարագրել է սեփականության իրավունքով սպասարկման տաղավար(135քառ․մ) Գորիս քաղաքում, 0,021342 հա հողամաս, համասեփականության իրավունքով բնակելի տուն։ Հայտարարագրվել է շարժական գույք՝ 2006թ․արտադրության Վազ 21214 ավտոմեքենա։ Որպես եկամուտ նշվել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից ստացած աշխատավարձը՝ 2,384, 182 դրամ։
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցների մասին տեղեկություն չկա։
Տիգրան Հայրապետյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի երկրոդ անդամն է։ Չի աշխատում։ Չկան տեղեկություններ անշարժ և շարժական գույքի, եկամուտների և դրամական միջոցների մասին։
Նարե Հովհաննիսյանը «Հայ ազգային կոնգրես» կուսակցության նախընտրական ցուցակի երրորդ անդամն է՝ «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահը։ Նրա կողմից հայտարարագրվել է համասեփականության իրավունքով 31,3 քմ բնակարան՝ Գորիսում։ Որպես եկամուտ, հայտարարգրվել է «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ից ստացած աշխատավարձը՝ 1,3 մլն դրամ։ Տվյալներ չկան հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ դրամական միջոցների մասին:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վլադիմիր Աբունցը հայտարարագրում նշել է, որ չի աշխատում, որպես անշարժ գույք, հայտարարագրել է երկու բնակարան՝ Գորիս քաղաքում (87,7քառ․մ) և Երևանում(77,7քառ․մ), որոնց միայնակ սեփականատեր է, ինչպես նաև շարժական գույք՝ 2013թ․արտադրության Հոնդաի Էլանդրա ավտոմեքենա։ Վերջին տարվա համար եկամուտ չի նշվել, իսկ հայտարարգիրը ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմում են 7,5 միլիոն դրամ։
Վահրամ Սարգսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի երկրոդ անդամն է, «Վահրամ Սարգսյան» Ա/Ձ–ի տնօրենը, որպես անշարժ գույք, հայտարարգրել է 107,5քառ․մ բնակարան Երևանում, որի համասեփականատերն է: Շարժական գույք չի հայտարարագրել։ Որպես եկամուտ, թեկնածուն նշել է ԱՁ-ից ստացած վերջին մեկ տարվա եկամուտը՝ 8մլն, 475, 690 հազար դրամ;
Հայտարարագիր ներկայացնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմում են երեք միլիոն դրամ։ Վահրամ Սարգսյանը տեղեկություն է հայտնել նաև Հայէկոնոմ բանկում 14 հատ բաժնետոմսի մասին, որի ընդհանուր գումարը կազմում է 267հազար 400ՀՀ դրամ։
Ցուցակի երրորդ թեկնածուն Անի Գալստյանն է։ Աշխատում է Գորիսի պետական համալսարանում, որտեղից ստացած աշխատավարձը կազմել է 105 հազար դրամ, իսկ հայտարարգիր ներկայացնելու օրվա դրությամբ, նրա դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ։ Որպես անշարժ գույք, հայտարարգարվել է մեկ առանձնատուն Գորիս քաղաքում և 30հա վարելահող Խնձորեսկ գյուղում։ Երկու դեպքում էլ Անի Գալստյանը համասեփականատեր է։
ԾԱՆՈՒՑՈՒՄ
Հոկտեմբերի 17-ին Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրացուցակների 1-3 տեղերում գտնվող թեկնածուներից ոչ մեկը թանկարժեք գույք, այդ թվում 8 միլիոն դրամը կամ դրան համարժեք արտաժույթը գերազանցող գույք ,չի հայտարարագրել։