Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Ճամպրուկ» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ

by mediapoint
Օգոստոս 28, 2013
0

41915«Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունն (ՄԿՄ) Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն ՀՀ-ում շրջանակաձև միգրացիային և վերաինտեգրման գործընթացներին» ծրագրի շրջանակներում հայտարարում են «Ճամպրուկ»  միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները: Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել միգրացիոն թեմաներով պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված հոդվածներ:

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին երեք` լավագույն հեռուստահաղորդում, լավագույն ռադիոհաղորդում, լավագույն հոդված անվանակարգերում կընտրի մեկական մրցանակակիր: Յուրաքանչյուր անվանակարգում կհանձնվեն նաև վկայականներ և դրամական պարգևներ:

 1-ին տեղ`180 000 դրամ,

2-րդ տեղ` 90 000 դրամ,

3-րդ տեղ` 45 000 դրամ:

 Ընտրության չափանիշներն են`

  • Հոդվածները, հեռուստա և ռադիոհաղորդումները պետք է հրատարակված կամ հեռարձակված լինեն 2013 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հոկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում:  
  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:
  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:

Յուրաքանչյուր  լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ: Նյութերը կարող են լինել հայերեն և ռուսերեն լեզուներով: 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել կից ներկայացված դիմում-հայտի ձևը և այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 2, բն 5): Հայտի ձևը կարող եք գտնել նաև www.migrant.am  ինտերնետային կայքում:

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` liana_gyozalyan@mail.ru.

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013 թվականի նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել`

093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով:

 

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.