Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Մեկնարկել է TCF-ցիները՝ հանուն ուժեղ մարզերի և համայնքային զարգացման նախաձեռնությունը

by mediapoint
Հունիս 22, 2022
0

TCF ընկերությունը շարունակում է իր սոցիալ-կրթական ծրագրերը մարզերում։ Այս անգամ ընկերությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ, որի նպատակն է հասանելի դարձնել  ոչ գեղարվեստական ժանրի՝ ժամանակակից լավագույն գրքերը մարզերում։ TCF-ցիները՝ հանուն ուժեղ մարզերի և համայնքային զարգացման նախաձեռնության մեկնարկը Սիսիանում էր։ Տեղի ավագ դպրոցում բացվել է ընթերցանության անկյուն՝ հարմարավետ կահավորանքով, այն համալրվել է մոտիվացնող, կենսագրական կամ մարքեթինգին ու բիզնեսին վերաբերող գրքերով։

«Նախաձեռնության նպատակն է մարզերի երիտասարդներին հասանելի դարձնել գրքեր, որոնք կնպաստնեն նրանց անձնային աճին, կօգնեն ծանոթանալ ժամանակակից մասնագիտություններին, կմոտիվացնեն և կօգնեն կողմնորոշվել կյանքում», – ասում է TCF ընկերության կառավարման խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը։

Ծրագիրը լինելու է  շարունակական, այն կանցկացվի ամեն տարի՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ։ Ընկերությունը կընտրի սահմանամերձ համայնքների դպրոցներից մեկը, կֆինանսավորի գրքասերների անկյան կահավորումն ու կապահովի անհրաժեշտ գրականությամբ։

«Հատկապես, 44-օրյա պատերազմից հետո փորձում ենք օգտագործել ամեն հնարավորություն մարզային համայնքներին օգտակար լինելու համար, կիսվել գիտելիքով, ոգևորել երիտասարդներին ու ցույց տալ, որ հնարավոր է մնալ Հայաստանում, ապրել մեր մարզային համայնքներում և նույնքան հաջողակ լինել, որքան, օրինակ՝ Երևանում աշխատող մասնագետներն են»,- ասում է TCF ընկերության կառավարման խորհրդի անդամ Մարիամ Համբարձումյանը։

TCF ընկերությունը անցած տարվա ընթացքում նախաձեռնել և իրականացրել է մարքեթինգի և բիզնեսի ոլորտի 2 կարևոր միջոցառումներ։

Ապրիլին ընկերությունն, իր ծննդյան տոնի առթիվ, կազմակերպել էր «Ֆորմուլա Գորիսը», որի շնորհիվ Սյունիքի և Արցախի երիտասարդները հնարավորություն ստացան ծանոթանալու հեռավար աշխատելու հնարավորություններին, ստանալու գիտելիքներ հաղորդակցության, մարքեթինգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից։

Իսկ դրանից հետո՝ հուլիսին, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հետ միասին TCF-ը կազմակերպել էր Արցախի տեխնոլոգիական շաբաթը (Artsakh tech week)։
Մարիամ Համբարձումյանի խոսքով՝ այս միջոցառումներից հետո ավելի պարզ դարձավ, թե ինչքան ներուժ կա մարզերում և ինչ հաջողություններ կարող ենք գրանցել, եթե մարզերի երիտասարդներին հասանելի դառնա որակյալ կրթությունը։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.