Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիսի դիահերձարանի պատկանելության կարգավիճակն անորոշ է

by Քրիստինե Հայրապետյան
Ապրիլ 29, 2022
0

Մարտի վերջին ձյան առատ տեղումների պատճառով փակվել էին  միջհամայնքային որոշ ճանապարհներ։  Անհետաձգելի դեպքերում անգամ, մարդիկ ստիպված էին սպասել, թե երբ տեղի կտա բուքը։ Հաղորդակցության սահմանափակումը դժվարություններ էր ստեղծել տարբեր ոլորտներում․

Այդ օրերին  https://mediapoint.am/- ին էր դիմել մի քաղաքացի, ում խոսքով օրեր առաջ մահացել էր նրանց ընտանիքի հայրը, և իրենք մի քանի օր չէին կարողացել «Զվարթնոց» օդանավակայանից Սիսիան հասնել՝ հոր հուղարկավորությունը կազմակերպելու համար։ Բացի այդ,  մահացածի դին հնարավոր չի եղել Գորիսի դիահերձարանից տեղափոխել։

Ֆորս մաժորային այս իրավիճակն, անշուշտ, դժվար էր «կանխարգելել», բայց ստեղծված, մեղմ ասած անհարմարությունը, թերևս կապված է ոչ միայն եղանակային պայմանների հետ: Հատկապես, Արցախյան քառօրյա օրերին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, լուսանկարներ տարածվեցին, թե Գորիսի դիահերձարանի մուտքի մոտ «Սպայկա» ընկերության մեքենաների ինչպիսի կուտակումներ կան, որոնք զոհվածների դիեր էին տեղափոխում։ Բարոյական խնդրի  հետ միասին նաև անհարմարություններ էին ստեղծել հարյուրավոր մարդկանց համար, ովքեր Գորիսում էին դիաճանաչման համար։ Խցանված էր նաև երթևեկությունը։

2006 թվականին կառավարության կողմից որոշում է ընդունվել այն մասին, որ բոլոր մահացածներին դիահերձարանում հերձելը պարտադիր է, և որ հիվանդանոցն այլևս իրավունք չունի մահվան վկայական տալու առանց բժշկական եզրակացության։ Այդ նպատակով 2013թ․ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկ»-ի  Առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված՝ 66 մլն դրամ արժողությամբ վարկային միջոցներով Գորիսում կառուցվում է դիարան։ Շինարարների խոսքով նախագծով դիամշակման համար երկու մասնաշենք էր նախատեսվում, սակայն կառուցվել է մեկը, խնայված միջոցներն ուղղվել են 270 մ երկարությամբ կոյուղագծի կառուցմանը․ այն միացվել է մի քանի հարյուր մետր հեռավորությամբ գտնվող բազմաբնակարան շենքի ցանցին, որտեղ կառուցվել է նաեւ մաքրման հոր: Շինարարության ընթացքում առաջարկություն է եղել վերանայել նախագիծը, եւ տարածքում հերձուքի թաղման հոր նախատեսել, սակայն հաշվի առնելով կառույցի տեղանքի դիրքը, որի պատճառով հերձուքը կարող էր խառնվել գրունտային ջրերին, առաջարկը չի ընդունվել։ Եվ այժմ դեռևս անհայտ է, թե, այնուամենայնիվ, որտեղ է տեղափոխվում հերձուքը․ տարիներ առաջ այն հայտնվում էր անգամ Գորիսի կենտրոնական աղբավայրում։

Այս հարցն առանձին քննարկման թեմա է, սակայն վերջերս հանրության շրջանում լուրեր են տարածվում այն մասին, որ դիահերձարանը մասնավորեցվել է, և այլևս Գորիսի բժշկական կենտրոնի կառույցում չէ։  Իրականում ՀՀ կառավարության 2020թ հունվարի 9-ի  որոշմամբ  ՀՀ կաառավարության 2002թ օգոստոսի  15-Ի N 1242-ն որոշման մեջ փոփոխություն և լրացում է կատարվել առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն պետական հիմնարկը» վերակազմակերպելու մասին։

Գորիսի բժշկական կենտրոնի տնօրեն Դավիթ Մաշուրյանի տեղեկությամբ, ըստ կառավարության որոշման, Գորիսի և Կապանի դիահերձարանները պետք է բժշկական կենտրոնների կազմից հանվեն և տրամադրվեն առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ին։

«Մարզերում ունենք դիահերձարաններ, որոնք բժկական կենտրոնների կազմում չեն, և այնպես չէ, որ առաջինը Գորիսում ու Կապանում են փորձում ԲԿ-ների կազմից հանել․ նպատակն այն է, որ դիահերձարանների հետ կապված գործառույթները կենտրոնացվեն մեկ օղակում՝ որակի բարելավման նպատակով»,- ասում է տնօրենը։

Իսկ սպասարկման որակի բարելավումը ենթադրում է՝ նոր սարքավորումների հագեցվածություն, հետազոտություններ, մասնագետների վերապատրաստումներ և ճիշտ ընթացակարգերով աշխատանք։ Նախկինում նույն   ղեկավար կառույցը, այսինքն ՊՈԱԿ-ը միայն մայրաքաղաում է ունեցել ենթակա դիահերձարաններ։  Կառավարության այդ որոշման համաձայն, սույն  գործընթացն արդեն ընթացքի մեջ է, և տնօրենի  խոսքով դիահերձարանների՝ ԲԿ–ների կազմից  հանվելուց  հետո դեռևս պարզ չէ Գորիսի դիահերձարանը  կշարունակի՞ արդյոք,  սպասարկել Սիսիանի տարածաշրջանին, թե՝ ոչ։ Կենտրոնի տնօրենի խոսքով այժմ սպասարկում է, քանի որ դեռևս գտնվում է ԲԿ-ի կազմում։ Աշխատակիցները ևս կտեղափոխվեն «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ–ի կազմ, այսինքն կհամարվեն ոչ թե ԲԿ–ի, այլ՝ ՊՈԱԿ-ի աշխատակիցներ։

Դավիթ Մաշուրյանը նշում է, որ Կապանի և Գորիսի դիահերձարանների միավորումը ՊՈԱԿ–ին կլինի առաջիկա 3-4 ամսվա ընթացքում, բայց այսօր դրանք արդեն իսկ  ՀՀ առողջապահության նախարարության Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի կազմում են։ Եվ տեղեկությունները, որ դրանք մասնավորեցվում են կամ դեռևս ընթացքի մեջ են՝ ոչ հերքվում են, ոչ հաստատվում։

Մի բան պարզ է, որ տարեկան մոտ հազար (Գորիսի, Տեղի, Տաթևի, Սիսիանի տարածաշրջաններ)  դիահերձման ծառայություն իրականացնող ընկերությունը մշտապես տեխնիկական վերազինման, պայմանների բարելավման կարիք ունի, մանավանդ, որ ինչպես նշվեց, հատկապես պատերազմական իրավիճակներում տեխնիկական սպասարկման, սառնարանների, առավել ևս, հերձուքի հորման առումով արդեն իսկ խնդիրներ կան։ Մասնավորեցման դեպքում այս խնդիրների լուծման համար հազիվ թե ներդրող լինի, էլ չենք ասում՝ բեռնաթափման, այսինքն, օրինակ Սիսիանում ևս դիահերձարան կառուցելու մասին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.