Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Մի բուռ հող, հազար հոգս. հայ գյուղացին՝ հին ու նոր խնդիրների առաջ

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

Ռուս-ուկրաինական պատերազմը ստիպեց  շատ երկրների վերանայել պարենային անվտանգության ռազմավարությունը. գոտիները ձգելու, գյուղատնտեսության զարգացման  վրա շեշտադրում անելու հայտարարություններ եղան աշխարհի տարբեր երկրներում, որովհետև կանխատեսումները հուսադրող չեն:

Հացահատիկի և էներգակիրների շուկայում համաշխարհային գների աճը ծանր դրության մեջ կդնի այն երկրներին, որոնք մինչ պատերազմը չեն կարողացել ապահովել պարենային նվազագույն կարիքները։

ՄԱԿ-ի  պարենի և գյուղատնտեսության կազմակերպության գնահատմամբ՝ հակամարտության խորացումը կարող է հանգեցնել աշխարհում գյուղատնտեսական արտադրության անկման:

 

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն էլ իրենց հերթին հորդորեցին՝ հնարավորինս շատ հողեր մշակել պարենային անվտանգության մարտահրավերը հաշվի առնելով: Ասացին՝  լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում:  «Միակ լավատեսականը ստեղծված իրավիճակում կարող է լինել գյուղատնտեսության զարգացումը»,- հայտարարեց ՀՀ կառավարության ղեկավարը:

Հաշվի առնելով մարտահրավերները՝ փորձել ենք պարզել՝ ինչ է արվում գյուղատնտեսության զարգացման ուղղությամբ, բացի հողերն անմշակ չթողնելու հորդորներից: Այսօր ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած գյուղացին, ով ամենևին էլ չի կիսում կառավարության անդամների լավատեսությունը:

«Region 5+»-ի շրջանակներում տարբեր մարզերից արվել է անդրադարձ, թե ինչպես են սկսել գյուղատնտեսական տարին՝ Շիրակում, Սյունիքում, Լոռիում և Արմավիրում: Բոլոր տեղերում համայնքների բնակիչները դժգոհել են պարարտանյութի, դիզվառելիքի  գների աննախադեպ աճից: Հողագործներից շատերը որակյալ սերմացուի փոխարեն անասնակեր հացահատիկ են ցանել:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.