Սյունիքի մարզի բնակչության եկամուտները մեծ կախվածություն ունեն լեռնահանքային արդյունաբերությունից, քանի որ աղքատության կրճատման, զբաղվածության ապահովման առումով առաջնային ոլորտը հանքարդյունաբերությունն է։ Դրան որպես այլընտրանք է հանդիսանում գյուղատնտեսությունը, որի զարգացման տեմպերը, սակայն, պատերազմից հետո նվազել են։ Պատճառները կապված են թե՛ պատերազմից հետո մշակվող հողատարածքների կրճատման, և թե գյուղատնտեսության վարման համար անհրաժեշտ ռեսուրսների սղության հետ։





