Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Տեսանյութեր

Հայաստանյան տնտեսական մարտահրավերները Region 5+-ի առանցքում

by Հեղինե Մինասյան
Հունիս 30, 2022
0

-Հայաստանում այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը Կենտրոնական բանկը 5.3 տոկոսից նվազեցրել է մինչև 1.6 տոկոսի։ Որպես վերանայման պատճառ մատնանշվեցին կանխատեսումները, որ թե՛ արդյունաբերության, թե՛ շինարարության ոլորտներում անկում է  լինելու: Ի՞նչ խնդիրների առաջ է կանգնած Հայաստանի տնտեսությունը,  ինչպե՞ս հաղթահարել տնտեսական ճգնաժամը:

«Region 5+»-ի առանցքում տնտեսական մարտահրավերներն են:

Ստեղծված իրավիճակն ի՞նչ ազդեցություն թողեց սպառողական շուկայի վրա: Թեմային անդրադարձել է Ա1+ հեռուստաընկերությունը:

– Շուրջ 70 տարի Լենինականում և Կիրովականում մեծ զարգացում է ապրել արդյունաբերությունը: Բայց ամեն ինչ փլուզվեց 88-ի երկրաշարժի հետևանքով: Միության փլուզմամբ էլ այլևս հնարավոր չեղավ ՀՀ 2-րդ և 3-րդ քաղաքներում վերագործարկել արդյունաբերական հսկաները: Այսօր գործում են համեմատաբար փոքր ձեռնարկություններ և արտադրամասեր, կան և՛ հումքի ներկրման, և՛ պատրաստի արտադրանքի իրացման խնդիրներ: Ինչպե՞ս զարգացնել արդյունաբերական ոլորտը, ի՞նչ խնդիրների առաջ են կանգնած գործարարները: ԳԱԼԱ և ՄԻԳ հեռուստաընկերությունների պատրաստած տեսանյութերը:

-Սոցիալական ապահովության պետական ծառայության Գորիսի տարածքային կենտրոնում գրանցված մոտ 660 գործազուրկների 30 տոկոսը երիտասարդներ են։ 2022թ․առաջին ամիսներին նրանցից  17-ն է ապահովվել աշխատանքով։ Աշխատաշուկայում շարունակում են պահանջարկ ունենալ բժիշկների և սպասարկման ոլորտի մասնագետները։ Սակայն աշխատանք փնտրող երիտասարդներն առավել հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով։ Հայաստանի հարավում առկա վիճակը ներկայացրել է Գորիսի մամուլի ակումբը:

-Մասնագիտությամբ բժիշկ Տիգրան Խաչատրյանը առաջինն էր, ով 13 տարի առաջ Արմավիրի մարզում սկսեց ջայլամաբուծությամբ զբաղվել։ Ճտերը բերեց Իրանից, հետո ինկուբացիա սկսեց,  ջայլամի 10 ընտանիք կազմավորեց: Ջայլամների ներմուծման, ապա բազմացման համար Տիգրանը վարկ վերցրեց, տնտեսությունը մեծացրեց, կենդանիների կերի բազա կառուցեց։ Սկզբնական շրջանում ամեն ինչ հարթ էր ընթանում, այնուհետև Տիգրանը խնդիրների առաջ կանգնեց, վարկերը ավելացան, վճարումները դժվարացան։ Գործարարին մտահոգող խնդիրները վեր է հանել ԱԼՏ հեռուստաընկերությունը:

Հեղինե Մինասյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.