Mediapoint.am
Գորիսի մամուլի ակումբ
28 °c
Gorisana
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
১২৩৪৫৬৭
৮৯১০১১১২১৩১৪
১৫১৬১৭১৮১৯২০২১
২২২৩২৪২৫২৬২৭২৮
২৯৩০৩১  
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ
Mediapoint
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
১২৩৪৫৬৭
৮৯১০১১১২১৩১৪
১৫১৬১৭১৮১৯২০২১
২২২৩২৪২৫২৬২৭২৮
২৯৩০৩১  
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքի սոցիալական օգնության բյուջեն այս տարի կիսով չափ կրճատվել է

by mediapoint
Հունիս 17, 2022

2021թ.-ին Գորիս համայնքի ղեկավարը համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու վերաբերյալ 49 որոշում է ընդունել։ Գորիսի համայնքապետարանի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի խոսքով՝ 2021թ.-ին 43 մլն 560 հազար դրամ դրամական աջակցություն է հատկացվել: Համայնքի 2022թ.-ի բյուջեով սոցիալական օգնության համար նախատեսված է 22 մլն դրամ, որից մինչ օրս հատկացվել է 7 մլն 485 հազար դրամ: Այսինքն, նախորդ տարվա համեմատ՝ մոտ կեսով նվազել  է համայնքի բյուջեից  դրամական աջակցության համար հատկացվող գումարը։

2021թ.-ի հունվար ամսին մի քանի անգամ դրամական աջակցություններ են տրամադրվել․ մեկ բնակչի՝ 100 հազար դրամ, 50 բնակչի՝ 2 մլն 860 հազար դրամ, 4 բնակչի՝ 260 հազար դրամ, երկու բնակչի՝ 100 հազար և 200 հազարական դրամ, այնուհետև երկու բնակիչների 100 և 50 հազար դրամ, 5 բնակչի՝ 470 հազար դրամ, 3 բնակչի 500 հազար դրամ, մեկ բնակիչ 100 հազար դրամ: Այսինքն, հունվար ամսին տրամադրված դրամական աջակցությունները կազմել են՝ ընդհանուր 4 մլն 840 հազար դրամ, իսկ հունիս ամսվա ընթացքում տրամադրվել է 11 մլն 490 հազար դրամ աջակցություն։  115 բնակչի տրվել է 6 մլն 130 հազար դրամ, 2 բնակչի՝ 300 հազար և 70 հազար դրամ, 6 բնակչի՝ 1 մլն 40 հազար դրամ և 2 բնակչի՝ 300 և 200 հազարական դրամ։

Համայնքի ղեկավարի 2022թ.-ի որոշումները, որոնք վերաբերում են դրամական օգնություններին`դեռևս 3-ն են. մայիս ամսվա մեջ երկու անգամ տրամադրվել է 2 մլն 430 հազար դրամ համայնքի 25 բնակչի և 2 մլն 940 հազար դրամ աջակցություն՝ 33 բնակչի, որը կազմում է 5 մլն 370 հազար դրամ։ Մի քանի օր առաջվա՝  հունիսի 10-ի որոշման մեջ՝ նշված է, որ Գորիս համայնքի 9 բնակչի կտրամադրվի 710 հազար դրամական աջակցություն՝նվազագույնը 50 հազար, իսկ առավելագույնը՝ 120 հազար դրամ։

Գորիսի համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատար Մարիաննա Աբգարյանը նշում է, որ դրամական աջակցություն տրամադրելու համար՝ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ ստեղծվել է  (2022թ․մարտի N42 որոշում) սոցիալապես անապահով ընտանիքներին և կյանքի դժվարին իրավիճակում հայտնված սոցիալական աջակցություն ցուցաբերելու գործընթացն ապահովող մշտական հանձնաժողով։ Որոշման կարգի  համաձայն՝հանձնաժողովում  ընդգրկվում են համայնքի ավագանու մինչև 5 անդամ, մեկ սոցիալական աշխատող, համայնքապետարանի աշխատակազմից երկու աշխատող, համայնքում գործող հասարակական կազմակերպություններից՝ 3։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվելու ցանկություն է հայտնել հասարակական կազմակերպություններից միայն ԳՈՒՄ ՀԿ-ն։ Ավագանու 5 անդամներից 2-ը՝«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են, 2-ը՝«Առուշ Առուշանյան» դաշինքից մեկը՝    «Հայ ազգային կոնգրես»-ից։ Համայնքապետարանի աշխատակազմից ՝Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, որը  նաև հանձնաժողովի նախագահ է նշանակվել, և համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր  մասնագետի պաշտոնակատարը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ, իսկ համայնքապետարանի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնակատարը՝ հանձնաժողովի քարտուղարն է։

Աջակցությունից օգտվելու համար` դիմելու կարգի համաձայն՝ համայնքի ղեկավարին կարող են դիմել՝ համայնքի բնակիչները, որոնք հաշվառված են և վերջին երկու տարիներին փաստացի բնակվում են համայնքում, նաև՝ Արցախի Հանրապետությունից տեղահանվածները, որոնք բնակվում են համայնքում։ ։

Դիմում ներկայացնելուց հետո, ուսումնասիրության նպատակով, հանձնաժողովը ձևավորում է աշխատանքային խումբ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում՝ հանձնաժողովի որոշմամբ այցելում է դիմողի ընտանիք, կատարում ընտանիքի կարիքների գնահատում, այնուհետև կատարվում է միավորային գնահատում՝ ելնելով հետևյալ չափորոշիչներից։

1․ նպաստառու ընտանիք –1միավոր

2․միայնակ մայր –1միավոր

3․ ամուսնալուծված ծնողի խնամքին գտնվող երեխա –1միավոր

4․բազմազավակ ( չորս, հինգ անչափահաս երեխա ունեցող) ընտանիք–1 միավոր

(վեց և ավելի անչափահաս երեխա ունեցող) ընտանիք–2 միավոր

5․պարտադիր ժամկետային զինծառայող ունեցող ընտանիք-2միավոր

6․1–ին կամ 2–րդ խմբի հաշմանդամությ ուն ունեցող  ընտանիք -2 միավոր

7․հաշմանդամություն ունեցող երեխայի ընտանիք-2 միավոր

8․տնակ կացարանում կամ ոչ հիմնական շինությունում կամ 3–րդ կամ 4–րդ կարգի վթարային ճանաչված շենքում բնակվող ընտանիք–2 միավոր

9․ վարձով բնակվող ընտանիք–1միավոր

10․դժբախտ պատահար կամ արտակարգ իրավիճակից (բնական աղետ, տեխնածին աղետ) տուժած ընտանիք–3 միավոր

11․դիմելու օրվան նախորդող 3 ամսվա ընթացքում ընտանիքի անդամի մահվան դեպք–2 միավոր

12․հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված (անհետ կորած)  ունեցող ընտանիք–2 միավոր

13․հայրենիքի պաշտպանության ժամանակ հաշմանդամություն ստացած անձ ունեցող ընտանիք–3 միավոր

14․միայնակ չաշխատող թոշակառու–2 միավոր

15․միակողմանի ծնողազուրկ երեխա ունեցող ընտանիք- 2միավոր

16․կյանքի և առողջության համար վտանգավոր պայմաններում  բնակվող անչափահաս երեխա ունեցող ընտանիք–3 միավոր

17․մինչև 23 տարեկան ուսանող ունեցող ընտանիք–2 միավոր

18․առանց ծնողական խնամքի մնացած երեխա ունեցող ընտանիք–3 միավոր

19․խնամակալ՝անգործունակ ճանաչված անձի և անչափահասի ունեցող ընտանիք–3 միավոր

20․Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված (անհետաձգելի բժշկական միջամտություն, վիրահատություններ և այլ բժշկական կենտրոն տեղափոխելու անհրաժեշտություն) ընտանիք–4 միավոր

21․անբարենպաստ այլ պայմաններ–1 ից 4 միավոր (հիմնավորվում է լրացուցիչ տեղեկատվությամբ և մասնագետի դիտարկումներով)

Աջակցությունը ցուցաբերվում է նվազագույնը 4 միավոր ստանալու դեպքում։ Սույն չափորոշիչների իմաստով ընտանիք է համարվում միևնույն հասցեում հաշվառված, մշտապես բնակվող համատեղ տնտեսություն վարող անձանց խումբը, ինչպես նաև՝ միայնակ ապրող անձը։

 

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
Նախորդ հարապարակումը

Անիմացիոն տեսանյութերի պատրաստման մրցույթ-հայտարարություն

Հաջորդ հարապարակումը

Ինչպե՞ս ջուր հասցնել գյուղացուն՝ խնայելով Սեւանը, եւ ինչու՞ չեն լուծվում ոլորտի լրջագույն խնդիրները. Region5+ը՝ տարբեր մարզերից

Նմանատիպ Հրապարակումներ

Գորիս և Տաթև համայնքների պահուստային ֆոնդերից գումարներ հատկացնելը միշտ չէ, որ նպատակային է եղել
Համայնք

Գորիս և Տաթև համայնքների պահուստային ֆոնդերից գումարներ հատկացնելը միշտ չէ, որ նպատակային է եղել

Օգոստոս 9, 2022
Սյունիքը ոչ թե բախումների, այլ զարգացման  տարածաշրջան
Հոդվածներ

Սյունիքը ոչ թե բախումների, այլ զարգացման տարածաշրջան

Օգոստոս 8, 2022
Եկ, Գորիս
Համայնք

Եկ, Գորիս

Օգոստոս 1, 2022

Տեղեկատվություն հանուն

փոփոխության

Գորիսի մամուլի ակումբ

Առաքելություն

Ռազմավարական նպատակներ

Կանոնադրություն

Ծրագրեր

  •    Ընթացիկ 
  •    Իրականացված  

Զեկույցներ և հետազոտություններ

Տարեկան հաշվետվություններ

Հնարավորություններ

  •   Դասընթացներ
  •   Հայտարարություններ
  • Թափուր աշխատատեղեր

Հեռախոս: (0284)2-07-97, (098)990731

էլ-փոստ: [email protected]

ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Մաշտոցի 3

Մեր մասին     Գովազդ կայքում     Օգտագործման պայմանները   Կապ 

© 2019 Mediapoint.am | All rights reserved

MADE BYVectoVecto
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ

© 2018 Mediapoint. All rights reserved.