Mediapoint.am
Գորիսի մամուլի ակումբ
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১২৩
৪৫৬৭৮৯১০
১১১২১৩১৪১৫১৬১৭
১৮১৯২০২১২২২৩২৪
২৫২৬২৭২৮২৯৩০৩১
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ
Mediapoint
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১২৩
৪৫৬৭৮৯১০
১১১২১৩১৪১৫১৬১৭
১৮১৯২০২১২২২৩২৪
২৫২৬২৭২৮২৯৩০৩১
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Սիսիանում ոգելից խմիչքների վաճառքի ծավալներն այս տարի նվազել են

by Բելլա Պետրոսյան
Հունիս 29, 2022

Համայնքներում ոգելից խմիչքներ և ծխախոտ վաճառելու համար ձեռնարկատերերը թույտվություն պետք է ունենան համայնքապետարանից։ Ըստ ավագանու սահմանած դրույքաչափերի՝ քաղաքացիները պետք է վճարումներ կատարեն համայնքային բյուջե՝  ամսական, եռամսյակային կամ տարվա համար սահմանված տուրքի չափով։

Տուրքերն ու վճարները համայնքի սեփական եկամուտների մաս են կազմում։ Տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանում է յուրաքանչյուր համայնքի ավագանին` տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքով նախատեսված դրույքաչափերի սահմանում:

Գորիս և Սիսիան համայնքների բյուջեներում տուրքերից ստացվող եկամուտները բյուջեի փոքր մասն են կազմում։ Սիսիան համայնքում վերջին տարիներին բյուջեն աճել է, բայց դոտացիայի հաշվին։

Ստորև համեմատել ենք Գորիս և Սիսիան համայնքների մի քանի տուրքատեսակների դրույքաչափերը։ Երկու համայնքների դեպքում էլ տուրքերի համար սահմանված վճարը վերջին տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել։

Ավագանու որոշմամբ՝ սահմանված գոտիավորումներով պայմանավոված տուրքերի չափը գրեթե նույնն է։ Տարբերվում են ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվության համար սահմանված դրույքաչափերը։

Սիսիան

Օրինակ, դատարկ գովազդային վահանակի 1 քմ-ի համար սահմանված ամսական 375 դրամը գործում է և՛ առաջին գոտի հանդիսացող Սիսիան քաղաքում, և՛ 4-րդ գոտի՝ Նժդեհ կամ Լծեն գյուղերում։ Ոգելից խմիչքի վաճառք իրականացնելու համար գոտիների միջև սահմանված վճարը, օրինակ 26 քմ համար տատանվում է 1500-ից  10 000 դրամի սահմանում։

Համայնքի վարչական տարածքում մարդատար-տաքսու (բացառությամբ երթուղային տաքսիների՝ միկրոավտոբուսների) ծառայություն իրականացնելու թույլտվության համար Գորիս և Սիսիան համայնքներում սահմանվել է նույն դրույքաչափերը՝ տարեկան 10 000 դրամ։

2022թ. տուրքերի դրույքաչափերի ուսումնասիրության արդյունքում կարող ենք նշել, որ Գորիսի համեմատությամբ Սիսիան համայնքում ավելի բարձր են դատարկ գովազդային վահանակի 1 քմ-ի և արտաքին գովազդ տեղադրելու համար ամսական վճարները։

Մանրամասները ինֆոգրաֆիկաներում.

Տեղական վճարներ

2022թ. հունիս ամսվա դրությամբ Սիսիանի համայնքապետարանը ստացել է շուրջ 145 դիմում, որոնց գերակշիռ մասը վերաբերում են ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրատեսակների վաճառքի, հանրային սննդի կազմակերպման և իրացման, արտաքին գովազդ տեղադրելու թույլտվություններին։

Թույլտվությունների մեջ չկային ժամը 24։00-ից հետո աշխատող օբյեկտների կամ մարդատար տաքսիների համար դիմումներ, թեև ավագանին սահմանել է՝ համապատասխան դրույքաչափերով։

Ըստ համայնքի պաշտոնական կայքի՝ հունիս ամսվա դրությամբ սահմանված տուրքատեսակներից ստացած եկամուտները նշված ժամանակաշրջանի պլանավորման համեմատությամբ գերազանցում են 50%-ը, որոշ տուրքերի մասով նույնիսկ գերակատարել են պլանավորումը։

ՍԻՍԻԱՆ

2021թ. բյուջեի կատարողականում ևս տուրքատեսակներից ստացած եկամուտները հավաքագրվել են պլանավորվածի չափով։

2021թ.-ին Սիսիան համայնքի վարչական բյուջե հավաքագրվող եկամուտների մեջ տեղական տուրքերը կազմել են 3,80%, պլանային ցուցանիշը՝ 3,65 % էր։ Այս ցուցանիշով 2021թ. եկամուտների կատարողականում տեղական տուրքերի ցուցանիշը կազմել է մոտ 15 մլն դրամ կամ 99,61%։

2021թ. համար տեղական տուրքերից ստացվող եկամուտների պլանային ցուցանիշը եղել է 14 959 040 դրամ, 2022թ. համար՝ 14 958 200 դրամ։

2021թ. նույն ժամանակաշրջանի դրությամբ (հունիս) այս տարի կատարողական ցուցանիշը նվազել է 7,39%-ով։

Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ,  տուրքերի հավաքագրման և գործընթացի անխափան կազմակերպման պատասխանատու Կարեն Հարությունյանի խոսքով՝ մեծամասամբ քաղաքացիները ժամանակին են վճարում տուրքերը։ Ցուցանիշների նվազումն անցած տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պայմանավորված է որոշակի ուշացումներով։ Եռամսյակային վճարը որոշ տնտեսվարողներ, հատկապես ոգելից խմիչք վաճառողները, վճարում են ոչ միայն սկզբից, այլև եռամսյակի ընթացքում։

Շատերը դժգոհում են, որ այս տարի ոգելից խմիչքների վաճառքը կտրուկ նվազել է, և դրանից ստացած եկամուտը չի բավարարում եռամսյակային վճարումներ կատարելու համար։ Ընդհանուր առմամբ, մոտ 30%-ով նվազել են ոգելից խմիչքի վաճառքի ծավալները։

Բելլա Պետրոսյան
ShareTweetShare
Նախորդ հարապարակումը

Ինձ անվանում էին «սիբիրական»

Հաջորդ հարապարակումը

Միջազգային ներդրումները՝ համայնքային խնդիրների լուծման միջոց

Նմանատիպ Հրապարակումներ

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի քննարկումը ԳՊՀ-ում
Հասարակություն

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գրքի քննարկումը ԳՊՀ-ում

Հոկտեմբեր 24, 2023
Արցախն առանց արցախցիների
Հասարակություն

Արցախն առանց արցախցիների

Հոկտեմբեր 4, 2023
Գորիսի բարեգործական ճաշարանը համալրվել է խոհանոցային գույքով
Ընթացիկ

Գորիսի բարեգործական ճաշարանը համալրվել է խոհանոցային գույքով

Սեպտեմբեր 14, 2023

Տեղեկատվություն հանուն

փոփոխության

Գորիսի մամուլի ակումբ

Առաքելություն

Ռազմավարական նպատակներ

Կանոնադրություն

Ծրագրեր

  •    Ընթացիկ 
  •    Իրականացված  

Զեկույցներ և հետազոտություններ

Տարեկան հաշվետվություններ

Հնարավորություններ

  •   Դասընթացներ
  •   Հայտարարություններ
  • Թափուր աշխատատեղեր

Հեռախոս: (0284)2-07-97, (098)990731

էլ-փոստ: [email protected]

ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Մաշտոցի 3

Մեր մասին     Գովազդ կայքում     Օգտագործման պայմանները   Կապ 

© 2019 Mediapoint.am | All rights reserved

MADE BYVectoVecto

No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ

© 2018 Mediapoint. All rights reserved.