Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հունիս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« ՄայիսՀուլիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

«Տաթև չեմ տեսնում, մթնել է աչքիս»

by mediapoint
Սեպտեմբեր 23, 2013
0

SAM_2330Մարիամ Մաթևոսյան
Տաթևում Արամին բոլորն են ճանաչում: Լավ նկարչի, քանդակագործի համբավ ունի: Մեր հանդիպումը նրա հետ պատահական ստացվեց: Նախկինում նրան չէի տեսել քիչ ու միչ լսելի էի, բայց հենց հանդիպեցի, ՝ միանգամից հասկացա, որ տաթևացի Արամն է. աչքերն ու մատները մատնեցին….: Մոտ հիսուն տարեկան է, չնայած քչախոս է, բայց ինձ հաջողվեց նրա հետ զրույց սկսել: Մենք քայլում էինք անվերաջանալի թվացող փողոցով և նա կցկտուր պատմում էր իր մասին:

Նկարել սկսել է մանկուց: «Դպրոցում սովորելու տարիներն՝ նկարելու ինչ լինում, ինձ էին ասում»,-պատմում է նա: Թերլեմեզյանի անվան ուսումնարանն ավարտելուց հետո տեղափոխվել է Կապան ու սկսել աշխատել հրշեջ փրկարար:

1988թ.-ինից սկսել է դասավանդել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես նկարչության ուսուցիչ, զբաղվել քանդակագործությամբ: Տաթևի գերեզմանատան շիրմաքարերի մեծ մասը Արամի ձեռքի աշխատանքներն են: Ժամանակին արվեստանոց ուներ, հիմա էլ կա, բայց որպես մարագ է ծառայում:
Հիմա մենակ է ապրում: Այդպես էլ չկարողացավ իր երջանկությունը գտնել: Չի թաքցնում, որ սիրում է խմել: Նրա խոսքով, պատրաստ է մի գավ խմիչքից ոգեշնչվել ու վրձնահարել թուղթը. «Նկարելու համար ինձ ոգեշնչող բան է պետք, որ հավեսով նկարեմ»,-ասում է նա:Հասանք գերեզմանատուն: «Հաճախ եմ այստեղ լինում, սիրում եմ իմ գործերին նայել: Գիտես, դժվար է շիրմաքար ծեծելը: Ինձ միայն մարդու գլուխն են տալիս, իսկ մնացածն իմ երևակայությունն է»,-պատմում է նա: Չնայած նա այլևս իր գործով չի զբաղվում, ինչպես ինքն է ասում առողջությունը չի ներում, բայց համագյուղացիները շարունակում են նրան վարպետ համարել:

Լռությունն ընդմիջեց մեր զրույցը: Հազիվ լսելի ձայնով սկսեց խոսել. «Տաթև չեմ տեսնում՝ մթնել է աչքիս: Գյուղամիջում մի ջահել չես տեսնի: Իմ առողջությունն էլ լավ լիներ՝ ես էլ չէի մնա էստեղ,-հոգոց հանելով շարունակում է,-մենակությունն ում է պետք»:

Զգացի, որ աչքերը խոնավացել են: Փորձեցի զրույցի թեման փոխել: Խոսում էինք հիմնականում արվեստից. աշխարհահռչակ նկարիչներից: Իմացա, որ Այվազովսկու սիրահար է. «Նա ինձ համար ուրիշ աշխարհ է: Ծովանկարներն այքան եմ սիրում, որ նույնիսկ արտատպել եմ «Իններորդ ալիքը»: Ասում է, որ աշխարհը տեսնում է կապույտի մեջ, որ իր նկարներում այդ գույնը ևս գերիշխում է, որ տարվա եղանակներից սիրում է աշուն նկարել, որ անգամ աշուն պատկերող նկարից իր հոգին ջերմանում է, որ ծաղիկիներ էլ է սիրում նկարել, որ կարմիր վարդն իր սիրելի ծաղիկն է, որ նկարիչ ծնվում են, ոչ թե դառնում, որ նկարչությունն ու քանդակագործությունը «եղբայրներ են», որ դիմանկար չի սիրում նկարել, քանի որ ամեն մարդու չի լինում նկարել:

Արամն այս տարիների ընթացքում շատ նկարներ է նկարել, բայց ոչ մեկն իրեն չի պահել. «Նվիրել եմ ընկերներիս կամ հարազատներիս: Վանքն եմ նկարել ամբողջական տեսքով: Ժամանակակից նկարիչների մոտ Զանգակատունը չկա, բայց իմ նկարներում այն վերականգնել եմ»,-ասում է նա: Նկարելու շնորհը Արամին փոխանցվել է մայրական գեներից: Մորեղբայրն էլ է հայտնի նկարիչ եղել: Երբ հարցրի, թե փորձել է ճոպանուղին նկարել, ասաց. «Ճոպանուղին արհեստական է ինձ համար»:
Արամի հետ մեր զրույցն ավարտվեց այնտեղ, որտեղից սկսվել էր: Ինչպես հանկարծակի հայտնվեց, այնպես էլ՝ անհետացավ տաթևյան փողոցներում:

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Վերջին Նորությունները

    Սյունիքի նոր զարկերակը. Տաթև-Լծեն-Շամբ ճանապարհը՝ ռազմավարական այլընտրանքից մինչև զբոսաշրջային հեռանկար
    Համայնք

    Սյունիքի ճանապարհների ռազմավարական ու տնտեսական «մաթեմատիկան»

    Հունիս 24, 2026
    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը
    Գորիս

    Գորիսում՝ ֆրանսիական շնչով. ֆրանսախոսների մշակութային կենտրոնը նշեց հիմնադրման 20-ամյակը

    Հունիս 22, 2026
    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների
    Համայնք

    Ազգային ժողովի 2026 թ․ հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները՝ ըստ Սյունիքի մարզի համայնքների

    Հունիս 19, 2026
    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է
    Գորիս

    Գորիսի պետական համալսարանում դիմորդների հետաքրքրությունը պահպանվում է

    Հունիս 19, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.