Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքը ոչ թե բախումների, այլ զարգացման տարածաշրջան

by mediapoint
Օգոստոս 8, 2022
0

Այսօր մեր կազմակերպության` «Գորիսի մամուլի ակումբի»  ծննդյան օրն է․ 22 տարի անընդմեջ մենք աշխատում ենք  մեդիագրագիտության խթանման, տեղեկատվության ազատության  տարածման, փաստերի ստուգման միջոցով տեղական և համապետական մակարդակում դրական փոփոխություններ ստեղծելու ուղղությամբ։

Կազմակերպությունն իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնք ուղղված  են համայնքային զարգացմանը, տեղական ժողովրդավարության կայացմանը, մարդու իրավունքների խթանմանը, կոռուպցիայի նվազեցմանը, Սյունիքի մարզի քաղաքացիների քննադատական մտածողության զարգացմանը, մասնակցային  ու պահանջատեր  հասարակության ձևավորմանը։ Այս և այլ նախաձեռնությունների շրջանակներում հետազոտությունների, մեդիա գործիքների միջոցով հավաքագրվում են լայնածավալ տեղեկություններ, որոնք ազդեցություն են ունենում այդ ոլորտներում հանրային քաղաքականության փոփոխության  որոշումների կայացման վրա։

Լուսաբանում ենք բնակչության՝ հանրային պաշտպան ունենալու իրավունքի,  սահմանափակ կարողություններով անձանց հաշմանդամության կարգի տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերի վերացման, պետական բյուջեից կրթությանը հատկացվող  միջոցների ծախսման արդյունավետության բարձրացման, ՏԻՄ-երում շահերի բախմանը, մասնակցայնության, տեղական բյուջեի եկամուտների հավաքագրման, ծախսերի թափանցիկության բարձրացմանը, պատերազմի ազդեցությանը՝ գյուղատնտեսության ոլորտին, սահմանամերձ գյուղերի կյանքին, սոցիալական, մշակութային հարցերի, համավարակի և պատերազմի ազդեցությանը, զբոսաշրջության, զբաղվածության խնդիրներին, տեղահանված արցախցիների կյանքին։

Ոլորտային տարբեր հարցեր դիտարկում ենք ցանցային համագործակցության միջոցով։

Հայաստանում առաջինն՝ ուսումնասիրել ենք Սյունիքում մարդակենտրոն անվտանգության կարիքները, կատարել մարդու անվտանգության հայեցակարգի միջազգային փորձի ուսումնասիրություն։

Ձևավորել ենք լրագրողների թիմ, որը թվային տեխնոլոգիաների՝ տվյալներից խնդիրների դուրս բերման, տեղեկատվական հոսքերի մատչելի մատուցման, հանրության հետ հաղորդակցության ձևավորման, սոցիալական ցանցերի, վիզուալիզացիայի, ինտերակտիվ քարտեզագրության, ժամանակային քարտեզների, ինֆոգրաֆիկաների, տվյալների շտեմարաններից օգտվելու միջոցով պատրաստված նյութերով ձգտում է լրացնել Սյունիքի մարզի տեղեկատվական դաշտը։
Օգտագործում ենք հուսալի աղբյուրներ, ստուգում փաստերը, տվյալները, աղբյուրները:

Վերջին երկու տարվա ընթացքում պատրաստել ենք 100-ից ավելի մուլտիմեդիա նյութ: Հետևողական ենք, որ  մեր նյութերն իրենց մեջ պարունակեն վստահության կառուցման բաղադրիչ՝ որպեսզի տեղական և համապետական իշխանությունների ուշադրությունը սևեռենք համայնքային խնդիրների վրա, ինչպես նաև լսելի դարձնենք լսարանի ձայնը։

Կազմակերպության հիմնական գործիքներն են մուլտիմեդիա նյութերը,  փոդքաստը, հետազոտությունները: Պատրաստված նյութերը տարածվում են կազմակերպության  https://mediapoint.am/ կայքի  https://www.facebook.com/gorispressclub/ էջի միջոցով, յութուբյան ալիքով՝ https://www.youtube.com/channel/UCJQN1-aZny7ZAF2FdIvT8sg։

Մեր լավագույն նախաձեռնություններից մեկը Սյունիք ԻնֆոՏունն- է, որը մի նոր հնարավորություն դարձավ մեր շուրջը համախմբելու մարզի տարբեր բնակավայրերում ապրող երիտասարդներին, համատեղելու բոլորիս ջանքերը՝ ի նպաստ   տարածաշրջանի զարգացման։

Մեկնարկել է  Ինֆո Հաուզ նախագիծը, որի շնորհիվ էլ ավելի է ամրապնդվելու մեր դիրքը՝ կազմակերպության կայունությունն ապահովելու առումով։

Հպարտությամբ նշելով մեր ձեռքբերումների մասին, ուզում ենք շնորհակալության, երախտիքի խոսքեր ասել բոլոր գործընկերներին, ներդրողներին,  բազմաթիվ նախաձեռնությունների մասնակիցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մարդկանց, ովքեր վստահում են մեզ, գնահատում մեր հաջողությունները։

Մենք շարունակելու ենք ավելի եռանդով, էլ ավելի սկզբունքային ու անաչառ աշխատել, բազմապատկել  նախաձեռնությունները, զարգացնել մեր կարողությունները, և հավատում ենք, որ Սյունիքը ոչ թե բախումների, այլ զարգացման  տարածաշրջան է լինելու։

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.