Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Շուռնուխում չորս ընտանիք այլևս բնակարան ունի

by Անահիտ Բաղդասարյան
Օգոստոս 13, 2022
0

«Վերջապես նորից սեփական անկյունը կունենանք․ դա մի քիչ ցավն ամոքում է․․․ մեր տունը մնացել է Երիցվանքում»,- ասում է Քաշաթաղի շրջանի Երիցվանք գյուղից  44-օրյա պատերազմի օրերին ընտանիքի հետ Շուռնուխ տեղափոխված Մելինե Ասլանյանը։ «Մինչ հիմա ոչ բարենպաստ պայմաններում էինք ապրում, որտեղ երկար մնալ չէինք կարող։ Ուրախ եմ, որ այլևս բնակարանի մասին մտածելու կարիք չենք ունենա»,-ավելացնում է նա։

Մելինեի ընտանիքից բացի, սահմանամերձ գյուղում բնակարաններ են ստացել նաև Թամարա Մարտիրոսյանի, Մարինե Միրզոյանի և Նիկոլայ Ղուկասյանի ընտանիքները։

Երեք երեխաների հայր Նիկոլայի ընտանիքը Գորիսից է տեղափոխվել Շուռնուխ։ Նրանք Գորիսում վարձով էին բնակվում․ «Գյուղ եմ տեղափոխվել առանց մի րոպե մտածելու։ Մենք մեր հողում ենք ու վախենալու ոչինչ չունենք․ թող թշնամին վախենա, որ էդքան մոտ ա մեզ»,-ասում է նա ու նշում, որ որոշել է գյուղում անասնապահությամբ զբաղվել։

Շուռնուխի նախկին գյուղապետարանի վարչական շենքի վերակառուցումը, վերանորոգումն իրականացվել է Գորիսի համայնքապետարանի և բարերարների աջակցությամբ։ «Բնակարանաշինությունը կշարունակվի մեր համայնքում․ հաջորդիվ բնակարաններ կկառուցվեն Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան գյուղական և Գորիս քաղաքային բնակավայրերում։ Գորիսում դեռևս 86 ընտանիք կա, որոնք բնակարանի կարիք ունեն, և  հնարավոր բոլոր ջանքերով պետք է այդ խնդիրը լուծենք»,- նշում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը։

Նույն շենքում «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության աջակցությամբ բացվել է նաև երիտասարդական կենտրոն, որի կահավորանքն ու սմարթ տեխնիկան  տրամադրել է Վորլդ Վիժն  Հայաստանի կողմից։ Իսկ ՄԱԶԾ կայուն համայնքներ կազմակերպության և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով բազմաբնակարան շենքի տանիքին տեղադրվել են նաև արևային պանելներ և բնակարանների համար ջրատաքացուցիչներ։

Բնակարանամուտ տոնող ընտանիքներին հեռուստացույց նվիրեց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, ով ևս մասնակցում էր տոնական արարողությանը։

Միջոցառումը շարունակվեց ժողովրդական երգ ու պարով ու հյուրասիրությամբ։  Հնչեցին բազմաթիվ մաղթանքներ՝ ի նպաստ Հայաստանի բարեկեցիկ ապագայի: Միջոցառմանը մասնակցում էին տասնյակ հյուրեր՝ Հայաստանի տարբեր բնակավայրերից և Արցախից։

Անահիտ Բաղդասարյան

Լրագրող

ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.