Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Ապրիլ 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  
« ՄարտՄայիս »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

ՏԻՄ ոլորտում համամասնական ընտրակարգն այլևս իրականություն է

by Սուսաննա Շահնազարյան
Սեպտեմբեր 20, 2022
0

2021թ․ սեպտեմբերի 24-ին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով նախատեսվում էր 441 համայնքների միավորում 38համայնքում, այսպիսով ընդհանուր Հայաստանում համայնքների թիվը դարձնելով 79։

Խոշորացումից հետո համայնքներից մեծամասնությունում ընտրություններն անցկացվեցին համամասնական ընտրակարգով․ հոկտեմբերի 17-ին, ն նոյեմբերի 14-ին համամասնական ընտրություններ անցկացվեցին նաև Սյունիքի մի շարք համայնքներում, որի ընթացքում ընտրողները ընտրություն կատարեցին քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը տրամաբանորեն ենթադրվում էր, որ համայնքապետի թեկնածուն է (ավելի վաղ համամասնական ընտրություններ անցկացվել էին նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում)։

Գորիսում, ընտրություններին մասնակցեցին «Առուշ Առուշանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիրը» և Հայ ազգային կոնգրեսը:

Մեղրիում ընտրապայքարի մեջ էին մտել «Ազատական», «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» կուսակցությունները։

Տեղ համայնքում առաջադրվել էին «Ապրելու երկիր» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Տաթևում պայքարեցին «Ապրելու երկիր», «Քաղաքացիական պայմանագիր» և «Շանթ» կուսակցությունները:

Կապանի ավագանու ընտրություններում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ գործող համայնքապետ Գևորգ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինք» ազգայնական և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։

Ընթացիկ տարվա սեպտեմբերի 10-ի դրությամբ համամասնական ընտրություններ դեռևս չեն անցկացվել մարզի Քաջարան, Սիսիան և Գորայք համայնքներում․ վերջին երկու համայնքը սեպտեմբերի 25-ին կայանալիք ընտրությունների արդյունքում կվերամիավորվեն։

ՏԻՄ համամասնական ընտրությունների անցկացումը միանշանակ չընդունվեց ոչ միայն քաղաքական ուժերի, այլև հանրության կողմից։ Քաղաքացիական մի շարք կառույցներ առաջարկում էին ավագանու թեկնածու առաջադրելու իրավասություն ընձեռել նաև քաղաքացիական նախաձեռնություններին՝ վկայակոչելով տեղական իշխանություններում ոչ միայն իրենց ներկայացուցիչն ունենալու անհրաժեշտությունն, այլև՝ հատկապես գյուղական բնակավայրերում, քաղաքական կուսակցությունների «անգործությունը»։ Հնչեցին նաև կարծիքներ, որ  «համայնքում հեղինակություն վայելողները հաճախ անկուսակցական են, և նրանք ստիպված են «այսուայնկողմ ընկնել» կուսակցական ցուցակ փնտրելու համար։  Ոմանց կարծիքով  կարելի էր համամասնականի անցնել, բայց համայնքի ղեկավարն ուղիղ ընտրվեր, «չկորցնելոււ ուղիղ պատասխանատվությունը»:

Այս և այլ առաջարկներ՝ կապված համամասնական ընտրակարգի ներդրման  նպատակահարմարության հետ, այնուամենայնիվ, հավանության չառաջացան։ Համամասնական ավագանին արդեն իսկ իրողություն է։

Սյունիքի մարզի Մեղրի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև համայնքներում համամասնական ավագանու ձևավորումից անցել է արդեն մեկ տարի, մի քանի նստաշրջաններով անցկացվել են ավագանու նիստեր։

Ինչպե՞ս են քաղաքական կուսակցություններից ներկայացված թեկնածուները ներգրավվել տեղական կառավարման գործընթացում, ի՞նչ ակտիվությամբ են մասնակցել անցկացված ավագանու նիստերին․ այս հարցերին պատասխանելու համար https://mediapoint.am/-ը փոքր ուսումնասիրություն է անցկացրել։

 Ընտրությունների արդյունքում («Ընտրությունների մասին» ՀՀ օրենք, բաժին 4-րդ, հոդված 104) թիրախ համայնքներում իշխող քաղաքական կուսակցությունը մեծամասնություն ունի միայն Տեղում։ Քաղաքական կուսակցությունների, դաշինքները բախշվել են՝

Մեղրի՝  15 անդամ, որից  5- Քաղաքացիական պայմանագիր, 6- Հանրապետություն կուսակցություն, 2 –Ազատական, 2- Ապրելու երկիր

Կապան ՝ 27 անդամ, որից 24` Շանթ,  3-քաղաքացիական պայմանագիր կուսակցություն

Գորիս համայնքում  21, որից Ա.Առուշանյան» դաշինք՝ 13 մանդատ, «Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությու՝ 1 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 7 մանդատ:

Տաթեւ համայնքում ՝ 15  «Ապրելու երկիր» կուսակցությանը հատկացվել է 2 մանդատ, «Շանթ դաշինք» կուսակցությանը՝ 6 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 7 մանդատ:

Տեղ համայնքի ավագանում  15 «Ապրելու երկիր» կուսակցությունն ունի 5 մանդատ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 10 մանդատ:

Համամասնական ընտրակարգով ձևավորված  ավագանու աշխատանքներին,  ըստ տեղի ունեցած նիստերի համամասնության, ամենամեծ թվով բացակայություն ունի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։

Գորիսում ՔՊ կուսակցությունը ներկայացնող  7 ավագանիները 15 նիստերից բացակայել են 37, իսկ «Ա.Առուշանյան» դաշինքի 13 անդամները՝ 26 անգամ (հաշարկված չեն համայնքի ղեկավարի՝ անազատության մեջ գտվելու պատճառով բացակայությունները)։

Ըստ քվերակությունների արդյունքների, քվեարկության դրված 149 հարցերից «Առուշ Առուշանյան» դաշինքի ներկայացուցիչները   դեմ են  քվեարկել  մեկ, իսկ ՔՊ կուսակցությունը՝ ութ հարցի։ Հայոց Համազգային շարժում կուսակցության միակ ներկայացուցչի դեմ ձայնը կազմում է  2:

Առավել մեծ թիվ կազմում են «Քաղաքացիական պայմանագրի»՝ քվերակության չմասնակցելու դեպքերը՝ 85։

Իշխող կուսակցության՝ «Քաղաքացիական պայմանագրի» ավագանու անդամների՝ ավագանու նիստերում առավել պասիվ են  եղել Տաթև համայնքում, որտեղ  այս թիմի բացակայությունը  16 նիստից կազմում է  66։  Դեմ քվեարկել են 31անգամ։ Մեղրի համայնքում  15 նիստից  ՔՊ ավագանին բացակայել է  29 անգամ, Կապանում ևս այս կուսակցությունը ներկայացնող ավագանիները պասիվ են մասնակցել տեղական ինքնակառավարմանը։  Բնականաբար, Քաղաքացիական պայմանագրի՝ ավագանու մասնակցությունն անհամեմատ մեծ է Տեղ համայնքում, որտեղ ավագանու 70տոկոսը  ներկայացնում է ՔՊ-ն։

Ակնհայտ է, որ թե՛ ավագանու նիստերի մասնակցության, և թե՛ քննարկվող հարցերի առումով առավել ակտիվ են տվյալ համայնքում մեծամասնություն կազմող կուսակցությունները կամ դաշինքները։ Հետևելով անցած գրեթե մեկ տարվա համամասնական ընտրակարգով ընտրված ավագանիների վիճակագրությանը, քննարկվող հարցերի բովանդակությանը, պարզվում է, որ դրանք որևէ էական տարբերություն չունեն մեծամասնական ընտրակարգով ձևավորված ավագանու աշխատանքից։ Մասնակի տարբերությամբ դրանք հիմնականում «պրոտոկոլային» հարցեր են։

Ինչ վերաբերում է ընտրողների դիտարկումներին, ըստ նրանց, համամասնական ընտրակարգն ավելի է քաղաքականացրել  տեղական ինքնակառավարումը, բայց որևէ կերպ չի նպաստել քաղաքական մտքի ձևավորմանը՝ հեռավոր համայնքներում։

Սուսաննա Շահնազարյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն  ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները
    Ընթացիկ

    Ժողովրդավարությունը գործնականում. Սիսիանում քննարկվել են տեղական ժողովրդավարությունն ու քաղաքացիական մասնակցության հեռանկարները

    Ապրիլ 3, 2026
    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում
    Տեսանյութեր

    «Սիփանը» ոչ միայն կահույք է արտադրում, այլև մասնագետներ է պատրաստում

    Ապրիլ 2, 2026
    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը
    Համայնք

    Ներքին Խնձորեսկ. սահմանին ամուր կպած կյանքը

    Մարտ 30, 2026
    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ
    Համայնք

    Կյանքը սահմանին. Ժասմենայի «փոքրիկ բիզնեսն» ու մեծ սերը հողի հանդեպ

    Մարտ 26, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.