Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ա~յ թե Տաթևում մի փոքրիկ շուկա լիներ

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

aaaԳևորգ Մկրտչյան
Տաթևի վանքի շրջակայքում գյուղացիներին չի թույլատրվում ոչինչ վաճառել: Առավելապես նկատի ունեմ ապրուստի միջոց բնամթերքը: Այսինքն` գյուղացին ուրիշ ի՞նչ պիտի վաճառի որ… Երբ Տաթևի վանքում աշխատող Հայր Միքայելին հարցրի, թե ինչպե՞ս  է, որ վանքում  հուշանվերներ կարելի է վաճառել, իսկ դրսում բնամթերք` ոչ, նա ասաց, որ դրանք տարբեր բաներ են, որ մարդիկ ցանկանում են հոգևոր կյանքին առնչվող խորհրդանշական հուշանվերներ ձեռք բերել, իսկ  վանքի տարածքը չի կարելի շուկայի վերածել, դա անթույլատրելի է: Փորձում եմ հասկանալ նրան, որ հաճելի տեսարան չի լինի, իրոք, բայց…

Բայց կարելի է մտածել գյուղացիների մասին, կարելի է չէ՞ այնպես անել, որ  աշխարհին զարմացրած մեր ճոպանուղով ու բարենորոգ ճանապարհով Տաթև եկած զբոսաշրջիկներին ու հյուրերին տաթևացին կարողանա իր արդար քրտինքով աճեցրած բնամթերքն առաջարկել, մանավանդ, որ դրա պահանջարկը, զգացվում է, կա:Գյուղացին հիմնականում վաճառել է ուզում իր այգու միրգը, ընկույզը, իր պատրաստած  թթուն,  լավաշն ու մուրաբաները, դաշտերից հավաքած տարբեր  խոտաբույսերը, դդումի  կորիզը, չմոռանանք` Տաթևի դդումի…:  Զբոսաշրջիկները շատ հետաքրքրված են  նաև մեր` էկոլոգիապես մաքուր խոտաբույսերով, հատապտուղներով:

«Հա, լավ էր, շատ լավ, որ մեր գյուղի մասին սաղ աշխարհն իմացավ, որ մեր բնությամբ հիանում են, բայց մեզ, շատ կներեք, դրանից ի՞նչ… Գյուղացիները պետք է իրենց ապրանքները վաճառեն, որ կարողանան հոգալ  իրենց  կարիքները: Անձամբ  ես  սպեկուլյացիայով չեմ զբաղվում, չեմ գնում  և վերավաճառում, ուղղակի վաճառում եմ  է’ն, ինչ ինքս եմ պատրաստում կամ դաշտերից հավաքում»,- նեղսրտած ասում էր  ճաքճքած մատներով տիկին Նինան:

Տաթևում շուկա ունենալու թեման, զգացի, իսկապես հրատապ է: Հետաքրքիր էր, որ բոլորը միաբերան ասացին, թե տարածքի հարկը սիրով կվճարեն, միայն իրենց ապրուստը կարողանան ապրանք դարձնել:

«Ասում են չես կարում ծախես, էդքան մի վարի, բա իմ ծախսերը հո՞ւ փակի»,-ասում է Արմինեն, ում ամբարներում տասնյակ կիլոգրամներով կարտոֆիլ, լոբի, կաղամբ, գազար կա: Հիմա նա մտածում է՝ ինչպես երկու տոննա կաղամբը վաճառի: «Կաղամբս փտում ա, գուդում չեմ հունց ծախեմ: Անցյալ տարի 10 տոննա կարտոֆիլից վեցը տարել եմ թափել, չկարողացա վաճառել»-ասում է նա:

Տաթևացին չի կարողանում իր գյուղմթերքն անգամ Գորիսում կամ Կապանում վաճառել, քանի որ ոչ միայն գնորդները ցածր գնով են վերցնում, այլ նաև տրանսպորտի խնդիր կա. «Գորիս էլ չենք կարողանում տանել, գնորդը էժան գնով է ուզում վերցնել, որ թանկ վերավաճառի. կարտոֆիլը  100 դրամով վերցնում են, 300 դրամով ծախում: Ձեռք չի տալիս, քանի որ մեքենայով գնալ-գալը շատ թանկ է նստում մեր վրա,-նորից հիշելով ամբարում փտող կաղամբի մասին բորբոքված շարունակում է Արմինեն,-այ որ մի շուկա լիներ, մեր ապրուստը չէր փչանա՝ տեղում կծախեինք»:

UntitledՏաթևում շուկա ունենալուն համակարծիք է նաև Արկադիա Լաչինյանը. «Անցյալ տարվանից մի պարկ չոր լոբի ա մնացել, չի ծախվել, բայց որ շուկա լիներ առավոտից երեկո կնստեմ իմ բերքը կծախեմ»,-ասում է նա:  Չնայած դրան, Արկադիան այս տարի ևս պատրաստվում է լոբի ցանել. «Գոնե էս տարի հեսամ կծախվի, բայց 1000 դրամից պակաս չեմ տա, Երևանում Տաթևի լոբու հետի գյուլլա են քիցում: Առաջներում մեքենա ունեի, տանում  Ղարաբաղ էլ էի հասցնում, հիմա չեմ կարում»-իր բերքի ձեռքը կրակն ընկած՝ պատմում է տաթևացին:

«Եթե այսօր Երևանին 10 տոննա լոբի պետք լինի՝ Տաթևը կապահովի: Սեզոնին տանջվում ենք, ստեղծում, բայց տեսնում ենք չի ծախվում, բաժանում ենք հարևաններին, բարեկամներին, խոզերին էլ ենք տալիս»,-ասում է տաթևացի Ռուզանը:

«Էս տարի 15հազար հատ լոբու ճախ եմ առալ՝ 50 դրամով, դե եկ հաշվի… բա մեր ծախսերը չկարանք հանենք»,- նեղսրտում է Մարինեն:

Տաթևացին առաջվա պես այլևս հեկտարներով գյուղմթերք չի վարում. բավարարվում է տնամերձ հողամասով. «Հիմա ժողովուրդը հեռու տեղերը  չի վարում, տան առաջն ա ցանում, էնքան որ ընտանիքը յոլա տանի: Հու ա մտածում ավել անի, ծախի, որ չի ծախվում, իզուր հոր մեզ չըրչարենք: Ամեն մարդ  հո կարում չի լոբին ու կրտոշկան փող սարքի»,-ասում է նա: Զրույցի ժամանակ նկատեցի, որ ձեռքի կապոցում եգիպտացորեն է, երևի այգուց է գալիս, հարցրի, թե այ ինչո՞ւ նա վանքի մոտ տուրիստներին եգիպտացորեն չի վաճառում, պատասխանեց. «Առնող կա, տուրիստը կալու ա իմ հում խամբարը տանի շտեղ էփի,  քաղաքան պատրաստի առնում են կամ, աշկրնին մնացալա Սեդուն կուկուռուզի վիրա»:

Ա~յ թե Տաթևում մի փոքրիկ շուկա լիներ, Սեդան թերահավատորեն չէր վերաբերվի իմ հարցերին…

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.