Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Ֆորտ Բոյար՝ ուսանողական թաղամասում

by mediapoint
Հոկտեմբեր 10, 2013
0

Фото4156Հեղինե Ասրյան
Գորիսի Ավանգարդ թաղամասի անբարեկարգ վիճակի մասին շատ է խոսվել: Չկա այնպիսի մի օր, որ թաղամասի անկյունում հավաքվածների զրույցը չսկսվի ճանապարհների վերանորոգման անհրաժեշտությունից: Թաղամասում են գտնվում   Գորիսի պետական համալսարանը, պետական մանկավարժական քոլեջը, ուսանողական հանրակացարանը: Քիչ թե շատ բարեկարգ ճանապարհն ավարտվում է համալսարանի մուտքի մոտ, մյուս հատվածներն իսկսկան ֆորտ բոյար են հիշեցնում:  Փողոցն ուղիղ գծով բաժանված է երկու մասի, որի մի կողմում ասֆալտ է, մյուս կողմը գրեթե անանցանելի է: Կարծես թե տարբերություն է դրվում ԳՊՀ-ում  և ԳՊՄՔ-ում սովորող ուսանողների միջև: Ասֆալտապատ ճանապարհով պետք է գնան համալսարան, իսկ քարուքանդ եղած ճանապարհով` քոլեջ , ինչպես գորիսեցիներն են ասում ` ուսումնարան:  Թաղամասի բնակիչները պատմում են, որ փողոցի, մասնավորապես, ոււսանողական հանրակացարան, ուսումնարան տանող ճանապարհների մասին խոսակցություններն աշխուժանում են հատկապես ընտրությունների օրերին. թեկնածուները խոստումներ են տալիս, որոնք այդպես էլ չեն իրականանում. երևի խորդուբորդ ճանապարհով տեղ չեն հասնում: Հաճախ կարելի է տեսնել, թե ուսանողուհիներն ինչպես են  կոշիկներն օգտագործում երկու «հերթափոխով»: Առաջին «հերթափոխին»  կրում են ցածրակրունկ, հարմարավետ կոշիկներ, իսկ կանգառ հասնելուն պես սկսվում է երկրորրդ «հերթափոխը», և ցածրակրունկ կոշիկներն արագ փոխարինվում են բարձրակրունկ, շքեղ կոշիկներով:

Фото4154Թաղամասի բնակիչները հաճախակի դիմում են տեղական իշխանություններին, դրանից հետո հայտնվում են մեքենաներ, որոնք մի փոքր հարթեցնում են ճանապարհը, իսկ մի քանի օր, գուցե նաև շաբաթ անց հերթական անձրևի պատճառով ասֆալտի մնացորդները հայտնվում են ինչ-որ մեկի տան նկուղում:  Չնայած նրան, որ  հանրակացարան տանող ճանապարհը նեղ է, սեփական առանձնատների բնակիչներն իրենց ավտոմեքենաները կանգնեցնում են փողոցում, և հանրակացարան, ուսումնարան  հասնելու համար մարդիկ ստիպված են շրջանցել Ծտի բներ թաղամասը՝ եռակի անգամ ավելի ճանապարհ կտրել:  Տարվա եղանակներն էլ իրենց ազդեցությունն են թողնում փողոցի վրա. աշնանը`անձրևներ, ջրափոսեր, ցեխաջրեր, իսկ ձմռանը քաղաքից ոչ մի մեքենա չի կարողանում բարձրանալ: Փողոցների ձյունն էլ  մաքրվում է երեխաների սահնակներով:

2014թ.-ին տեղի կունենա Գորիսի քաղաքապետի ընտրություն: Գուցե այդ օրերին բնակիչները դեսանտ իջեցնեն ճանապարհին:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.