Mediapoint.am
Գորիսի մամուլի ակումբ
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১২৩৪৫
৬৭৮৯১০১১১২
১৩১৪১৫১৬১৭১৮১৯
২০২১২২২৩২৪২৫২৬
২৭২৮২৯৩০৩১  
No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ
Mediapoint
সোম মঙ্গল বুধ বৃহ শুক্র শনি রবি
 ১২৩৪৫
৬৭৮৯১০১১১২
১৩১৪১৫১৬১৭১৮১৯
২০২১২২২৩২৪২৫২৬
২৭২৮২৯৩০৩১  
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Տեղահանվածների`բնակարանային աջակցության նախագիծը մեկնարկել է

by Քրիստինե Հայրապետյան
Փետրվար 3, 2023

Արցախի Հանրապետության առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների համար գործողության մեջ է մտել բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիր, որով մինչև տասը միլիոն դրամի աջակցություն է տրամադրվում Արցախի Հանրապետության առանձին շրջաններում 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ բնակված կամ Արցախի Հանրապետությունում հաշվառված, առնվազն վերջին երեք ամիսներին փաստացի բնակված կամ վերջին երեք տարում փաստացի բնակված և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներն են (այդ թվում՝ մեկ անձից բաղկացած), այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո տվյալ ընտանիքում ծնված երեխան, բացառությամբ այն ընտանիքների, որոնք որևէ ծրագրի շրջանակում գործուղվել են Արցախի Հանրապետություն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը և վերջին երեք ամիսներին բնակվել են այնտեղ։

Սաֆարյանների ընտանիքը երկու ամիս է, ինչ  ստացել է  հավաստագիրը, սակայն դեռևս չի կարողանում տուն գնել։ Սմբատ Սաֆարյանը նշում է, որ ծանոթ արցախցիներից շատերին գիտի, ովքեր ևս չեն կարողանում բնակարան ձեռք բերել։  Թեև հավաստագիրը ուժի մեջ է դեռևս մեկ տարի, սակայն Սմբատը վստահ չէ, որ այդ ընթացքում ինքը կարող է բնակարան գտնել։

Տարիներ առաջ Աշտարակ քաղաքից է Սաֆարյանների ընտանիքը տեղափոխվել Քաշաթաղի շրջանի Ձորափ գյուղ։ Սմբատը  պատմում է, որ ամեն ինչ զրոյից են ծնողները սկսել՝ տուն տեղ դրել, հողամաս մշակել, անասուն պահել․ «Ամեն ինչ ունեինք, բայց ոչինչ հետներս չկարողացանք բերել»։

Գորիս տեղափոխվել են 2022թ․ օգոստոսին․ պատերազմի օրերին ընտանիքն իրենց գյուղից տեղափոխվել է Բերձոր, իսկ երբ պետք է  հանձնվեր այն, Գորիս են եկել։ Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, կռվել Վարանդայում, Մեխակավանում, Հադրութում։

Սմբատը դեռ աշխատանք չունի, մտադիր է  պայմանագրային զինվորական ծառայության անցնել։ Արդեն որոշել է, որ կապրեն Գորիսում, ասում է, այս տարիներին այնքան է գնացել–եկել, որ սիրել է քաղաքը, շատ ընկերներ ու ծանոթներ ունի այստեղ։ Հոր ու եղբոր հետ ապրում են Գորիսում վարձակալած տանը։ Նրա խոսքով՝ իրենց վարձակալած տան պայմանները  բավարար չեն։ Հարմար  առանձնատուն է գտել Գորիսում, սպասում է, որ գնահատման կազմակերպության կողմից գնահատվի այն․ «Ես առանձնատունն ավելի եմ նախընտրում, որ տնամերձ հողամաս ունենա, մշակենք։ Պատրաստ եմ  սահմանամերձ որևէ գյուղում տուն գնել,  որ կարողանանք հողագործությամբ, անասնապահությամբ զբաղվել»,– ասում է Սմբատը։ Նրա խոսքով, մինչև այս տարվա սկիզբը՝այդ ծրագրից օգտվելու բարդություններից մեկն այն էր, որ հաշվի էր առնվում ընտանիքի անդամների վարկային պատմությունը․ «Ասում էին տնից մեկ հոգի, եթե պետության նկատմամբ պարտավորություն ունի՝  գործարքը չի կատարվի, բարեբախտաբար կարգավորվել է։  Հակառակ դեպքում պետք է վճարեի մեկուկես միլիոն պարտքս, որպեսզի կարողանայինք բանկի հետ գործարք կնքել»։

Սմբատ Սաֆարյան

Բանկերն ու վարկային կազմակերպությունները որպես վարկառու են դիտարկում հավաստագիր ստացած ընտանիքի այն չափահաս անդամին, ով  դրական պատմություն ունի։ Այսինքն, եթե նախկինում կատարվում էր  ընտանիքի բոլոր անդամների, ապա այժմ արդեն իրականացվում է ընտանիքի մեկ անդամի վարկունակության գնահատում։

Եթե տեղահանվածները կարողանան ծրագրով նախատեսված գումարից ավելի ցածր արժեքով տուն ձեռք բերել մարզերում, ապա տարբերության չափը կուղղվի տան վերանորոգմանը։

«Ռեալթի» անշարժ գույքի գործակալության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ հավաստագիր ստացած ըտանիքների հետ իրենց գործակալության միջոցով մի քանի գործարք է կատարվել նախորդ տարվա դեկտեմբերին և տարեսկզբին։ Նրա խոսքով՝մի ընտանիքի հաջողվել է նախատեսված գումարի ցածր գնով տուն  ձեռք բերել, եղել է նաև, որ նախատեսվածից բարձր է եղել  տան արժեքը, սակայն հաճախորդը կանխավճարով կարողացել է գնել այն։  Նրա փոխանցմամբ,  գործարքների ժամանակ թոշակառուների հետ կապված դժվարություններ են եղել, քանի որ տրամադրված սերտիֆիկատում ներառված չեն եղել ընտանիքի  մյուս  չափահաս անդամներից որևէ մեկը։

Մեկ այլ՝ «Կար–Գետափ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Կամո Գրիգորյանը նշում է, որ իրենց գործակալության միջոցով  15 գործարք է կատարվել հավաստագիր ստացած ընտանիքների հետ։ Նա նշում է, որ ոմանք առիթից օգտվում են և իրենց անմխիթար վիճակում գտնվող տունը փորձում վաճառել բարձր գնով, որը նրա բնորոշմամբ,անմարդկային վերաբերմունք է տեղահանվածների նկատմամբ․ «Երկսենյականոց բնակարանի գինը հասել է մինչև 30 հազար ԱՄՆ դոլլարի, որը կազմում է 12մլն դրամ–ից ավելի գումար, այսինքն, այդ դեպքում պետք է կանխիկ վճարվի գումարը, իսկ մարդիկ այդ գումարը չունեն  և  ստիպված  շատերը փորձում են գյուղերում տուն գնել, որպեսզի և՛ գինը հարմար լինի, և՛  տնամերձ հողամաս ունենան»։ Գործակալության տնօրենը նշում է, որ հավաստագիր ստացած ընտանիքներից տուն են գնել սահմանամերձ Քարաշեն, Վերիշեն և Քարահունջ բնակավայրերում, Սիսիանում, ինչպես նաև Երևանի հարակից գյուղերում։  Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր գյուղից  տեղահանված Արզանյանների ընտանիքին ևս տրվել է հավաստագիր և նրանց հաջողվել է երկսենյականոց բնակարան գնել  քաղաքի ոչ կենտրոնական  թաղամասերից մեկում։ Հարություն Արզանյանը նշում է, բնակարանը գնելու համար ստիպված գրավով գումար է վերցրել, այսինքն հավաստագրի  գնից ավելին է արժեցել տունը և բանկից՝մոտ 3 մլն դրամ վարկ է վերցրել։ «Շատ եմ տուն փնտրել ու ճարահատված վարկ եմ վերցրել ու գնել այդ բնակարանը։ Եթե պետք է 10 մլն․ դրամով տուն գնեի ու յոթ–ութ մլն-ի լրացուցիչ  ծախս անեի՝կարգի բերելու համար,  ապա դա ինձ պետք չէր, իմ գնած տունը հարմար է, միայն գույքի անհրաժեշտություն կա»,–ասում է Հարությունը։

 

 

 

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
Նախորդ հարապարակումը

Զարգացման ծրագրերը՝ թափանցիկ, հրապարակային

Հաջորդ հարապարակումը

«Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի տեղեկատվական հանդիպում` «Ինստիգեյթ Մոբայլ» Գորիսի մասնաճյուղում

Նմանատիպ Հրապարակումներ

Հետմահու պարգևներ Սյունյաց հերոսներին
Համայնք

Հետմահու պարգևներ Սյունյաց հերոսներին

Մարտ 25, 2023
Արտոնություններ՝ համայնքային ենթակայության կրթական հաստատություններ հաճախող երեխաների համար
Համայնք

Արտոնություններ՝ համայնքային ենթակայության կրթական հաստատություններ հաճախող երեխաների համար

Մարտ 15, 2023
Գրական ցերեկույթ՝ Գորիսում
Համայնք

Գրական ցերեկույթ՝ Գորիսում

Փետրվար 18, 2023

Տեղեկատվություն հանուն

փոփոխության

Գորիսի մամուլի ակումբ

Առաքելություն

Ռազմավարական նպատակներ

Կանոնադրություն

Ծրագրեր

  •    Ընթացիկ 
  •    Իրականացված  

Զեկույցներ և հետազոտություններ

Տարեկան հաշվետվություններ

Հնարավորություններ

  •   Դասընթացներ
  •   Հայտարարություններ
  • Թափուր աշխատատեղեր

Հեռախոս: (0284)2-07-97, (098)990731

էլ-փոստ: [email protected]

ՀՀ Սյունիքի մարզ ք.Գորիս, Մաշտոցի 3

Մեր մասին     Գովազդ կայքում     Օգտագործման պայմանները   Կապ 

© 2019 Mediapoint.am | All rights reserved

MADE BYVectoVecto

No Result
View All Result
  • ԳԼԽԱՎՈՐ
  • ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
    • Ծրագրեր
      • Ընթացիկ
      • Իրականացված
    • Հնարավորություններ
      • Դասընթացներ
      • Հայտարարություններ
      • Թափուր աշխատատեղեր
  • ՄՈւԼՏԻՄԵԴԻԱ
    • Լուսանկարներ
    • Տեսանյութեր
  • ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՓՈԴՔԱՍԹ
  • ՀՈԴՎԱԾՆԵՐ
  • ԿԱՊ

© 2018 Mediapoint. All rights reserved.