Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Հետմահու պարգևներ Սյունյաց հերոսներին

by Քրիստինե Հայրապետյան
Մարտ 25, 2023
0

Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ 2022թ․ սեպտեմբերյան մարտերում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզից զոհված չորս ժամկետային զինծառայողների հետմահու պարգևատրման արարողությունը։

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի համար  իրենց կյանքը նվիրաբերած նահատակների հիշատակը, այնուհետև Տեր Տրդատ Քահանա Գևորգյանն  իր  գնահատանքի խոսքն ուղղեց հերոս նահատակներին և պատգամեց, որպեսզի յուրաքանչյուրս հերոսների կատարած գործի շարունակողն ու կրողը լինենք, և  հոտնկայս աղոթք հղվեց առ Աստված։

Հատուկ բանակային կորպուսի հրամանատար գնդապետ Ա․ Գյոզալյանը  նշեց, որ հերոսների հիշատակին արժանի լինելու համար՝ապրողներիս սրբազան պարտքն է շարունակել նրանց գործը։ «Ցավ և ափսոսանք եմ զգում, որ այսօր այդ պարգևները չենք փակցնում մեր հերոսների կրծքերին, այլ դրանք շնորհում ենք հետմահու։ Հանուն մեր տղաների չապրած կյանքերի՝ շատ անելիքներ ունենք՝մեր երկիրը պահպանելու, շենացնելու, հզորացնելու համար և շարունակելու նրանց գործը»։

Սյունիքի կայազորի պետ, Հատուկ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ա․Գյոզալյանը, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը, Սյունիքի մարզային զորակոչային և զորահավաքային համալրման տարածքային ստորաբաժանման ղեկավար գնդապետ Վ․ Աղալարյանը և ԶՈՒ ինժեներական զորքերի պետ–վարչության պետ, գնդապետ Կ․ Գրիգորյանը՝  Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, անմնացորդ նվիրումի համար՝«Մարտական ծառայության» մեդալներ հանձնեցին կրտսեր սերժանտ  Սերժ Սամվելի Հովսեփյանի, շարքային զինծառայող Վախթանգ Հրաչիկի Ստեփանյանի, Արսեն Գարունի Վարդանյանի և «Արիության» մեդալ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արմեն Արկադիի Գասպարյանի ծնողներին։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.