Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Նոր հնարավորություն՝ ընթերցողնեերի համար

by Քրիստինե Հայրապետյան
Մայիս 6, 2023
0

Կայացավ   Հայաստանի ամերիկյան համալսարանի և Գորիսի կենտրոնական գրադարանի համագործակցությամբ ստեղծված «Ժամանակակից գրադարանի գործարկման» մեկնարկը։

«Մոտ մեկ տարի է, ինչ մենք աշխատում ենք  և մեր մտահաղացումն այն էր, թե ինչպես անել, որ գրադարանն ակտիվ լինի և ծառայի համայնքին»,-ասաց  ՀԱՀ Փափազյան գրադարանի տնօրեն Սաթենիկ Ավագյանը։

Գրադարանում առկա են տարբեր լեզուներով գրքեր։  «Մեր նպատակը  համայնքային ենթակայության գրադարանների հետ համագործակցությունը, հզորացումն ու զարգացումն է և մենք ցանկանում ենք այս գրադարանում կենտրոնացնել քաղաքի տարբեր գրադարաններում առկա գրքերի ֆոնդը»,-ասում է  Սաթենիկ Ավագյանը։ Գրքերի ֆոնդի հիման վրա ստեղծվել է Գորիսի գրադարանի կայքէջը՝ goirislibrary.am, որտեղ որոնման միջոցով ընթերցողը կարող է պարզել, թե  իրեն հետաքրքրող գիրքը Գորիսի որ գրադարանից կարող է գտնել։  Ամերիկյան համալսարանի  գրադարանավար  Արազ Մարկոսյանը ներկայացրեց, թե ինչպես ընթերցողները կարող են մուտք գործել համակարգ և որոնումներ կատարել։ Էլեկտրոնային գրադարանի առավելություններից մեկն այն է, որ ընդլայնվում են ընթերցողների հնարավորությունները, այսինքն ընթերցողները չեն սահմանափակվի միայն Գորիսի գրադարանների գրացանկով, կայքում տեղադրված են նաև Ազգային և Հայաստանի տարբեր  գրադարանների  գրացուցակները․ ընթերցողը գրադարանների ցանկում կարող է գտնել այն, ինչ փնտրում է։ Գրքերի որոնումը ԿՈՀԱ համակարգի միջոցով է կատարվում, այն գրադարանային բոլոր գործընթացների բաց կոդով ծրագրային ապահովում է, որից օգտվում են աշխարհի խոշորագույն գրադարանները, այդ թվում նաև Հայաստանի ազգային գրադարանը: ԿՈՀԱ ծրագրային ապահովումը կարող է օգտագործել ինչպես առանձին անկախ գրադարանը, այնպես էլ՝ գրադարանների միավորված խումբը, որ նախընտրել է ստեղծել միասնական քարտարան։ Ծրագրի շնորհիվ միավորված գրադարանների ընթերցողները կարող են փնտրել եւ գտնել իրենց նախընտրած նյութը, պատվիրել առցանց:

 

 

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.