Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքի բյուջեում ավելացել են նախակրթությանն ուղղված ծախսերը

by mediapoint
Հունիս 13, 2023
0

Գորիս համայնքի ավագանու հինգերորդ գումարման վերջին նիստում լսվեց համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Նարեկ Մնացականյանի հաշվետվությունը՝ համայնքի 2023 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքի մասին։  Ըստ բանախոսի, ընթացիկ տարվա բյուջեի սեփական եկամուտները, որը կազմում է 248 միլիոն դրամ, հավաքագրվել է 28,6 տոկոսով, ծախսերը՝ պլանավորված 282 միլիոն դրամի 27 տոկոսով։ Վերջին ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ  ավելի է, քանի որ, ըստ բաժնի պետի, համայնքի 2023թ․ տարվա բյուջեով մոտ հարյուր միլիոնով ավելացել է  համայնքային ենթակայության նախակրթարանների ֆինանսավորումը։ Այն ուղղվել է աշխատավարձերի բարձրացմանը, նաև համայնքում ավելացել է նախակրթարան հաճախող երեխաների թիվը։

Բյուջեի հաշվետվության քննարկման ընթացքում առաջարկություններ եղան, մասնավորապես անշարժ գույքի, հողի հարկի եկամուտների ապառքների հարցում զեղչերի կիրառման մասին, որին ի պատասխան նշվեց, որ այդ գործառույթը ավագանու որոշման տիրույթում չէ, նաև մտահոգություն հայտնվեց, որ այդ գործելակերպով խտրական վերաբերմունք կդրսևորվի  այսպես ասած՝ պարտաճանաչ վճարողների և շարունակական պարտքեր կուտակողների միջև։

Քննարկվեց նաև համայնքում աղբահանության գանձման թվայնացմանը, Գորիս համայնքի կոմունալ ծառայության ֆինանսական կառավարմանն առնչվող հարցեր։ Համայնքի ընթացիկ տարվա բյուջեով աղբահանության կազմակերպման համար նախատեսված է 78 միլիոն 600 հազար դրամ, որից տարեկան հավաքագրվում է մոտ 52 միլիոնը։

Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի խոսքով նախորդ տարիների համեմատ, համայնքում երեք անգամ ավելացել են աղբահանության գանձման գումարները, այն դեպքում, երբ մեկ շնչի հաշվարկով աղբահանության վճարը Գորիսում անհամեմատ ցածր է, քան հանրապետության այլ համայնքներում։ «Այնուամենայնիվ, մեր նպատակն է, որպեսզի կառավարման հմտությունների, տնտեսավարման բարելավման շնորհիվ հասնել նրան, որ աղբահանություն իրականացնող ընկերությունն աշխատի շահույթով»,-նշեց Առուշ Առուշանյանը։

Ավագանին քննարկեց նաև այլ հարցեր։ Հաջորդ նիստը կկայանա օգոստոսին։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Կանխարգելումից մինչև բուժում․ Գորիսում գործող «Կարագյոզյան» կլինիկայի առաքելությունը

    Հոկտեմբեր 1, 2026
    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Տեղի ունեցավ Գորիսի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի (ՏՄԱԿ) հիմնադրման 10-ամյակին նվիրված աշխատաժողով

    Սեպտեմբեր 29, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.