Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Օգոստոս 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  
« ՀուլիսՍեպտեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Համայնք

Գորիս համայնքի բյուջեն 2024թվականին կարող է հատել 1,5 միլիարդ դրամի շեմը

by mediapoint
Դեկտեմբեր 23, 2023
0

Գորիս համայնքի ավագանին հաստատել է եկող տարվա` 2024թ․ բյուջեն, որը ըստ ներկայացված նախագծի, մոտ 350 միլիոն դրամով ավելի է նախորդ տարվանից։ Նախորդ տարվա՝ մեկ միլիարդ 150 միլիոնի փոխարեն համայնքի բյուջեն կկազմի 1491658,0 հազար դրամ: Հիմնական փոփոխությունը պայմանավորված է ՀՀ համայնքների բյուջեներին «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիաներ դրամադրելու նպատակով «Հայաստանի Հանրապետության 2024թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկացումների բաշխման հետ, ըստ որի, Գորիս համայնքի համար եկող տարում պետական լրավճարը կազմելու է 307, 572 միլիոն դրամ։

Բյուջեի ավելացմանը նպաստել է նաև նախորդ տարում սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը․ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի կոմունալ տնտեսության եկամուտներն ավելացել են երեք անգամ։ Ընդհանուր առմամբ, ծրագրված եկամուտները 2022թվականի փաստացի հավաքագրված եկամուտների համեմատ ավելացել է մոտ 8,5 %-ով։

Հարկային եկամուտները և տուրքերը 2024թվականի համար բյուջեի նախագծով ծրագրվել է մոտ 201միլիոն դրամ, որը չնայած 13,7տոկոսով գերազանցում է ընթացիկ տարվա հաստատված ցուցանիշը, այնուամենայնիվ, 2,12%-ով պակաս է 2022թվականի արդյունքից։

Ընդհանուր առմամբ, գրեթե բոլոր ուղղություններով համայնքի եկամուտների հավաքագրման ակնկալվող ցուցանիշները բարձր են նախորդ տարվանից, զգալի ավելի՝ 2022-21թթ․ համեմատ։ «2024թ համայնքի զարգացման հիմնական ուղղությունները միտված են լինելու բնակչության կենսամակարդակի բարելավմանը, բարեկեցիկ և հարմարավետ միջավայրի ձևավորմանը, համայնքային եթակառուցվածքիների արդիականացմանը, զարգացմանը»՝ նշված է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ 2024թ․ բյուջետային ուղերձում։ Համայնքի ղեկավարի խոսքով շարունակելու են առանձնահատուկ ուշադրություն դարձնել համայնքում մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը, բարեկարգման, կանաչապատման, մշակութային նախագծերին։
Ըստ նախատեսվող բյուջեի, սոցիալական բնագավառի (կրթություն, սոցիալական ապահովություն) ծախսերը կկազմեն 39,4, շրջակա միջավայրի պաշտպանությանն ուղղված ծախսերը՝ 13,5, բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններին՝ 8,2, իսկ մշակութային ծախսերը՝ 7,3 տոկոս։ Կառավարման մարմնի պահպանման ծախսերը կնախատեսվում են 16, 2%:

Բյուջեի նախագծով՝ օրենքով սահմանված կարգով համայնքի բյուջեի կատարման ընթացքում համայնքի ղեկավարին լիազորություն տրվեց ընդհանուր բյուջեի 15% չափաքանակը չգերազանցող գործառնական և տնտեսագիտական դասակարգման հոդվածների միջև ներքին վերաբաշխումներ կատարել:
Համայնքի ավագանին հաստատեց նաև տեղական տուրքերի և վճարներների եկող տարվա դրույքաչափերը։ Տեղական տուրքերը ծրագրվել են 13800.0 հազար դրամ՝ 2023թ․-ի 12900.0 հազարի դիմաց։

Տեղական տուրքերի փոփոխության առումով ավելացել է աղբահանության վճարը՝ մեկ շնչի հաշվով հիսուն դրամով։ Փոփոխությունը, ըստ բյուջեի հեղինակների, կապված է մատուցվող ծառայության՝ աղբահանության կազմակերպման աշխարհագրության ընդլայնման, պարբերականության ավելացման հետ։
Համայնքի ավագանու՝ ընթացիկ տարվա վերջին նիստում հաստատվեց նաև համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների դրույքաչափերը, ըստ որի, աշխատակազմի աշխատավարձի բարձրացում չի նախատեսվում, մասնակի փոփոխություններ են կատարվել հատկապես մարզական կրթական հաստատությունների մարզիչների դրույքաչափերում։

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Ծաղիկը էժանացել է, բայց ոչ ինքնարժեքից․ երկու տեսակետ՝ մեկ շուկայում

    Օգոստոս 14, 2026
    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Վահագնի մեղուները սահմաններ չեն ճանաչում

    Օգոստոս 13, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.