Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Սյունիքի մարզում ներդրումային համաժողով կկազմակերպվի

by mediapoint
Նոյեմբեր 4, 2013
0

g_imageՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինին: Դեսպանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 11-13-ը ԵԱՀԿ-ն Սյունիքում կկազմակերպի մարզի ներդրումային համաժողով, որի նպատակն է՝ ներկայացնել մարզի տնտեսության ոչ լեռնահանքային հատվածի ներդրումային հնարավորությունները: Այս ասին հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Սա նման համաժողովի անցկացման առաջին փորձն է, և կազմակերպիչները լիահույս են, որ նոր ներդրումները կօգնեն դիվերսիֆիկացնել մարզի տնտեսությունը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր և եկամտի աղբյուրներ: Համաժողովին կմասնակցի նաև ԵԱՀԿ փորձագետը, ով Սյունիքի մարզի համար մշակելու է տնտեսական զարգացման փորձնական մոդելի տեխնիկական բնութագիրը: Հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներ, գործարարներ, ներդրողներ: Դեսպանը նաև փոխվարչապետին հրավիրեց մասնակցել համաժողովի բացմանը: Գևորգյանը ողջունելի է համարել նախաձեռնությունը`առաջարկելով զարգացման մոդելի մշակման աշխատանքներում ներգրավել նաև շահագրգիռ նախարարությունների ներկայացուցիչների, ինչպես նաև՝ դիտարկել օրինակելի մոդել մշակելու տարբերակը, որը հնարավոր կլինի հիմք ընդունել բոլոր մարզերի համար:Նա նաև պատրաստակամություն է հայտնել մասնակցել համաժողովի աշխատանքներին:
tert.am

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.