Mediapoint.am
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին
    • Աշխատակազմ

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Հոկտեմբեր 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031  
« ՍեպտեմբերՆոյեմբեր »
No Result
View All Result
Գլխավոր Հոդվածներ

Գրքերին փոխարինելու են եկել աուդիո գրքերը

by mediapoint
Նոյեմբեր 5, 2013
0

աուդիո գրքերՄարիամ Մաթևոսյան
Տեղեկատվական տեխնոլոգիաները շարունակում են մեծ թափով նորանոր տիրույթներ ընդգրկել իրենց մեջ` կլանելով մարդուն: Զարգացման բարձրակետերից › այն, որ ինտերնետային աշխարհում գրքերն արդեն խոսում են: Հովհաննես Թումանյանն ի՞նչ իմանար, որ իր հեքիաթներն այսօր ոչ թե ձեռքից ձեռք են ընկնում, այլ  share կոճակով  աշխարհից աշխարհ  են տարածվում:

ՏՏ-ի  նոր գործիք է աուդիո հարթակը: Նոր օնլայն տիրույթ, որը գրավում է ընթերցասերներին, նաև նրանց, ովքեր սիրում են ոչ թե գիրք կարդալ, այլ` լսել: Ուղղակի սեղմելով play կոճակը` լսում ես Հվ. Թումանյանի «Բարեկենդան», «Կացին ախպեր» հեքիաթները, Պարույր Սևակի բանաստեղծությունները, Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը» և այլն:

Նոր տիրույթում իր փոքրիկ նախաձեռնությամբ է հանդես գալիս նաև «Ինստիգեյթ» ՓԲԸ-ն: Ընկերությունը կարևորելով էլեկտրոնային համակարգերի կատարելագործումը, որոնց միջոցով կարող ես  նաև նոր շունչ տալ հայ մշակույթին ու գրականությանը, սկսել է ձայնագրել հայ դասականների ստեղծագործությունները, որը կրում է ուսումնադաստիարակչական բնույթ: «Գաղափարը առողջ է. ստեղծվել է մի գործիք, որն օգտագործվելով ընթերցողի կողմից`  վերածվում է էլեկտրոնային գրքի: Այն ոչ միայն կարող ես լսել, այլև կարդալ,- ասում է ընկերության աշխատակից Արտուր Խոջաբաղյանը ու հավելում, որ էլեկտրոնային գրադարանը ստեղծվում է տեքստային և ձայնային թվայնացմամբ»:

Նախաձեռնողների աջակցությամբ վերջերս  Ակսել Բակունցի «Ծիրանի փող»-ն ու գորիսյան բարբառով գրված «Խորամանկ կինը» գրքերը  ևս «սկսել են խոսել»: Տեքստը կարդացել են գորիսեցի դերասաններ Սեյրան Մկրտչյանը, Էրիկ Գրիգորյանը և Թեհմինե Աբրահամյանը:

 Գաղափարակիրների առջև խնդիր է դրված նաև բարբառների պահպանության հարցը:  Ձայնագրվել են ոչ միայն Զանգեզուրի, այլև  Գյումրվա, Արցախի բարբառային գործեր:

«Սփյուռքահայերի համար ևս ուսուցողական կլինի, քանի որ  կարդալն ու լսելը  ավելի կամրապնդի հայերենի իմացությունը կամ կօգնի հայերենը հեշտ սովորել»,-շարունակեց զրուցակիցս:

Շատերն իրենց մտահոգություն են հայտնել, որ աուդիո գրքերն ավելի կարժեզրկեն գիրքը, բայց այդ կարցիքին չէր Ա. Խոջաբաղյանը. «Ինֆորմացիան մնում է ինֆորմացիա, գրքից ստանաս թե համացանցից: Վիրտուլ աշխարհի վնասները սոցիալական ցանցերն են ու խաղերը, սա նոր միջոց է գիտելիք ձեռք բերելու համար»,-ավելացրեց նա:

 

mediapoint
mediapoint
ShareTweetShare
  • Recent News

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Սերունդներ կրթելու առաքելություն

    Հոկտեմբեր 5, 2026
    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Թղթից՝ օնլայն, նպաստից՝ ինքնաբավություն․ ինչպես են սոցիալական ոլորտի փոփոխություններն ազդում մարդկանց վրա

    Հոկտեմբեր 3, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին
      • Աշխատակազմ

    Banner Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.