Mediapoint.am
Banner
  • Համայնք
    • Գորիս
    • Կապան
    • Սիսիան
    • Տեղ
    • Տաթև
    • Մեղրի
    • Քաջարան
  • Տնտեսություն
  • Հասարակություն
  • Իրազեկում
  • Մեր մասին

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Mediapoint

Օրացույց

Loading...
«Փետրվար 2026»
Mon Tue Wed Thu Fri Sat Sun
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728  
« ՀունվարՄարտ »
No Result
View All Result
Գլխավոր Հասարակություն

Շուշիից՝ Շինուհայր շվիով

by Քրիստինե Հայրապետյան
Հունիս 9, 2024
0

Ռազմիկ Հարությունյանը  Սյունիքի մարզի Շինուհայր գյուղի երաժշտական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է։ Ընտանիքով Շուշիից տեղահանվել են 2020թ․ և բնակվում են Գորիսում։ Ռազմիկը պատմում է, որ երբ Արցախյան առաջին պատերազմի տարիներին ազատագրվել է Շուշին, ընտանիքով տեղափոխվել են բերդաքաղաք, իր խոսքով՝ պապենական տուն։ Երաժշտական կրթություն է ստացել, աշխատել մասնագիտությամբ, իսկ՝ 2008թ․ նշանակվել Շուշիի երաժշտական դպրոցի տնօրեն։ 2014թ․ Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ երաժշտական դպրոցը վերակազմակերպվել  է արվեստի դպրոցի, ավելացել են պարավեստի, կերպարվեստի, բրուտագործության, դիզայնի բաժիններ։

Շուշին ադրբեջացիների վերահսկողության տակ անցնելուց հետո Գորիս են տեղափոխվել։ Տեղահանությունից հետո դժվար էր  ընտանիքի համար, աշխատանք չուներ, սկսել է տաքսի քշել։

Մի քանի ամիս աշխատել է որպես տնօրեն, որոշ ժամանակ աշխատելուց հետո  Բերձորի արվեստի դպրոցը տեղափոխվել է Աղավնո։ Վերաբացված դպրոցում յոթ բաժին էր գործում, 56 աշակերտ էր հաճախում, սակայն  2022թ․ Աղավնոն անցավ ադբրեջանցիների վերահսկողության տակ, ինքն առանց աշխատանքի մնաց, հետո առաջարկ ստացավ Տաթև համայնքի  Շինուհայրի երաժշտական դպրոցից, սկզբում շվիի ուսուցիչ էր, հետո կլառնետի, իսկ 2023 թվականից դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է։

 

1 of 6
- +

Ռազմիկը պատմում է, որ աշխատանքային կենսագրության ընթացքում  բազմաթիվ միջոցառումների, մրցույթ–փառատոնների են մասնակցել իր սաները, և այդ ավանդույթներն այժմ փորձում է Շինուհայրում ևս պահել։ Մտադրություն ունի առաջարկել, որպեսզի երաժշտական դպրոցը վերակազմակերպվի  արվեստի դպրոցի, որը հնարավորություն կընձեռի, որպեսզի համայնքի գյուղական բնակավայրերի երեխաներն ավելի շատ ուսուցումների մասնակցեն։

Ասում է, որ Կապանի մի բնակելի շենքի  միջանցքում դաշնամուր  է տեսել, որը չի օգտագործվում, որոշել  սեփական միջոցներով տեղափոխել այն։  «Երեխաների մեջ պետք է սեր արթնացվի դեպի երաժշտությունը, դեպի երաժշտական գործիքները։  Կան գործիքներ, որոնք քիչ են դպրոցում, մասնագետների բացն էլ է խնդիր, եթե այս հարցերը լուծվեն, ավելի շատ երեխաներ երաժշտական կրթություն կստանան»։

Շուշիի արվեստի դպրոցից ունեցած միակ թանկ հուշը, որ կարողացել է Ռազմիկն իր հետ բերել՝ դպրոցի սաների ձեռքի աշխատանքներից է․ Շինուհայրի վերանորոգված երաժշտական դպրոցի միջանցքի պատին խնամքով փակցված էին  փոքր շրջանակների մեջ առնված երեք նկարները, որոնցում պատկերված են  ազգային նվագարանները, տարազը,  կարպետների զարդանախշերից, Շուշիի հին թաղամասերից, կամարաձև դարպասներ, պատերի շարվածքներ։

———————————*** ———————————

Ռազմիկը  երկար տարիներ զբաղվել է նաև մեղվապահությամբ, մինչ պատերազմ 137 մեղվի փեթակ ուներ։  Պատմում է, երբ 2020թ․ նոյեմբերի 18-ին գնացել էր Արցախ, որ իր փեթակներից տեղափոոխեր( Քարինտակի հատվածում էին փեթակները) ամբողջն ավերված է գտել ու միայն 34 փեթակ է կարողացել  Գորիս հասցնել։

 

1 of 8
- +

Արցախի գյուղատնտեսության նախարարության կողմից  մշտապես հրավիրում էին մասնակցելու  հաճախակի կազմակերպվող  գյուղմթերքի ցուցահանդես–վաճառքներին։ Պատմում է, որ տոնավաճառներից մեկի ժամանակ էլ ֆրանսիայից ժամանած հյուրը  մեղր է գնում իրենցից, իսկ հետո լաբորատորիայում փորձաքննության ենթարկում․«Մենք էլ այդ մասին տեղյակ չէինք, որ այդ նպատակով է հյուրը մեզնից մեղր գնել։ Փորձաքննությունից պարզել էր, որ լավագույն մեղրն էր՝բարձր որակի, ցանկացել էին 5 տոննա մեղր գնել, բայց այդքան չունեինք։ Պլանավորել էինք շատացնել փեթակները, ընդլայնել մեր բիզնեսը, բայց չարաբաստիկ պատերազմը ոչնչացրեց ամեն ինչ:

Մինչ պատերազմը, ամեն տարի, իմ ծննդյան օրը՝օգոստոսի 20-ին էի մեղրը քամում․ 2020թ․ պատերազմից առաջ էլ մեղրի բերքը առատ էր, քամել էինք ու այդ տարի 14 հատ 38 լիտրանոց բիտոն մեղր ենք ստացել, որից 7 էինք հասցրել վաճառել, իսկ մյուս 7-ը մնացել էր․․․»

———————————*** ———————————

 

Նորայր Ասրիյանը ևս 2020թ․ Շուշիից է տեղահանվել   Ստեփանակերտ, 2023թ․ բռնի տեղահանությունից հետո տեղափոխվել է Գորիս։ Երկար տարիներ Ռազմիկի հետ գործընկերներ են եղել, աշխատել է Շուշիի արվեստի դպրոցում։ Դեռևս  իր մասնագիտությամբ  Գորիսում աշխատանք գտնել չի հաջողվում։  Առաքիչ է աշխատում։ Տարիներ շարունակ ընտանիքը նաև մեղվաբուծությամբ է զբաղվել, ինքն էլ մեղվաբուծության դասընթացների  է մասնակցել, ակնկալելով, որ աջակցություն կստանա, բայց չեն ֆինանսավորել։ Իր միջոցներով երկու փեթակ է ձեք բերել, մտածում է գոնե զարգացնելով տնտեսությունը, կկարողանա ընտանիքի սոցիալական հարցերը լուծել։

Քրիստինե Հայրապետյան
ShareTweetShare
  • Առանց մեկնաբանության

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը
    Ընթացիկ

    Ուսումնասիրվել է անապահովության գնահատման նոր կարգը

    Փետրվար 3, 2026
    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար
    Հոդվածներ

    Ճանապարհ, որը փոխեց սահմանային գյուղի օրը․ Խոզնավար

    Հունվար 31, 2026
    Եվգինե Վարդանյան․  «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»
    Գորիս

    Եվգինե Վարդանյան․ «Անապահովության գնահատման նոր համակարգի նպատակը ծայրահեղ անապահովության հաղթահարումն է»

    Հունվար 29, 2026
    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»
    Իրազեկում

    Սիրվարդ Բաբալարյան. «Զարմացա, որ Աստծո անունը տալիս են»

    Հունվար 22, 2026
  • Mediapoint

    Բաժիններ

    • Կապ
    • Մեր մասին
    • Խմբագրական քաղաքականություն
    • Էթիկայի Վարքականոններ

    Հետևեք մեզ

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.

    No Result
    View All Result
    • Համայնք
      • Գորիս
      • Կապան
      • Սիսիան
      • Տեղ
      • Տաթև
      • Մեղրի
      • Քաջարան
    • Տնտեսություն
    • Հասարակություն
    • Իրազեկում
    • Մեր մասին

    Banner
    © 2025 Mediapoint | All rights reserved.